Ժամանակակից կրթությունն ու կարիերայի ռազմավարությունը

Շատերը կարիերայի կառուցումը համարում են կյանքի ամենակարևոր և որոշիչ նպատակներից ու փուլերից մեկը: Հաճախ մանկության կամ երիտասարդության տարիներին երազում ենք, թե ինչ մասնագիտություն ենք ձեռք բերելու, ինչ ուղի ենք ընտրելու: Այդ բաղձալի կարիերայի կառուցումը հնարավոր է միայն մեր անձնական ցանկությունները կյանքի կոչելու միջոցով: Ամեն դեպքում, հաջողության մեծ մասը կախված է միայն ձեր և ձեր ցանկությունից, որպես արժեքավոր աշխատող, որպես մոտիվացված մասնագետ:
Ցանկալի արդյունքին հասնելու ռազմավարությունը բաղկացած է ճիշտ և հետևողական քայլերից: Ընդգծեմ կարիերայի կառուցման հիմնական կարևոր փուլերը.
•    Մասնագիտական կրթության գիտակցված ընտրություն:
Հենց կրթական հաստատության ընտրությունն է համարվում հաջող կարիերայի կառուցման համար հիմնարար քայլ:
Անկախ նրանից դպրոցական եք, ուսանող, մասնագետ թե ղեկավար, դուք պետք է հստակ հասկանաք, թե ինչ եք պատրաստվում սովորել, ինչպիսի կրթություն և մասնագիտություն եք ուզում ստանալ, ում հետ եք ցանկանում նստել նույն նստարանին և այլն: Միայն կատարելով գիտակցված որոշում և ունենալով կրթություն ստանալու մեծ ցանկություն, կարող եք արմատավորել ձեր մեջ կյանքի այն ձևը, որն անպատճառ կբերի հաջող կարիերայի կառուցմանը:
•    Ստացած գիտելիքների ամրապնդումը գործնականում:
Ընկերությունները իրենք են փնտրում հնարավորություն գտնել երիտասարդ կադրեր, կրթել նրանց և ստեղծել բոլոր պայմանները, իրենց հետագա զարգացման համար: Սա բիզնեսի ոլորտում և գիտության բնագավառում ամենաթանկ ներդրումն է:
Այսպիսով, կողմնորոշվելով կրթություն ստանալու հարցում, կարևոր է դառնում կիրառել ստացված տեսական գիտելիքները գործնականում՝ սա մասնագիտական կարիերայի կառուցման երկրորդ հիմնական փուլն է:
•    Աշխատավայրի ընտրություն:
Կրթական հաստատությունում հիմնարար և մասնագիտական գիտելիքներ ստանալուց հետո, ձեր մասնագիտության հետ ավելի խորը ծանոթանալով, դուք անխուսափելիորեն ընդունում եք մեկ այլ կարևոր որոշում՝ աշխատանքի վայրի ընտրությունը: Ոչ բոլոր համալսարաններն ու ընկերություններն են տրամադրում պրակտիկա անցնելու հնարավորություններ: Հետևաբար, արդեն ավարտական կուրսերում պետք է հարմար աշխատանք գտնեք ձեզ համար, որն այնուհետև դառնա ձեզ համար եթե ոչ մշտական, ապա երկարաժամկետ աշխատանք: Իսկ աշխատանք գտնելու ժամանակ պետք է ուշադրություն դարձնեք  ձեզ առաջարկված հեռանկարներին:
•    Անդադար ուսուցում:
Շատ ընկերություններ ունեն իրենց կադրային վերապատրաստման բաժինները կամ կորպորատիվ բուհերը՝ հոգալով աշխատողների զարգացման և որակավորման բարելավման մասին: Բայց պետք չէ բավարարվել միայն ընկերության տված հնարավորություններով: Անհրաժեշտ է ինքնուրույն ակտիվ դիրքորոշում ցուցաբերել: Միայն այդ ժամանակ ընկերությունը կգնահատի ձեզ որպես պոտենցիալ խոստումնալից կադր:
•    Ցանկություն և նախաձեռնություն:
Դուք պետք է ցույց տաք ղեկավարությանը, որ պատրաստ եք լուծել ամենաբարդ ու դժվարագույն խնդիրները, և որ կարող եք կատարել ավելի շատ գործառույթներ և պարտականություններ, վճռական եք և ի վիճակի ավելի բարձր դիրք զբաղեցնել և ավելացնել ձեր եկամուտը:
Մեթոդները և կարիերայի կառուցման ուղիները շատ են, բայց միայն այդ մեթոդների կոմպլեքս կիրառման դեպքում կկարողանաք հասնել ցանկալի արդյունքի:

 

Արման Վարոսյան

 

Partners

  • 156

    Сотрудников

  • 1114

    Клиентов

  • 16

    Лет опыта

Новости

Контактная Информация

  • "Арт-Лар Финанс Энд Экаунтинг" ՕՕՕ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • РА, 0026, г. Ереван, Ул. Гарегин Нжде 48/2
Save

Связаться С Нами

Имя*
Invalid Input

Эл. почта*
Invalid Input

Сообщение*
Invalid Input

*

  RefreshInvalid Input