Ինչպե՞ս ստեղծել ՍՊԸ

     Քաղաքացիների կողմից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) ստեղծման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1.    Դիմում, որը լրացվում է պետական գրանցում իրականացնող մարմնում,
2.   Ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է բովանդակի դրույթներ ընկերության հիմնադրման, մասնակիցների կազմի, մասնակիցների բաժնեմասերի չափերի, ընկերության կանոնադրության հաստատման, ընկերության գործադիր մարմնի ձևավորման մասին, դրույթ այն մասին, որ բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն: Ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ընկերության բոլոր հիմնադիրները:
3.    Իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից:
Ընկերության գրանցման համար պետական տուրք չի գանձվում:
Ընկերության ստեղծման, նրա իրավունքների, նպատակների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, կամ կարող եք այցելել ՀՀ արդարադատության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (հանդիսանում է գրանցող մարմին), որը գտնվում է ք. Երևան, Կոմիտասի պողոտա 49/2 հասցեում:
Եթե դուք որևէ պատճառով չեք ցանկանում առևտրային գործունեությունն իրականացնել Ընկերության միջոցով, ապա կարող եք հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու դեպքում ձեզ անգամ նվազագույն կանոնադրական կապիտալ պետք չէ, ինչպես նաև իրավաբանական հասցեի խնդիր չեք ունենա: Սակայն բիզնեսում անհաջողությունների դեպքում կա մեկ թերություն. ԱՁ-ի պատասխանատվությունը պարտատերերի առջև սահմանափակվում է ոչ թե կանոնադրական կապիտալով, ինչպես  Ընկերության դեպքում, այլ նրա ամբողջ անձնական գույքով:
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
1.    դիմում,
2.    անձնագիր (անձնագիրն անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է),
3.    պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (3000 ՀՀ դրամ):

Partners

  • 156

    Сотрудников

  • 1114

    Клиентов

  • 16

    Лет опыта

Новости

Контактная Информация

  • "Арт-Лар Финанс Энд Экаунтинг" ՕՕՕ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • РА, 0026, г. Ереван, Ул. Гарегин Нжде 48/2
Save

Связаться С Нами

Имя*
Invalid Input

Эл. почта*
Invalid Input

Сообщение*
Invalid Input

*

  RefreshInvalid Input