Առանց ճգնաժամի

  Հին հունարենից «ճգնաժամ» թարգմանաբար նշանակում է լուծում, շրջադարձային կետ: Յուրաքանչյուր ծանր տնտեսական իրավիճակ առաջացնում է բազմաթիվ նոր հնարավորություններ, կարևորը ժամանակին նկատել և արձագանքել դրանց:
Ճգնաժամի սպառնալիքը վախեցնում է բոլորին, քանի որ նրանք չգիտեն, թե ինչին ճգնաժամը կհարվածի և ում կանդրադառնա: Ի՞նչ անել նախքան ճգնաժամի հարվածելը և ի՞նչ անել ճգնաժամի ժամանակ՝ հարցեր, որոնք հուզում են բոլոր գործարարներին։
 Կանոն 1.
  Բիզնեսի համար նոր հնարավորություններ ճգնաժամային իրադրություններում փնտրում են բացարձակապես նույն սխեմաներով, ինչպես և սովորաբար: Միայն թե առաջացած խուճապից գործարարները մոռանում են այդ մասին:
  Մարդկանց, այդ թվում՝ գործարարների համար, դժվար է ինչ-որ բան փոխել, շահույթը բաց թողնելու վախը դրդում է նրանց կանգնել նույն տեղում։ Հետևաբար, վարքագծի առաջին կանոնը ճգնաժամի ընթացքում՝ փոխել առաջին հերթին ինքն իրեն և շարունակել գործել:
 Կանոն 2.
Երկրորդ կանոնը հոգեբանական է. իրեն ճիշտ նախապատրաստել: Պետք չէ ավելորդ անգամ խուճապի մատնվել, քանի որ արտակարգ իրավիճակներ ստեղծելով կարելի է ոչ ճիշտ որոշում կայացնել, ինչի արդյունքում ոչ միայն բաց թողնել հնարավորությունը, այլև կորցնել այն, ինչ ունես։
  Կանոն 3.
  Նախ, վերլուծել իրավիճակը, գտնել լուծման տարբեր ճանապարհներ և հետագայում պատկերացնել, թե ինչ կհանգեցնի յուրաքանչյուր ծրագրված որոշում:
  Օգտագործեք բոլոր ներքին և արտաքին ռեսուրսները և շարունակեք գործել:
  Որտեղ փնտրել՝
·Նոր շուկաների հնարավորություններ։
  Ելք դեպի նոր շուկաները գրավիչ ռազմավարություն է: Դրա իրականացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել շուկան, հասկանալ, թե ինչն է պակասում, ինչին շուկան դրական կարձագանքի։
·Առկա շուկաներ։
Պակաս ծախսատար և ավելի իրական ռազմավարություն: Այստեղ կատարվում է խնդիրների վերլուծություն և լուծվում է այն, ինչը դեռ չի լուծվել։
·Առկա հաճախորդներ։
  Փորձեք պահել ձեր հաճախորդներին, մտածեք և իրականացրեք նոր գաղափարներ, դրականորեն զարմացրեք նրանց և բոլոր ձևերով <<ստիպեք>> կրկին վերադառնալ դեպի ձեզ:
Ինչ փնտրել
·Նոր շուկա։
  Շատ գործարարներ ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները։ Իհարկե, մի կողմից, շատ գայթակղիչ է գտնել հնարավորություն և ոչ թե բաց թողնել այն: Մյուս կողմը մեծ ռիսկեր և մեծ ծախսեր է պահանջում: Իսկ այն ժամանակ, երբ պետք է կիրառել խնայողական ռեժիմ, դա անել գրեթե անհնար է։
·Հաստիքների կրճատում։
  Այն դեպքում, երբ ճգնաժամն, այնուամենայնիվ, ազդել է բիզնեսի վրա, գալիս է ծախսերի նվազեցման հարցը և, առաջին հերթին, դա ազդում է աշխատակիցների վրա: Հաստիքների կրճատման ժամանակ փորձեք աշխատակիցներից <<բաժանվել>> նրբորեն: Քանի որ, հնարավոր է, ճգնաժամի նահանջից հետո ձեզ կրկին անհրաժեշտ լինեն փորձառու և փորձված մասնագետներ:
·Մարքեթինգային աշխատանք։
  Շատ ընկերություններ ճգնաժամային պայմաններում զգալիորեն կրճատում են իրենց մարքեթինգային ծախսերը: Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, հենց այդ ժամանակներում ընկերությունները կարող են պաշտպանել իրենց գոյությունը մարքեթինգային բաժնի շնորհիվ: Հենց այս բաժինը կուսումնասիրի ճգնաժամի արդյունքում ձևավորված շուկան և կօգնի գտնել ելք և հարմարվել նրանում։
·Հաճախորդների նկատմամբ հավատարմություն:
  Նոր ծախսերը մարելու համար ընկերությունները հաճախ բարձրացնում են գները: Փորձեք հնարավորինս զսպել գնային քաղաքականությունը, փնտրեք լուծումներ հաճախորդների պահպանման համար: Օրինակ՝ զեղչեր, ապառիկ, լիզինգ շահավետ պայմաններով և այլն:
  Ինչ ռազմավարություն էլ ընտրեք բիզնեսի համար, դուք պետք է կշռեք ձեր յուրաքանչյուր որոշման բոլոր դրական և բացասական կողմերը: Խուսափել խուճապից, կարողանալ ռացիոնալ մտածել և արագ որոշում կայացնել, թերևս, սրանք են ղեկավարին բոլոր անհրաժեշտ հատկանիշները, որոնք կարող են պաշտպանել բիզնեսը ծանր ժամանակներում։
                                                                                                           
                                                                                                                                                                                                                                                   Անի Եսայան

Partners

  • 156

    Employees

  • 1114

    Clients

  • 16

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input