Անբարեխիղճ մրցակցությունն ու դրա դրսևորումները

Այսօր երիտասարդների շրջանում ստարտափերների գերակտիվություն կա: Եվ բոլորը ցանկանում են ունենալ իրենց սեփական բիզնեսը, մեծ գումարներ վաստակել ու լինել իրենց կյանքի անկախ տերը: Հիանալի է:
Սակայն շատ նորաթուխ գործարարներ միշտ չէ, որ անմիջապես լավ կողմնորոշվում են շուկայում՝ չհասկանալով, որ նրանք գործ են ունենալու ոչ թե անհոգի ապրանքանիշների, անվանումների և լոգոտիպերի, այլ՝ իրական մարդկանց հետ, որոնք կանգնած են այդ ամենի ետևում: 
Առաջին միտքը բիզնեսի վարման սկզբում հաճախ այսպիսին է լինում՝ «Մենք երիտասարդ ենք, ակտիվ և ուժեղ, հաղթելու ցանկություն ունենք: Այժմ մենք ամբողջ ուժով կսկսենք «խեղդել» մցակիցներին: Մենք ցույց կտանք մնացածներին, թե ինչպես պետք է բիզնես անել։ Մենք ինքներս էլ գիտենք…»: Նման մոտեցումը հանգեցնում է այն բանի, որ երիտասարդ ձեռնարկատերերը հրապուրվում են շուկայում մրցակիցների հետ պայքարով, այդ գործընթացը դարձնելով առաջնահերթ, և արդյունքում հետին պլան է մղվում  արտադրանքը և ընկերությունը: Հաճախորդն իր կարիքներով հանդերձ լիովին մոռացության է մատնվում, քանի որ ամբողջ թիմը, կարծես խայթված, մտմտում է, թե ինչպես անախորժություն պատճառի «թշնամուն»:
Առողջ մրցակցությունը որոշ պատճառների համախմբում ունի իր դրական կողմերը: Միակ խնդիրն այն է, որ մեր երկրում փոքր բիզնեսի մրցակցությունը, իմ կարծիքով, հեռու է այդ վիճակից:   

new_oneՉտրվել սադրանքների և ցանկացած իրավիճակում սառը մտածելակերպ պահպանել: Ավելի լավ է ամեն ինչ, ինչպես պետք է, գնահատել և կշռադատել: ԶԼՄ-ներով կամ սոցիալական  ցանցերում մրցակիցների թշնամական ելույթներին արձագանքելը միշտ էլ հնարավոր է: Պրակտիկան ցույց է տալիս,  որ ավելի լավ է չարձագանքել նրանց մեծամասնությանը: Նման պահերին, թշնամին  և ձեզ է PR-ում, և բացահայտում իրեն անբարենպաստ լույսի ներքո, առանց նույնիսկ գիտակցելու դա:   99% դեպքերում, եթե կոնֆլիկտը չի գրգռվում, դադարում է ինքնաբերաբար, քանի որ «ծուռ ու մուռ» գործողն ընդունում է չարություն արած շնիկի հոգեբանությունը և ցույց է տալիս, որ ինքն է կեղտաբծերով պատված: Սադրանքներին չտրվել  չի նշանակում, որ պետք է անգործության մատնվել, դառնալ ծեծվելու համար նախատեսված բռնցքամարտիկի տանձիկ, եթե հակառակորդի հարձակումները շարունակվում են: Նման իրավիճակներում, անշուշտ, պետք է արձագանգեք, հակառակ դեպքում` մյուս կողմն անպայման կրկնելու է իր գործողությունները: Մենք համոզված ենք, որ բիզնեսը ոչ միայն կարող է, այլև պետք է բարոյական լինի: Այս հարցը հատկապես կարևոր է մեր երկրում: 

Մենք միշտ հիշում ենք, որ բիզնեսը ստեղծվում և զարգանում է մարդկանց հետ և մարդկանց միջև, ինչը նշանակում է, որ պետք է հետևել վարքի որոշակի կանոններին, ինչպես ցանկացած հասարակությունում: Ընդհանրապես, մենք կողմ ենք այն բանի, որ ցանկացած հակամարտություն նոր քայլ է դեպի նոր, մաքուր հարաբերություններ, ամենուր, կյանքի ցանկացած բնագավառում:                                                                                                                                         
                                                                                                                                                                                            Արման Վարոսյան

Partners

  • 156

    Employees

  • 1114

    Clients

  • 16

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input