Ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին...

Հաջողության հասնելու համար բավական չէ միայն սիրել սեփական գործը:
Արա այն, ինչ սիրում ես, սիրիր այն, ինչ անում ես և հաջողությունը թույլ չի՞ տա իրեն երկար սպասել: Լավ կլիներ: Սակայն իրողությունը այդքան էլ պարզ չէ, որքան որ մենք կուզենայինք: Հաջողության հասնելու համար բավարար չէ միայն էնտուզիաստ լինել:
Դուք կարող եք սիրել ձեր գործը, բայց մոլուցքը ինքնին արդյունք չի տալիս: Դա պարզ հույզ է, որը ինչ-որ մի պահ կարող է անհետանալ: Կարևոր է, որ հետաքրքրությանը ուղեկցեն իրական նպատակներն ու քայլերը:
Հնարավոր է, որևէ մեկը ցանկանա վիճել և օրինակ բերել Սթիվ Ջոբսին, ով ասում էր, որ իր գործի հանդեպ սերը կարող է փոխել աշխարհը, ինչը և ըստ էության նա արեց: Այո, Սթիվ Ջոբսը խանդավառված մարդ էր, համաշխարհային մասշտաբի գործարար: Սակայն նրա մոտ ևս եղել են ծանր ժամանակներ և էնտուզիազմի անկման շրջաններ: Ավելին, հաջողության հասնելու հավատից բացի, նա ունեցել է նաև այլ հազվագյուտ և արժեքավոր որակներ:
Կիրքը հավասար չէ տաղանդին և կարողությանը:
Զգացողությունը, որ դուք կարող եք լուծել որևէ խնդիր, ուղղակի այն պատճառով, որ այն ձեզ դուր է գալիս դա պատրանք է: Դուք կարող եք հրապուրվել նկարչությամբ, բայց եթե դուք չունեք ընդունակություններ այդ ոլորտում, դժվար թե դառնաք պրոֆեսիոնալ նկարիչ կամ արվեստի բնագավառի փորձագետ:
Օրինակ, մեկը սիրում է համեղ ուտել: Դա չի նշանակում, որ նա կարող է աշխատել որպես գաստրոնոմիկ քննադատ և գրել հիշվող ակնարկներ ռեստորանների մասին:
Ճաշատեսակը գնահատելու համար, նա պետք է իմանա խոհարարության նրբությունները, ուսումնասիրի բաղադրիչների հատկությունները: Եվ իհարկե, ցանկալի է տիրապետել խոսքի արվեստին և մշակել սեփական ոճը, այլապես ինչպե՞ս նա պետք է ձեռք բերի պրոֆեսիոնալ հեղինակություն:
Դուք պետք է ունենաք վեցերորդ զգայարան ունակություն՝ գուշակել այն, ինչ աշխարհին պետք է հենց հիմա: Սակայն դա էլ է քիչ հաջողության համար: Աշխատասիրությունից բացի ձեզ պետք է նաև ժպտա բախտը: Հաջողությունը գտնվում է երեք ոլորտների հատման կետում՝
...այն, ինչը կարևոր է ձեզ համար,
...դուք կարող եք անել,
...ինչը պակասում է աշխարհին (այստեղ հենց շատ բան կախված է այն հմտությունից լինել ճիշտ վայրում ճիշտ ժամանակին):
Սակայն թևաթափ մի եղեք՝ ճակատագիրը և հաջողությունը այստեղ չունեն գլխավոր դերակատարություն: Եթե դուք ուսումնասիրեք մարդկանց պահանջները և վերլուծեք, թե ձեր ո՛ր ուժեղ կողմերը կարող են նրանց հետաքրքրել, ապա կարող եք ինքներդ ձևակերպել ձեր եզակի առաջարկը:
Ուղենիշների քարտեզը: Այսպես, դուք արդեն կողմնորոշվել եք, թե ինչն է ձեզ ամենից շատ հետաքրքրում: Հիմա փորձեք հասկանալ, ինչն է ձեզ դրանից շեղում և բացահայտեք ունակություններ, որոնք ձեզ պետք կգան, որպեսզի հաջողության հասնեք այդ բնագավառում:
Սթիվ Ջոբսը այնքան էր տարված դիզայնով, որ անցավ գեղանկարչության դասընթաց միայն հաճույքի համար: Նա հավատում էր, որ վաղ թե ուշ իր բոլոր հոբբիները, նախասիրությունները կհատվեն մի կետում և շարունակում էր ուսումնասիրել այն ամենը, ինչն այսպես, թե այնպես առընչվում էր իր կրքի առարկային:
Կազմեք ձեր ունակությունների աղյուսակը: Ներառեք դրանում՝ ունակություններ, որոնք դուք պետք է սովորեք, գործիքներ, գործողություններ, առաջընթաց, նպատակ:
Հետաքրքրվեք, թե ինչ գործիքների պետք է տիրապետեք և գրեք այն քայլերը, որոնք պետք է նախաձեռնեք Գործողություն սյունյակում: Գնահատեք, որքան եք դուք հեռու հմտության տիրապետումից Առաջընթաց սյունյակում: Երբ ծրագիրը պատրաստ կլինի, սկսեք ինտենսիվ ուսուցումը և անպայման ամրապնդեք այն պրակտիկայով:
Թույլ մի տվեք զգացմունքներին շեղել ձեզ իրականությունից: Թող դրանք սնեն ձեզ, բայց չնվիրեն կեղծ հույսեր, որ հաջողությունը կգա ինքն իրեն:
Երբ դուք ձեր հետաքրքրությունների ոլորտում հասնեք պրոֆեսիոնալիզմի բավական աստիճանի, կարող եք անցնել այն եզակի ծառայության կամ ապրանքի փնտրելուն, որը կարող եք առաջարկել աշխարհին: Եղեք ռացիոնալ և պլանավորեք ձեր հաջողությունը:

Անի Եսայան

Partners

  • 156

    Employees

  • 1114

    Clients

  • 16

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input