Թիմում աշխատելու ունակություն

«Թիմում աշխատելու ունակություն»՝ նման արտահայտություն կարելի է գտնել, թերևս, ամեն երկրորդ ինքնակենսագրության մեջ: Բայց ի՞նչ է նշանակում լինել թիմի խաղացող և արդյո՞ք միշտ է դա անհրաժեշտ: Իսկ ո՞վ պետք է հատկապես զարգացնի թիմային աշխատանքի հմտությունները, և ո՞վ ավելի լավ աշխատի, ինչպես ասում են`անհատական կարգում:
Թի՞մ, թե՝ կոլեկտիվ:
Խորհրդային տարիներին «թիմն» ավելի շատ ասոցացվում էր սպորտի հետ, քան բիզնեսի ոլորտի: Ձեռնարկության աշխատողների համար, սովորաբար, ընդունված էր օգտագործել «կոլեկտիվ» բառը: Այսօր նորաձև է ցանկացած կոլեկտիվ անվանել թիմ, սակայն փորձագետներն ասում են, որ դրանք միանման հասկացություններ չեն:
Օրինակ, վաճառքի բաժինն, ըստ էության, չի կարելի անվանել թիմ, քանի որ յուրաքանչյուր վաճառքի մենեջեր ունի իր վաճառքի պլանը, հետևաբար, նաև իր նպատակը: Սակայն փոքր PR գործակալությունը, որը կազմակերպում է տեղական ընտրություններում պատգամավորության թեկնածուի քարոզարշավը, պետք է լինի թիմ: Աշխատակիցներն ունեն ընդհանուր նպատակ (թեկնածուի հաղթանակը), դերերը բաշխված են, և, անհրաժեշտության դեպքում, մասնագետները կարող են օգնել միմյանց:
Կոլեկտիվը կարող է լինել շատ մեծ է (հարյուր հազարավոր մարդիկ), իսկ թիմն ավելի շատ փոքրաթիվ է: Չափազանց դժվար է 10-15 մարդուց ավել համախմբել մեկ ընդհանուր նպատակի շուրջ:
Ում համար է դա կարևոր:
Արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք աշխատել թիմում: Ավելի շուտ, այո: Եթե ձեր աշխատանքը, որպես կանոն, ընդհանուր խնդրի մի մասն է և դրա լուծման խնդրում դուք ներառված եք անձամբ: Օրինակ, ընկերության ապրանքանիշի հաջող խթանումը կախված է մարքեթինգային բաժնի գործադրած ջանքերից, ընդ որում, ձեր դերը շատ կարևոր է թիմի համար, և ապրանքանիշի ճանաչելիությունը նաև ձեր անձնական նպատակն է:
Թիմում աշխատելու ունակությունը որպես մրցակցային առավելություն:
Թիմում աշխատելու ունակության մասին գրված է գրեթե յուրաքանչյուր երկրորդ ինքնակենսագրականում, բայց փորձառու գործատուները չեն շտապում հավատալ ամեն գրածին: Որպեսզի այդ հատկանիշը լինի առաջնակարգային, պետք է հարցազրույցի ժամանակ առավել ընդգծել տվյալ հատկանիշը:
Անի Եսայան

Partners

  • 156

    Employees

  • 1114

    Clients

  • 16

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input