Բարեխիղճ բիզնես

     Տարբեր ճանապարհներ են մարդուն բիզնեսի ոլորտ բերում: Շատերը մանկությունից երազում են ունենալ սեփական գործը և համառորեն աշխատում են հասնել նպատակին, մինչդեռ շատ դժվարությունների են հանդիպում ճանապարհին: Եվ եթե մարդը հաճույք ստանում է իր գործունեությունից, ապա, անպատճառ, այդ հանգամանքը նաև ուրախություն է պարգևում նրան և, հետևաբար, չի վախենում որևէ խոչընդոտից: Աշխատանքն օգնում է գոյատևել կյանքի դժվարին պայմաններում:
     Հիմնական հատկությունները, որոնք հնարավորություն են տալիս բիզնեսում հաջողության հասնել քաջությունը, համառությունը և հաստատակամությունն են: Երբ մարդու առջև ծառանում են բազմաթիվ խնդիրներ ու հարցեր, նա պետք է օգտագործի իր ողջ ներուժը հաղթահարելու համար այդ խնդիրները, այլ ոչ թե վերադառնա սկզբնակետին ու թևաթափ լինի: Բարդությունների ծավալը նույնիսկ կարող է հարցականի տալ դնել սեփական գործ հիմնելու որոշումը: Հետևաբար, ցանկացած գործունեություն մարդուց պահանջում է նախանձելի համբերություն և համառություն: Միևնույն ժամանակ, համառության հետ մեկտեղ պետք է ունենալ պրակտիկ մտածելակերպ և նայել ամեն ինչին իրատեսական տեսանկյունից, ինչը թույլ կտա խուսափել անհաջող ծրագրերից: Բացի այդ, գործունեության մեջ հաջողության հասնելու համար մարդը պետք է ուժեղ կամքի տեր լինի: Այն չի տրվում մարդուն ի ծնե, բայց զարգանում է իր կյանքի ընթացքում, սոցիալական գործունեության ժամանակ: Մարդու մեջ կամքի ուժը զարգացնելու համար պետք է անձնական որակների էֆեկտիվ զարգացում, բիզնեսում խնդիրների բարեխիղճ կատարում և կոլեկտիվի հետ աշխատանքներում ակտիվ մասնակցություն:
     Մարդու մոտ եղած մեծ թվով գիտելիքների և հմտությունների առկայությունը որոշում է իր անձնական զարգացման բարձր մակարդակը: Իր կարողությունները զարգացնելու համար մարդը պետք է հստակ սահմանի նպատակները, ինչպես նաև համառ գործի` դրանց հասնելու համար: Աշխատանքն էֆեկտիվորեն կազմակերպելու հմտությունը, քաջությունը, համառությունն ու հաստատակամությունը որոշիչ դեր են խաղում մարդու կյանքում: Նախքան որևէ գործողություն կատարելը, մարդը պետք է նպատակ դնի, որը չի հակասի այլ մարդկանց նպատակներին, ապա վստահորեն և ջանասիրաբար ձգտի այդ նպատակին հանել: Եվ անկախ իրավիճակներից, ծագող խնդիրներից ու բարդություններից շատ կարևոր է մնալ ՄԱՐԴ, անհատ, չկորցնել մարդու բարոյական կերպարը:

 

 

Անի Եսայան

Partners

  • 156

    Employees

  • 1114

    Clients

  • 16

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input