Տնտեսություն

     Բոլորս գիտենք, թե մեր երկրում որ ոլորտներն ու տնտեսական ուղղություններն ունեն զարգացման կարիք: Մենք նաև գիտենք, որ կան որոշակի ոլորտներ, որտեղ երկիրը զարգացած է: Կարող ենք նաև կանխատեսել Չինաստանի, Բրազիլիայի կամ Մալազիայի հետագա զարգացումը, սակայն այս ամենը վերաբերում է բացառապես զարգացող երկրներին, որոնց տնտեսական առաջընթացը կայացած հիմքերի վրա է: Բայց եթե փորձենք գուշակել զարգացող երկրների ապագան, ապա շատ տնտեսագետների այս խնդիրը կտանի փակուղի, քանի որ պարզ չէ, թե ինչ ոլորտներ կստեղծվեն, և որոնք են վերանալու, ինչպիսին կլինի տնտեսական զարգացման բնույթը:
     Որքան զարգացած է տնտեսությունը, այնքան ինդիվիդուալ է այն: Եվ որքան տնտեսությունը մոտ է զարգացած երկրների տնտեսությանը, այնքան ավելի անհատական է նրա ճանապարհը, այնքան տարբերվում է այլ տնտեսությունների ուղիներից իր տեխնոլոգիական կառուցվածքով: Բազմաթիվ ժամանակակից տեսաբաններ, ովքեր զբաղված են մակրոտնտեսական կանխատեսությամբ, սարսափով են նայում ապագային՝ կանխատեսելով տնտեսական աճի դադար: Թեև կան մի շարք տեխնոլոգիական միտումներ, որոնք կարող են ուղղորդել այսպես կոչված «վիրտուալ սերնդին» տնտեսական աճի նոր մոդելների:
     Անկախության տարբեր փուլերում մեր երկիրն օգտագործեց տնտեսական աճի վրա ազդելու տարբեր մեթոդներ՝ կիրառելով միջազգային փորձի մոտեցումները և հաշվի առնելով արտաքին տնտեսական և աշխարհքաղաքական կոնյունկտուրայի վիճակը: 2010-2015թթ. անկայուն դինամիկան նշանակեց, որ 2000-2008 թվականների աճի գործոնները կորցրեցին են իրենց վերամբարձ ուժը և երկիրը պետք է նոր մոտեցումներ փնտրեր տնտեսական զարգացման համար:
     Երկրի տնտեսության վերականգնման մոտավոր կանխատեսումը հիմնված է հանրային կառավարման ոլորտում կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտության, մրցակցության պրակտիկայի վրա, ինչպես նաև բիզնես միջավայրը բարելավելու ավելի հստակ և լայնածավալ գործողությունների վրա: Հետագայում, բացի պրոֆեսիոնալ տնտեսագետներից, մեզ անհրաժեշտ կլինեն նաև հետազոտողներ, ովքեր ի վիճակի կլինեն յուրացնել բոլորովին նոր երևույթներ: Այսպես, ամեն տնտեսական ճգնաժամ ստիպում է մեզ վերանայել ունեցած գիտելիքները և դրդում նորամուծությունների տնտեսական քաղաքականության մեջ, որոնք օգտակար կլինեն և արդյունավետ կերպով կվերահսկեն նմանատիպ ճգնաժամերն ապագայում: Ի վերջո, բոլորս էլ  դասեր ենք քաղում նրանից, թե ինչ է կատարվում մեզ հետ:

 

Արման Վարոսյան

Partners

  • 156

    Сотрудников

  • 1114

    Клиентов

  • 16

    Лет опыта

Новости

Контактная Информация

  • "Арт-Лар Финанс Энд Экаунтинг" ՕՕՕ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • РА, 0026, г. Ереван, Ул. Гарегин Нжде 48/2
Save

Связаться С Нами

Имя*
Invalid Input

Эл. почта*
Invalid Input

Сообщение*
Invalid Input

*

  RefreshInvalid Input