Մենք արդար ենք, ուրիշն է՞ սխալ...

      Կյանքի իրադարձությունների համար գոյություն ունի երկու հիմնական տեսանկյուն՝ արտաքին և ներքին: Դրսից մենք դիտարկում ենք նյութական աշխարհի իրադարձությունները: Ներսում՝ հոգեբանական իրադարձությունները: Երկուսն էլ համարժեք են:
      Մտորելով շրջապատի մասին, մենք հակված ենք մոռանալ, որ իրենք էլ մարդիկ են, որ յուրաքանչյուրն ունի իր ներքին հոգեկան տեսանկյունը: Ավելի հեշտ է նրանց մասին մտածել որպես ռոբոտների, նրանց արտաքին ադեկվատության և ռացիոնալ օգուտի հիմնական տեսանկյունից:
      Հեշտ է խոսել այն մասին, թե ինչպես պետք է այլ մարդիկ գործեն: Մենք մյուսներին հանգիստ դատում ենք՝ համեմատելով բարոյական իդեալների հետ և անկեղծորեն զարմանում ենք նրանց ոչ ադեկվատ վարքագծով: Կարծես կատարյալը կյանքի նորմ է: Մյուսների համար...
      Ինչ վերաբերում է մեզ, ապա ամեն ինչ ճիշտ հակառակն է: Մենք հավատարիմ ենք սեփական իռացիոնալ զգացմունքներին, արդարացնում ենք դրանք, և կուրացած չենք էլ նկատում մեր արտաքին անհամարժեքությունը: Չենք գիտակցում, թե ինչպես են սեփական համոզմունքները արդարության մասին կողմնակալ, իսկ ուրիշի աչքերում՝ պարզապես զառանցանք:
      «Սուրբը» մեկի համար հեշտորեն դառնում է «հիմարություն»: Սեփական հույզերը միշտ «ճիշտ» են: Իսկ օտարներինը, եթե չեն համընկնում մերի հետ, պարզապես «ծիծաղելի»: Մեր բարկության համար ուրիշները «պետք է» ապաշխարեն: Նրանց համար նրանք «պետք է» զղջան կրկնակի:
      Կյանքում չկա անարդարություն: Հեշտ չէ ճանաչել այն, երբ դուք անձամբ եք բախվում ստի, անշնորհակալ մարդկանց և թշնամանքի հետ: Դա, ամեն դեպքում, կյանքի իրականությունն է:
      Կյանքը երազ չէ: Այն ավելի շատ նման է վայրի անտառի, որտեղ գիշատիչներն ու բուսակերները կարողանում են բանակցել բարենպաստ համագործակցության ու բարեկամության մասին: Բայց սա չի խանգարում նրանց խաբել և չկատարել խոստումը, քանի որ նրանք ի սկզբանե պայմանական են: Ոչ ոք ոչ մեկին պարտք չէ: Արարումն ազատ կամքի ակտ է, ոչ թե ի ծնե ունեցած պարտավորություն:
      Մինչդեռ հավատում ենք, որ կյանքը պետք է տարբեր լինի, մենք պնդում ենք նրա անարդարության մասին: Այս բողոքը նման է վիրավորված երեխայի ցասումին, որը դիմում է ծնողներին, որ նրանք նկատեն, թե ինչպես է տառապում անարդարացիորեն և խղճան իրեն:
      Փոքր ժամանակ այս «խաղն» անցնում էր, և մենք հասուն ժամանակ էլ շարունակում ենք նույն կերպ բողոքել անարդարության դեմ ոչ թե ծնողներին, այլ ուրիշ տարածքում՝ սպասելով «վաստակած» պարգևատրմանը: Մեծահասակը պիտի հասկանա, որ այժմ նա մենակ է կյանքի հետ: Մյուսները կարող են օգնել, բայց նրանք իրավունք ունեն հրաժարվել հասկանալ և աջակցել: Միայն այն պատճառով, որ նրանք իրենք էլ դրա կարիքն ունեն:

 

Անի Եսայան

 

Partners

  • 156

    Employees

  • 1114

    Clients

  • 16

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input