Այդ կախարդական բառը…

     Երբևէ մտածե՞լ եք, թե որքան լավ և վստահ ենք զգում, երբ կազմակերպված և կարգապահ ենք: Օրինակ, երբ տնային գործերն ավարտել ենք, ֆինանսական հարցերը լուծել, պատասխանել բոլոր բաց թողնված զանգերին, մեր խոսքի տերն ենք լինում և այլն:
     Երբևէ մտածե՞լ եք, որ ինքներս մեզ «ոչ» ասելու ունակությունն ավելի երջանիկ է դարձնում: Մենք կարող ենք նաև չհամաձայնել դրա հետ, ասելով ամեն ինչին «այո», և մտածելով, որ վայելում ենք կյանքի բոլոր պահերը: Այդ նրանք են, ովքեր չեն հետևում իրենց սննդակարգին, ասելով, որ «կյանքը չափազանց կարճ է, որպեսզի մեզ սահմանափակենք»: Այդ նրանք են, ովքեր ունեն «քրոնիկ» պարտքեր, պնդելով, որ գումար վաստակելը ձանձրալի է:
     Այո, կան իրավիճակներ, երբ «ոչ» ասելը դժվար է. այն զրկում է մեզ նրանից, ինչի մասին շատ էինք երազել երեխայի նման և երկար սպասել: Բայց այն գաղափարը, որ ազատությունն այն «այո»-ն է մեր յուրաքանչյուր ցանկությանը, ըստ էության, կյանքի մեծ հեգնանքներից է.
     Մեր ցանկություններին հետևելը կարող է տալ մեզ ազատության զգացում, բայց իրականում, դա մեզ անհանգստություններ է բերում:
     Մեր կյանքում գլխավորին հասնելու համար անխուսափելիորեն պետք է մերժենք ինքներս մեզ: Ամեն ընտրության մեջ «այո» ասելով, մենք կորցնում ենք այլ հնարավորություններ, որոնք կանգնած են մեր «ոչ»-ի հետևում:
     «Ոչ» ասելով հաստատում ենք, որ պատրաստ ենք գործել մեր իրական հնարավորությունների շրջանակներում` իրական նպատակներին հասնելու համար: Եվ այդ պատճառով մեզ լավ ենք զգում: Մեր հնարավորությունները ոչ միայն փողն է, այլև ֆիզիկական և հուզական էներգիան:
     Կարող եք չհամաձայնել, որ չպետք է այդչափ կարգապահ լինել կյանքի բոլոր բնագավառներում, օրինակ, կարևոր չէ, թե երբ ենք պառկում քնելու, թե որքան հաճախ ենք մաքրում տունը և թե ինչպես ենք կատարում մեր պարտավորությունները ընկերների հանդեպ: Սակայն, որպես կանոն, մեր կյանքի այն հատվածում, որտեղ չենք հետևում կարգուկանոնին, ամենաշատ խնդիրներն ենք ունենում: Համաձայն չե՞ք:
     Եթե մենք պատրաստ ենք «ոչ» ասել կյանքի այն մասով, որտեղ բարեփոխումներ են անհրաժեշտ, ապա եկեք գործենք այլ կերպ: Եկեք նայենք, թե ինչն է մեզ երջանկացնում, հպարտություն պարգևում և իսկապես գոհացնում: Հավանաբար, դա կյանքի այն հատվածը կլինի, որտեղ հետևում ենք կանոններին և հավատում որոշակի սահմանափակումների ողջամտությանը:
Եվ եթե ուզում ենք հասկանալ, թե կյանքի որ ոլորտը «կշահի» կարգապահության արդյունքում, եկեք առանձնացնենք այն հատվածը, որտեղ գործերն այդքան էլ լավ չեն, և մենք դժգոհ ենք ու չենք սիրում խոսել դրա մասին, բայցևայնպես, մտածում ենք, որ ի զորու չենք փոխել որևէ բան:
     Մենք ունենք հնարավորություն, բայց կա նաև արգելակ, որը մեզ ետ է քաշում: Սրանք մեր արդարացումներն են: Ընդունեք, որ սա է հիմնական պատճառը, որ մինչ այժմ հաջողության չենք հասել այդ ոլորտում: Առավել հավանական է, որ հաջորդիվ կլինի հետևյալ արտահայտությունը՝ «Որովհետև»...: Այն, ինչ հետո կլինի, կոչվում է «Ձեր մեծ սուտը», դա այն մոլորությունն է, որի մեջ դուք խրվել եք:
     Սա հատկապես ճիշտ է այն դեպքում, եթե «Որովետև»-ի շարունակությունը լինի «Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ» արտահայտությունը: Մենք ոչ թե պարզապես նույն տեղում ենք դոփում, այլև նույնիսկ չենք էլ փորձում տարբեր լինել: Մենք հնարավորություն ունենք փոխելու իրավիճակը, եթե ջանքեր գործադրենք և կարգուկանոն մտցնենք կյանքի այս հատվածում:
     Հիանալի միջոց է շփվել մարդկանց հետ, ովքեր մեզ մոտ հարգանք և համակրանք են առաջացնում՝ հասկանալու համար, թե որքան կարևոր է ինքնակառավարման վերահսկումը: Ձեր եղբայրը լավ աշխատա՞նք ունի: Հարցրեք նրան այդ մասին: Հարևանն ակտիվ կյա՞նք վարում է, չնայած, որ արդեն 80 տարեկան է: Հարցրեք, թե ինչպես է նրա մոտ ստացվում դա: Նրան, անկասկած, հաճելի կլինի, իսկ դուք կզարմանաք, թե ինչեր իմացաք: Նրանց կարգուկանոնը հարգանքն է այն բանի հանդեպ, ինչը կարևոր է իրենց կյանքում: Իսկ նման ինքնատիրապետումը ամբողջ կյանքը լցնում է իմաստով:

 

Անի Եսայան

Partners

  • 156

    Employees

  • 1114

    Clients

  • 16

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input