Հասցնել ժամանակի ետևից...

Ի՞նչ մասնագիտական գործեր կուզենայիք հասցնել անել մինչև 30 տարեկան: Եթե չգիտեք, ապա խորհուրդ կտայինք կազմել նմանօրինակ ցուցակ: Ցուցակը կարող է լինել կարճ կամ երկար, բայց այն պետք է պարունակի հիմնական քայլեր:
Այսպիսով, ի՞նչ պետք է կարողանա անել ցանկացած մասնագետ մինչև իր 30-ամյակը:
1.    Իմանալ, որ ձեզ ազատել են աշխատանքից:
Երիտասարդ տարիքում յուրաքանչյուր աշխատակից վախենում է աշխատանքից ազատվելուց: Սակայն սա կյանքի արժեքավոր փորձերից է: Հնարավոր է, նման իրավիճակը ձեզ կստիպի մտածել գործունեության ոլորտը փոխելու մասին: Շատերն էլ պարզապես ուրիշ մասնագիտացում են ձեռք բերում:
2.    Ինքնակամ հեռանալ աշխատանքից:
Անշուշտ, նման քայլի համար անհրաժեշտ է մեծ քաջություն: Եթե դուք չունեք խիզախություն ձեզ համար ոչ պիտանի և անհեռանկարային աշխատանքից հեռանալու համար, ապա մտածեք այն մասին, թե որտեղ կարող էիք աշխատել՝ շատ ավելի մի հաճելի վայրում, անել այն, ինչն ավելի դուր կգա ձեզ և համարձակորեն նայեք դեպի ապագա:
3.    Կազմել երկարաժամկետ պլան:
Պարտադիր չէ, որպեսզի երկարաժամկետ պլանը երկար լինի: Կարևորը, որ այն պարունակի ձեր ապագայի վերաբերյալ հիմնական դրույթները: Այստեղ պետք է նշեք հիմնական նպատակները, որոնց ցանկանում եք հասնել: Մտածեք այն մասին, թե ինչ զգացողություններ եք ցանկանում ունենալ, երբ նոր աշխատանքի անցնեք: Ինչպե՞ս ձեր գործունեությունը կանդրադառնա ձեր կյանքի և ձեր շրջապատի մարդկանց վրա: Պատասխանելով այս հարցերին, դուք կունենաք ուղեցույցներ, որոնք կօգնեն ձեզ կազմել պլան:
4.    Սովորել կազմակերպել ու ղեկավարել ձեր ժամանակը:
Ժամանակը կազմակերպելու ունակությունը կարևոր և կյանքի համար անհրաժեշտ հմտություն է: Ինչքան շուտ տիրապետեք այդ հմտությանը, այդքան շատ ավելի լավ ձեզ համար: Տարիքի հետ ժամանակի կառավարումը դառնում է ավելի անհրաժեշտ: Եթե երիտասարդ մասնագետին ներելի են անկազմակերպ լինելու «էլեմենտները», ապա ղեկավար պաշտոններ զբաղեցնողները պետք է կարողանան գոնե իրենք իրենց կազմակերպել: Ձևավորելով և զարգացնելով ձեր մասնագիտական հմտությունները, դուք պետք է ձգտեք հնարավորինս արագ և մաքսիմալ կարճ ժամանակում կատարել աշխատանքը: Այսպիսով, ղեկավարությունը կսկսի գնահատել ձեզ ավելի շատ:
5.    Ունենալ ավելի նեղ մասնագիտություն:
30 տարին կյանքի այն շրջանն է, երբ մարդը պետք է վերջնականապես որոշի, թե ինչ է նա ուզում է անել և հմտանա տվյալ ոլորտում: Երբ մարդը չի ընտրում իր համար կոնկրետ ուղղություն, նա «տարալուծվում է», հետևաբար, չի կարող դառնալ պրոֆեսիոնալ որևէ գործունեության ոլորտում: Կենտրոնացեք մեկ բանի վրա:
6.    Կազմեք ձեռքբերումների ցուցակ:
Կարևոր չէ թղթի վրա կգրեք, թե էլեկտրոնային տարբերակով: Ուղղակի ֆիքսեք այնտեղ ձեր գործունեության մասին բոլոր հաճելի արձագանքները և պարբերաբար նայեք դրանք:

 

Անի Եսայան

 

Partners

  • 156

    Employees

  • 1114

    Clients

  • 16

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input