Ինչպիսի հատկություններ է պետք զարգացնել

       Ինչպիսի հատկություններ պետք է զարգացնել, որպեսզի հետագայում ունենաք աշխատանք: The Future of Jobs Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալների համաձայն, ավելի քան մեկ երրորդից ավել հմտություններ, որոնք դեռ 2015թ.-ին համարվում էին ոչ այդքան կարևոր, 2020-ին գործատուները կգնհատեն ըստ արժանվույն: Վերափոխման պատճառը տեխնոլոգիաների արագ զարգացումն է:
     Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ ռոբոտներն ամբողջությամբ չեն փոխարինի առկա մասնագիտությունները, այլ միայն իրենց վրա կվերցնեն ավտոմատացված խնդիրների մի մասը: Մարդիկ կարիերայի սանդուղքով առաջ շարժվելու համար ստիպված կլինեն ավելի շատ զարգացնել իրենց մեջ մարդկային հատկանիշներ: Այսպիսով, ահա ինչպիսի հմտություններ է անհրաժեշտ զարգացնել մինչև 2020-ին:
1.     Խնդիրների համապարփակ լուծում: Փորձագետների կարծիքով՝ 2020թ.-ին 36% աշխատատեղերի համար անհրաժեշտ կլինի այդ հմտությունը:
2.    Քննադատական մտածողությունը: Տեխնոլոգիաներն օրեցօր զարգանում են: 2018թ. արհեստական ինտելեկտն առաջին անգամ առաջ անցավ մարդուց՝ կարդալու և հասկանալու մեջ: Սակայն ռոբոտների աճող հնարավորությունները միայն կմեծացնեն մարդկանց կարիքը, ովքեր կարող են քննադատաբար մտածել:
3.     Ստեղծագործական միտք: 2015-ին ստեղծագործական հմտությունները միայն տասներորդ տեղում էին:
4.    Մարդկանց կառավարելու ունակություն: Կարևոր է ոչ միայն ընկերության աշխատակիցների համակարգումն ու խնդիրները կարգավորելը, այլ նաև այն մեթոդները, որոնց միջոցով մարդը դա անում է:
5.    Մարդկանց փոխազդեցությունը: Այս կետը միայն ընդգծում է ապագայում սոցիալական հմտությունների կարևորության ընդհանուր միտումը:
6.    Զգացմունքային ինտելեկտ: Այս հմտությունը կօգնի հարթել հարաբերությունները ոչ միայն կոլեկտիվի ներսում, այլև հաճախորդների և մրցակիցների հետ:
7.    Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություն: Եզրակացություններ անելու համար հատկացված ժամանակը, արագությունը կլինեն այդ հմտությունը գնահատելու հիմնական չափանիշներից:
8.    Հաճախորդների հարցում կողմնորոշվելը: Ուրիշներին օգնելու ցանկությունը անհրաժեշտ կլինի նաև թիմի ներսում, եթե այն օգուտ բերի ամբողջ թիմին:
9.  Բանակցային հմտություններ: Տարաձայնություններ լուծելու ունակությունը, փոխզիջումներ առաջարկելը, ինչպես ենթադրվում է, առավել պահանջված կլինի համակարգչային և մաթեմատիկական ոլորտներում, ինչպես նաև արվեստի և դիզայնի ոլորտներում:
10. Մտածողության ճկունություն: Մարդկանց հետ հաղորդակցվելու ժամանակ կգնահատվի զրուցակցի խոսքը հասկանալն ու վարքագծի ուղղումը՝ կախված նրա անհատականությունից:

 

Հղումներ տվյալ թեմայով. https://goo.gl/p1Jvxy

Partners

  • 156

    Employees

  • 1114

    Clients

  • 16

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input