Գործել՝ առաջ նայելով և փոխվել…

 

Եկեք նշենք որոշ օգտակար հմտություններ, որոնք չեն ուսուցանում դպրոցում, բայց որոնք կլինեն շատ կարևոր՝ կյանքում հաջողությունների հասնելու համար: Բոլոր այդ հմտություններն անհրաժեշտ է ինքնուրույն զարգացնել. սովորեցրեք դրանք ձեր երեխաներին, միևնույն ժամանակ դրանք ավելորդ չեն լինի նաև մեծերի համար: Եվ այսպես.
Հարցեր տալու հմտություն: Յուրաքանչյուր մարդ բացահայտում է աշխարհը և իրեն հետաքրքրող կյանքի ոլորտները հարցերի միջոցով: Նկատեք` երեխաները շատ են հարցեր տալիս, սակայն հետո՝ մեծանալուն զուգընթաց, նրանք սկսում են հարցել տալ ավելի հազվադեպ:
Որքան մարդը քիչ է հարցեր տալիս, այնքան քիչ նոր օգտակար տեղեկություն է նա ստանում: Դրա համար պետք չէ կորցնել այդ օգտակար հմտությունը, որը տրված է մարդուն բնությունից, այլ պետք է, ընդհակառակը, զարգացնել այն:
Հասցնել սկսած գործը ավարտին: Նույնպես շատ օգտակար հմտություն է, որը երեխաների մեծամասնության մոտ բացակայում է և հետագայում այդ պակասը փոխանցվում է ավելի հասուն կյանք: Սկսածն ավարտին հասցնելու անկարողության/անցանկալիության պատճառով կորստի է մատնվում հսկայական քանակի հեռանկարային նախագծեր, իսկ դրանց հեղինակներն այդպես էլ չեն կարողանում կայանալ կյանքում: Զարգացրեք այդ հմտությունը ձեր մեջ և սովորեցրեք այն ձեր երեխաներին:
Լուծել խնդիրները: Եվս մեկ կենսական կարևոր հմտություն: Խնդիրների և դժվարությունների հետ կյանքում անխուսափելիորեն կբախվի ցանկացած մարդ: Եվ թևաթափ լինելու փոխարեն պետք է կարողանալ փնտրել և գտնել դրանց լուծումները: Մեծամասամբ, յուրաքանչյուր մարդու կյանքում հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես է նա վերաբերում խնդիրներին և դժվարություններին, ինչպես է նա դրանք հաղթահարում: Այդ իսկ պատճառով, տվյալ հմտությունն անհրաժեշտ է սերմանել մանկուց. երեխային տալ հնարավորություն ինքնուրույն լուծել իր փոքր խնդիրները, այլ ոչ թե լուծել իր փոխարեն: Դաստիարակելով մարդուն նմանօրինակ լավ զարգացած հմտությամբ, դուք կդաստիարակեք հաջողակ մարդու:
Զբաղվել սիրած գործով: Ցավոք, շատ ծնողներ, ընդհակառակը, հաճախ ամեն կերպ հետ են պահում իրենց երեխաներին այդ գաղափարից և ուզում են, որ նրանք զբաղվեն այն գործով, որը պահանջված է, լավ է վարձատրվում, հեղինակավոր է և այլն: Սա է պատճառը, որ շրջապատում կան բազմաթիվ օրինակներ, երբ երեխաները դպրոցից հետո ընդունվել են բուհ ծնողների ընտրությամբ, որից հետո թողել են այն կամ վերակրթվել են: Այս ամենի հետևանքով անիմաստ կորել է ոչ քիչ ժամանակ, որը սահմանափակ և թանկ մարդկային ռեսուրս է: Սրանից հետո մարդիկ թողնում էին ստացած մասնագիտությունը և զբաղվում էին նրանով, ինչով ուզում էին հենց իրենք:
Լինել անկախ: Արդեն իսկ փոքր տարիքից երեխան պետք է սովորի լինել անկախ: Դա ամենաօգտակար հմտություններից մեկն է, որը միշտ կօգնի կյանքում: Պետք է լինել անկախ ուրիշի կարծիքից, միշտ ունենալ սեփական դիրքորոշումը, հետևել սեփական, այլ ոչ թե ուրիշների եզրակացություններին: Դպրոցում դա չեն սովորեցնի, ընհակառակը, ամեն կերպ կփորձեն սերմանել <<ստանդարտ ռեֆլեքսներին>> հետևելու հմտությունը: Դրա համար կարևոր է, որպեսզի երեխան ի սկզբանե սովորի ինքնուրույն ընդունել որոշումներ, կրել դրանց համար պատասխանատվություն, անել եզրահանգումներ սեփական սխալներից:
Լինել մոբիլ/հասանելի և կարողանալ արագ հարմարվել նոր պայմաններին: Կյանքը կանգ չի առնում տեղում, այլ մշտապես շարժվում է առաջ, ընդ որում հիմա՝ շատ արագ: Այդ իսկ պատճառով օգտակար հմտությունների և գիտելիքների շարքում, որոնք միանշանակ չեն սովորեցնի դպրոցում, պետք է ավելացնել նաև փոփոխություններին արագ հարմարվելու հմտությունը:
Օրինակ, մարդը ավարտել է ինստիտուտը, իսկ ստացած մասնագիտությունն արդեն կորցրել է արդիականությունը: Կամ բիզնեսը շահութաբեր էր, սակայն որոշակի պահի ինչ-որ բան փոխվեց և սկսվեցին կորուստներ: Պետք է տիրապետել արագ հարմարվելու/ադապտացվելու հմտությանը նոր պայմաններին և գտնել ելք ստեղծված իրավիճակից: Իսկ իդեալականը՝ առհասարակ գործել առաջ նայելով և փոխվել՝ մինչ սպասվող արտաքին փոփոխությունները:
Անի Եսայան

Partners

  • 156

    Աշխատակից

  • 1114

    Հաճախորդ

  • 16

    Տարվա փորձ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոնտակտային Տվյալներ

  • "Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ" ՍՊԸ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 48/2
Save

Կապ Մեզ Հետ

Անուն*
Invalid Input

Էլ. հասցե*
Invalid Input

Հաղորդագրություն*
Invalid Input

*

  RefreshInvalid Input