Զրուցե՞նք միասին...

     Զրույց վարելու հմտություն ունեցող անձը միշտ առաջատար է. նրան ավելի հեշտ է զբաղեցնել բարձր պաշտոն, շփվել աշխատողների հետ, նոր մարդկանց հետ ծանոթանալ...
     Նախևառաջ, առաջնահերթությունը տրվում է հենց խոսքին: Այն պետք է լինի հստակ, որպեսզի ձեզ չխնդրեն կրկնել այն, ինչ ասվել է, հակառակ դեպքում դուք հիմար իրավիճակում կլինեք: Խոսեք չափավոր արագությամբ և հետևեք ձայնի ուժգնությանը: Եթե ձեր ձայնը հազիվ լսել լինի, զրուցակիցներն իրենց անհարմար կզգան: Խոսքը պետք է լինի հարթ, միջին ուժգնության և հանգիստ, որպեսզի զրուցակցին հաճելի լինի:
     Եթե զրուցակցի հետ բավականաչափ ծանոթ չեք, միանգամից պետք չէ անցնել զրույցի բուն բովանդակությանը: Ավելի լավ կլինի սկսել ինչ-որ թեթև թեմայից՝ եղանակ, երաժշտություն, կինո, գրքեր և այլն: Այսպիսով, դուք կարող եք քայլ առ քայլ ավելի լուրջ հարցեր տալ, առանց վատ զգալու և քաշվելու:
     Չի կարելի խոսել հիվանդությունների, ֆինանսական և ընտանեկան խնդիրների մասին: Նաև չի կարելի վատ լուրեր հաղորդել, դրանից մարդը կարող է լարվել և, հավանաբար, կփնտրի հեռանալու պատճառաբանություն: Բացի այդ, նպատակահարմար չէ քննարկել այլ անձանց հետ ընդհանուր ծանոթների արտաքին տեսքը և այլն, հակառակ դեպքում դա կհամարվի բամբասանք: Պետք չէ լինել չափազանց ինքնավստահ և պաշտպանել ձեր տեսակետը: Նման զրուցակիցը հաճելի չէ:
     Վեճերի ընթացքում չի կարելի բարձրացնել ձայնը: Եթե զրուցակիցը սառն է վերաբերվում ձեզ, ապա ավելի լավ կլինի քննարկման առարկան փոխել: Ավելի հաճախ վեճից ծնվում է ոչ թե ճշմարտություն, այլ կոնֆլիկտներ: Իմացեք, որ ամենից շատ  ընդունում են նրանց, ովքեր կոռեկտ և հակիրճ ներկայացնում են իրենց կարծիքը:
     Փորձեք ազատվել այն կպչուն բառերից, որոնք օգտագործում են գրեթե բոլորը: Բացի դրանից, չպետք է ներգրավել զրուցակցին ձեր խնդիրների մեջ, դրա կարիքն ընդհանրապես չկա:
Կոռեկտ չէ խոսել թեմաների շուրջ, որոնք հայտնի չեն մեծամասնությանը, կամ ակնարկներով խոսել: Եթե զրուցակիցը պատմել է իր հիվանդությունների մասին, ապա չպետք է հարցնել նրան մանրամասների մասին: Եթե նա ցանկանա, ինքը կպատմի այդ մասին: Եթե մոտակայքում ծնողներ չկան, ապա երեխաներին կարելի է դիտողություններ անել: Հակառակ դեպքում, կխախտեք ծնողական իրավունքները: Խորհուրդ չի տրվում ուղղել հարց՝ անմիջականորեն կապված մասնագիտության, իրավաբանի կամ բժշկի հետ, որի հետ պատահաբար հանդիպեցիք: Դրա համար կա աշխատանքային ժամ, միակ բանը, որ դուք կարող եք իմանալ, թե ինչպես գրանցվել ընդունելության համար:
     Երբ մարդը պատմում է ինչ-որ բանի մասին, սխալ է այդ պահին նայել ժամացույցին, հայելու մեջ և այլն: Զրուցակիցը կարող է մտածել, որ ձեզ համար անհետաքրքիր է և նույնիսկ կարող է վիրավորվել: Եվ իմացեք, նա, ով գիտի, թե ինչպես պետք է լսել համբերությամբ և հետաքրքրությամբ ուրիշներին, ավելի շատ կհաճոյանա զրուցակցին:

 

Անի Եսայան

 

Partners

  • 156

    Աշխատակից

  • 1114

    Հաճախորդ

  • 16

    Տարվա փորձ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոնտակտային Տվյալներ

  • "Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ" ՍՊԸ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 48/2
Save

Կապ Մեզ Հետ

Անուն*
Invalid Input

Էլ. հասցե*
Invalid Input

Հաղորդագրություն*
Invalid Input

*

  RefreshInvalid Input