Your way towards stability

Մոտիվացիայի "ոսկե" կանոնը - Դուք ստանում եք այն՝ ինչը շարունակաբար պարգևատրում եք


Մոտիվացիայի <<ոսկե>> կանոնը գործում է մարդկային շփման բոլոր հարթություններում՝ աշխատանքային, ընտանեկան, ընկերական և այլ: Գրեթե բոլոր գործատուները բնականոն ձևով օգտագործում են մոտիվացիայի հիմնական կանոնը՝ լավ աշխատող աշխատակցին ավելի բարձր վճարելով՝ քան վատ աշխատողին: Սակայն, պարգև համարվում են ոչ միայն աշխատավարձն ու պարգևավճարները, այլ նաև ուշադրությունը՝ իր բոլոր դրսևորումներով: Գոյություն ունի ուշադրության երեք տեսակ, որոնք, եթե դասակարգենք մարդականց համար ցանկալի լինելու չափանիշով, կունենանք հետևյալ սանդղակը՝

Դրական ուշադրություն <<+>> (գովասանք, շնորհակալություն, հարգանք, հիացմունք և այլն)

Բացասական ուշադրություն <<->> (քննադատություն,զայրույթ, պատիժ, նվաստացում, վիրավորանքև այլն)

Ուշադրության բացակայություն <<0>> (արհամարանք, անտեսում )

Ուշադրություն դարձրեք, որ մաթեմատիկայում դասակարգումն այդպես չէ՝ այնտեղ <<0>>-ն գտնվում է <<+>>-ի և <<->>-ի արանքում: Սակայն կյանքը մաթեմատիկա չէ և բոլոր դեպքերում, երբ խոսքը մարդկանց մասին է <<0>>-ն ամենավատ և ամենացածր նիշն է: Երբ մենք՝ մեր բացասական ուշադրությամբ (-) <<պատժում ենք>> այլ մարդկանց վատ արարքը, իսկ լավ արարքի դեպքում՝ ուշադրության չենք արժանացնում, ջանք և ժամանակ չենք տրամադրում, դրանով մարդկանց լավ արարքը <<պարգևատրում ենք>> ուշադրության բացակայությամբ (0): Այդպիսի վերաբերմունքով՝ հիմք ընդունելով ուշադրության դասակարգման սանդղակը, մարդկանց վատ արարքի համար մենք նրանց <<պարգևատրում ենք>>, իսկ լավ արարքի համար՝ <<պատժում>>: Արդյունքում՝ մոտիվացիայիհիմնական կանոնը սկսում է գործել մեր դեմ: Մենք <<պարգևատրում ենք>> մարդկանց (աշխատակիցներ, հաճախորդներ, հարազատներ, բարեկամներ կամ ուղղակի ծանոթներ) վատ արարքները և արդյունքում ստանում ենք բազմաթիվ այդպիսի վատ արարքները:

Նկարագրվածը կոնկրետացնենք և դիտարկենք իրականության մեջ: Վերջին ժամանակաշրջանում ո՞ր աշխատակիցների հետ եք ձեր աշխատասենյակում ավելի շատ ժամանակ անցկացրել՝ պարզելու համար թե ի՞նչը դուր չի գալիս, ի՞նչը չի բավարարում աշխատանքում և ինչպե՞ս դրանք կարգավորել՝ նրանց, ովքեր անտրտունջ և առանց խնդիրներ ստեղծելու աշխատում են, թե՞ նրանց, ովքեր պարբերաբար խնդիրներ են ստեղծում ձեր համար: Ու՞մ աշխատավարձն եք ավելի հաճախ բարձրացնում՝ նրա, ով պահանջում է (կամ խնդրում է), թ՞ե նրա, ով այդ մասին չի բարձրաձայնում, բայց արժանի է: Ո՞ր հաճախորդների ծառայության վճարներն եք նվազեցնում նրա, ում հետ հարաբերություւները սահուն և անցնցում են, թե՞ նրա, ով անընդհատ <<արյուն է վերցնում>>: Ո՞ր հաճախորդների հետ եք հաճախ շփվում՝ պրոբլեմատիկ, թե՞ ոչ պրոբլեմատիկ: Ո՞ր երեխայի համար եք պաղպաղակ գնում՝ պաղպաղակի համար լացող, թե՞ ցանկությունն իր մեջ ճնշող:

Որպեսզի ավելի պարզ լինի քննարկենք երեխայի օրինակը: Լացի արդյունքում պաղպաղակ գնելով <<պարգևատրում եք>> երեխայի լացը, հետևաբար երեխան կշարունակի հենց այդ ձևով հասնել ցանկալի ամեն ինչին, իսկ համեստ երեխայի համար պաղպաղակ գնելով <<պարգևատրում եք>> նրա զուսպ լինելը և հետագայում նա իրեն կդրսևորի ճիշտ այդպես: Համեստ երեխայի համար պաղպաղակ չգնելու դեպքում, նա կգա այն համոզման, որ համեստությունը չի գնահատվում, այդ պահվածքով չի հասնում իր պահանջմունքների բավարարմանը և վաղ, թե ուշ նա ել կսկսի իր ցանկալիին հասնել լացի միջոցով:

Ձեր աշխատակիցների, հաճախորդների կամ շրջապատող մարդկանց մեջ ընտրեք այնպիսիներին, որոնք իրականում արժանի են <<պարգևատրության>> և դրական ուշադրության արժանացրեք, և դա արեք այնպես, որ նրանք հասկանան, թե դա ինչի համար է արվում: Եթե անեք ինչպես հարկն է՝ շատ կարճ ժամանակից կզգաք մոտիվացիայի <<ոսկե>> կանոնի ազդեցությունը:

Եթե նկատեցիք և գիտակցեցիք, որ ինչ-որ պահի սխալ եք գործել, ապա պետք է՝ թեկուզ մեկ րոպե շուտ շտկել վերաբերմունքը:

Իլյազ Մարտիրոսյան


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • service5
    • ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

      • Ֆինանսական հաշվետվությունների կազմում՝ ՖՀՄՍ –ին համապատասխան
      • Հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում և հաշվարկում
      ավելին...
    • ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      • Իրավաբանական խորհրդատվություն
      • Կորպորատիվ, գործարարական, առևտրային, միջազգային առևտրային, կոմերցիոն, բաժնետիրական, ֆինանսական, հարկային, մաքսային իրավունքի ոլորտներում իրավական աջակցություն
      ավելին...
    • service7
    • service4
    • ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

      • Հաշվապահական
      • Հարկային
      • Իրավաբանական...
      ավելին...
    • ԿԱԴՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՈՒՄ

      • Աշխատանքային և ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի, ինչպես նաև համաձայնագրերի կազմում
      • Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի կազմում
      ավելին...
    • Service123
    • service8
    • 1С ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

      • Վաճառքի, պահուստների և գնումների վերահսկում
      • Հաճախորդների հետ հարաբերությունների վերահսկում
      • Գնագոյացում
      ավելին...
    • ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

      • Հաշվետվությունների ձևերի մշակում
      • Կառավարչական և ֆինանսական հաշվետվությունների կազմում
      ավելին...
    • service6
  • Արտ-Լար Բելառուս

    2013 թվականին «Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաունթինգ» ընկերությունը հիմնեց հաշվապահական «Յունայթեդ Ըքաունթս» ՍՊԸ Մինսկում:

    ավելին...
  • Ինչո՞ւ Մենք

    Ընկերության կայունությունն ու արդյունավետ կազմակերպումը: Ընկերության բարի համբավի և բարձր վարկանիշի ապահովումը: Անհատական...

    ավելին...
  • Դասընթացներ

    Մեր ընկերությունն առաջարկում է Ձեզ ուսումնական հատուկ ծրագրեր սկսնակներին և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացողներին:

    ավելին...
  • Մեր Կյանքը

    Մեր աշխատակիցների խստապահանջ վերաբերմունքը գործին չի խոչընդոտում աշխատանքային առօրյայում ջերմ միջավայր ձևավորել:

    ավելին...

2013 թվականին Լոնդոնում «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունն արժանացավ “Business Initiative Directions” (B.I.D.) միջազգային կազմակերպության “International Quality Crown Award” մրցանակին: B.I.D. կազմակերպության հիմնական գործունեությունն ուղղված է աշխարհի առաջադեմ ընկերություններում որակի մշակույթի ներդրմանը: «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության գործունեության հիմնական սկզբունքը հաճախորդների և աշխատակիցների առավելագույն գոհունակության ապահովումն է: Մենք ընդունում ենք Որակը, որպես բարձր մրցակցության հասնելու գործոն:
ավելին...

Գործընկերները

  • 156

    Աշխատակից

  • 1114

    Հաճախորդ

  • 16

    Տարվա փորձ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոնտակտային Տվյալներ

  • "Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ" ՍՊԸ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 48/2
Save

Կապ Մեզ Հետ

Անուն*
Invalid Input

Էլ. հասցե*
Invalid Input

Հաղորդագրություն*
Invalid Input

*

  RefreshInvalid Input