Accounting Services
- 150
Employees
- 1008
Clients
- 15
Years of Experience
Latest News
PrevNext

29.05.2017
Ինչպիսի՞ն է ժամանակակից հաշվապահը
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ավելանում է նաև տարբեր ոլորտի մասնագետների հանդեպ գիտելիքների և հմտությունների որակի բարձրացման պահանջը: Իսկ ի՞նչ է կատարվում հաշվապահի մասնագիտության հետ: Ինչպիսի՞ն է ժամանակակից հաշվապահը և ինչպե՞ս կարելի է կայանալ որպես հաշվապահ: Զրուցել ենք «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության 3-րդ բաժնի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանի հետ:
- Ինչպիսի՞ հմտություններ պետք է ունենա ժամանակակից հաշվապահը։
- Ժամանակակից գործնական աշխարհում հաշվապահի մասնագիտությունը ամենապահանջվածներից և, հետևաբար, ամենատարածվածներից է: Հաշվապահի որպես հմտություն, թերևս, կարելի է հատուկ առանձնացնել արագ կողմնորոշվելու, ծառացած խնդիրներին արագ և արդյունավետ արձագանքելու և, աշխատանքային փորձի կուտակման հետ մեկտեղ, վերլուծական մտածողություն ձևավորելու հմտությունները: Հաշվապահի աշխատանքային ոլորտի լայն մասշտաբը և ոլորտի զարգացման տեմպերն անուղղակի կերպով «ստիպում են» հաշվապահին գործել արագ, միևնույն ժամանակ առավելագույնս բազմակողմանիորեն վերլուծելով կայացված որոշման հնարավոր բոլոր հետևանքները:
- Հասարակության զարգացման ներկայիս փուլում որո՞նք են հաշվապահի իրավունքներն ու պարտականությունները։
- Գաղտնիք չէ, որ կազմակերպության ֆինանսական, հարկային խնդիրների համար մեղավորի «թիվ 1 թեկնածուն» կազմակերպության հաշվապահն է, ուստի հաշվապահի մասնագիտություն ընտրողները պետք է հստակ իմանան՝ ինչի՞ համար են իրենք պատասխանատու, ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն, որոնց կատարմանը պետք է հետևեն անվերապահորեն.
- ի թիվս մի շարք այլ իրավունքների, որոնք ունեն կազմակերպության մյուս աշխատակիցները, հաշվապահի իրավունքների ցանկը կարելի է լրացնել՝ մասնագիտական պահանջների անվերապահորեն կատարումով կազմակերպության բոլոր օղակների աշխատողների համար՝ շարքային ծառայողից մինչ գլխավոր տնօրեն: Նշվածը կարևոր է այնքանով, որ հաճախ չտիրապետելով մասնագիտության առանձնահատկություններին, իրավիճակի լրջությանը, թերահավատորեն են վերաբերվում հաշվապահի այս կամ այն պահանջին՝ որակելով դա ավելորդ թղթաբանական քմահաճություն կամ հիմնվելով նախկինի ապրիորի փորձի վրա, որով լրացուցիչ խնդիրներ են առաջացնում առանց այդ էլ խնդիրների պակաս չունեցող մասնագետների առօրյային: Հաշվապահի իրավունքն է իրազեկ լինել կազմակերպության իր պարտականությունների կատարմանը այս կամ այն կերպ առնչվող իրադարձություններին, ճիշտ քաղաքականություն մշակելու և իրագործելու համար: Հաշվապահը իրավունք ունի ազատ որոշման կայացման, առանց կաշկանդվելու հնարավոր խոչընդոտների կամ բացասական հետևանքների ի հայտ գալով:
Ուղղակիորեն հաշվապահին վերաբերող պարտականությունները շատ ավելի մեծ շրջանակ ունեն, քան իրավունքներն են: Հաշվապահը պարտավոր է լինել որակապես լավ պատրաստված, օժտված լինի ղեկավարելու ունակությամբ, տիրապետի պրոֆեսիոնալ գաղտնիքը պահելու իր մասնագիտական էթիկային, լինի պահանջկոտ և հետևողական: Հաշվետվությունների ճշգրիտ և ժամանակին կազմումը դեռ աշխատանքի եզրափակումը չէ: Առնչվելով կազմակերպության ֆինանսատնտեսական ամփոփ ցուցանիշներին, առնչվելով կազմակերպության ռիսկային և պոտենցիալ ռիսկային խնդիրներին, միայն արտացոլել առկա պատկերը, չի խոսում հաշվապահի լավագույն որակների մասին: Այս մասով հաշվապահը պետք է օժտված լինի մասամբ ֆինանսիստի ունակություններով՝ տեղեկացնելով ղեկավար մարմիններին առկա ռիսկային ցուցանիշների մասին կամ ուղղորդելով կատարել արդեն իսկ գործող քաղաքականության մեջ անհրաժեշտ փոփոխությունները կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման միտումով:
Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ ՀՀ գործող աշխատանքային շուկայի պայմաններում հաշվապահը հիմնականում կատարում է հարկային հաշվառման պատասխանատուի պարտականություններ, ապահովելով կազմակերպության հարկային մարմինների հետ հարաբերությունների հուսալիությունը և հնարավոր ֆինանսական խնդիրներից (տուգանքներից) խուսափումը:
- Հիմնական անձնական հատկանիշներն ու ընդունակությունները, որոնք նախանշում են հաշվապահի մասնագիտությունը: Գիտելիքներն ու կրթությունը, որոնք պետք է ունենա հաշվապահը։
- Տարածված կարծիքը, թե մաթեմատիկական գիտելիքներով օժտված երեխաները ապագա պատրաստի հաշվապահներ են, մասամբ է համապատասխանում իրականությանը. մաթեմատիկական գիտելիքները հաշվապահին իր պարտականությունների կատարման մեջ օգնում են այնքանով, ինչքանով որ կօգնեն երթուղայինի վարորդին ուղեվճարի մանրը ճիշտ վերադարձնելու կամ խանութի վաճառողուհուն վաճառվող ապրանքների գինը ճիշտ հաշվարկելու համար. այլ կերպ ասած միայն աշխատանքի կատարման հաշվարկային փուլում: Այլ է վերլուծական, մաթեմատիկական մտածողության հատկանիշի առկայության դեպքում, որը ուղղակի անհրաժեշտ է հաշվապահ դառնալու համար: Հաճախ փնտրվող հարցերի պատասխանները բառացիորեն շարադրված չեն մասնագիտական գրականության, ստանդարտների, օրենսդրական ակտերի մեջ, ուստի հաշվապահի համար անփոխարինելի է պահանջված պատասխանը տրամաբանորեն քաղելու ունակությունը:
Անձնական հատկանիշներից կարելի է կարևորել ազնվությունը, գաղտնապահությունը (ինչպես նշվեց մասնագիտական պարտականությունների մեջ), ինքնավստահությունը որոշումների կայացման փուլում, նորը փնտրելու, յուրացնելու ձգտումը, պարտաճանաչությունը, որը կարտահայտվի նաև մասնագիտական ձեռագրի ստեղծման մեջ: Բացի վերը թվարկված ոչ պակաս կարևոր հատկանիշներից, կառանձնացնեմ նաև հաշվապահի շփման ունակությունը ղեկավար անձնակազմի, կոլեգաների և գործնականում առնչվող այլ անձանց հետ: Ի պաշտոնե հաշվապահը հաճախ պարտավոր է «ոչ այդքան դրական» նորություն հայտնելու տնօրենին, կամ այլ պատասխանատու անձանց, ուստի, չտիրապետելով շփման էթիկային, հաճախ նման իրավիճակներր ավելորդ սրման կամ խուճապի առիթ են դառնում, անհնարին դարձնելով հետագա համագործակցությունը: Ուստի, հաշվապահը պետք է իրատեսորեն գնահատի իրավիճակը, ընտրի ամենալավ տարբերակը այն հայտնելու կամ զգուշացնելու համար, միևնույն ժամանակ զերծ մնալով խնդրի աղավաղումից կամ ոչ իրական պատկերով ներկայացումից:
Մասնագիտական գիտելիքները, առանց որոնց ուղղակի չի կարող կատարվել աշխատանքը, կարող են փոխանցվել ԲՈՒՀ-երում մասնագիտական կրթության, մասնագիտական վերապատրաստման դասընթացների միջոցով, սակայն, ինչպես ցանկացած այլ գործում, վճռորոշ դեր ունի պրակտիկ գիտելիքների յուրացումը: Արդի հաշվապահի առօրյա պարտականությունների կատարումը անհնարին է առանց համակարգչի, ինչպես նաև հաշվապահական և հաշվողական ծրագրերի տիրապետման, որոնք օպտիմալացնում, կանոնակարգում են աշխատանքը, օգնելով տիրապետել ողջ տեղեկատվությանը մեկ համակարգում, գործել արագ և առավելագույնս արդյունավետ:
Որևէ բնագավառում հաջող կարիերա կառուցելու ցանկությունը դեռ բավարար չէ: Պետք է գիտակցել, թե ինչի եք ուզում հասնել: Ճիշտ ընտրված նպատակը, գիտելիքները, աշխատասիրությունը, զարգանալու ցանկությունը կօգնեն հասնել ձեր նպատակին:
Անի Եսայան
SaveSaveSaveSave more...
06.06.2017
Attractiveness for investing environment and development perspectives in Armenia
The activities of recent years prove that even with limited resources Armenia to some extent managed to form a flexible economic system. However, high speed of the public debt growth, as well as a slowdown of economic growth still exist.
In the fall of 2016, the newly appointed government, headed by Karen Karapetyan, inherited the economy in a very difficult condition. As a result, the Government presented a serious program of radical reforms, which aim to increase the level of confidence in the country, quality of governance, the country's investment attractiveness, as well as promote public-private partnerships leading to new economic and political freedom.
One of the main priorities of Armenia is the consistent policy of attracting foreign investment. Promotion of foreign investment, as the main factor to insure economic growth, is the primary objective of investment policy of the country, implying a complex program to increase the attractiveness of the investment environment.
According to the World Bank’s “Doing Business” report, Armenia is ranked the 38th in the world for the ease of doing business, and 33rd in Heritage Foundation’s Index of Economic Freedom, improving its ranking by 21 points. In PwC Paying Taxes 2016 report, Armenia is ranked the 17th among the 189 countries by the average tax burden on business (the collection of all paid taxes). In accordance with PwC report, the overall tax burden in Armenia is 19.9%.
Our country has preferential trade regimes with many countries. We enjoy preferential trade regimes with the US, Canada, Switzerland, Japan, and Norway, the so-called Generalized System of Preferences (GSP), and Generalized Scheme of Preferences or GSP+ system with the countries of the European Union.
Particular attention is paid to the Eurasian Economic Union. Despite all economic difficulties, the positive achievements are evident. It managed to reduce significantly the negative effects of global economic developments, which would be the more noticeable for the member countries of the Eurasian Economic Union in the absence of the domestic market. Armenia's accession to the Union is an opportunity to enter the market of 180 million people, which is an extensive market for Armenia.
By the end of 2017 it is planned to complete the negotiations on a new framework agreement with the EU. The economic component of the new document opens up fresh opportunities for the European businesspersons for launching new business activities. Moreover, the accurate and full usage of the opportunities provided by the agreement may mutually serve EU and EEU interests. Our good relationship with Iran and economic relations create good conditions for European businesspersons to enter the 80 million Iran consumer market via Armenia. Moreover, through Armenia passes the shortest and safest route connecting the Persian Gulf and Black Sea ports.
The Government has already collected over 341 investment projects worth 3.2 billion US dollars, where the investment object, financial source, and those who implement it are listed. Of the total amount of 3.2 billion US dollars 830-850 million US dollars are deemed to be realistic for 2017. 79 more investment programs worth 5.3 billion US dollars are being discussed. Basically the investing countries are Russia, US, EU and China.
The main spheres for foreign investments are information technologies, tourism, energy, including the alternative energy production, mining, ore processing, industry, agriculture.
In order to attract investors, the Government of Armenia has created an electronic platform which includes the investment plans. This website is a unique bridge between investors and investment seekers.
There are projects on granting customs and tax privileges, exemption from custom’s taxes and delay the payment of VAT for 3 years. Some of the projects require government-private sector format which involves modification of the land purpose usage or delay of amounts payable as a result of modification.
The establishment of free economic zone in the area bordering Iran in the fall of 2017 will promote the country’s economic development. FEZ will occupy an area of 10-15 hectares, with the possibility of extension to 45 hectares. The project was estimated at around 30 million US dollars, and will establish more than 2,500 workplaces. According to the forecasts 100 companies from the EU, Russia, Iran and China will operate on FEZ, and will annually export products worth 80-100 million US dollars. The target destinations for FEZ are Europe, EEU, CIS, Iran, the Middle East, and China.
KPMG together with the RA government has developed a guideline “Armenia: Great Country, Smart Opportunities”. The guideline includes the necessary information on the current economic reforms, investment opportunities, tax and regulatory environment, and the investment potential of the country.
Partnership with US companies is also developing. Synopsys Armenia is one of the largest Synopsys branches outside the USA, providing R&D and product support in the areas of EDA, design for manufacturing and the development of semiconductor IP.
IBM Innovative Solutions and Technologies Center, and Microsoft Innovation Center are currently successfully operating. A number of agreements are signed with Microsoft envisaging support to create the Cybersecurity Center, and establishment of regional center for cloud and mobile solutions based on Microsoft Innovation Center.
It is planned to have a Silicon Valley in Armenia: to build an engineering city for around 40 companies on 3 hectares of land.
In the next few years, American companies “ContourGlobal” and “Lydian” are going to invest 500 million US dollars in Armenia’s energy and mining sectors.
There are currently discussions with a Chinese company on construction of the Copper Smelting Plant worth 450 million US dollars.
Large investments in energy sector are expected from “Ocean Holding” company (UAE), which aims to invest 100 million US dollars starting in 2017 to construct and operate the solar batteries stations, using the best available technologies of the sphere.
Armenia has a serious potential to become the most effective country of the region. It is proved by the study of Soviet Armenia’s economic results of the 80’s. In particular, it appears that the production level was higher 5-6 times, than it is today, and constituted 68% of the gross national product.
Making up only 1.1% of population of the Soviet Union, Armenia produced 35% of the military-industrial and cosmic complex technologies, microelectronic devices and computers for the USSR. There were 700 large factories whose products were exported to 70 countries. There were about 33 000 scientists in Armenia; 10 scientists per 1000 population, which was the basis for ensuring high economic growth. By this index Armenia was not only the first among the 15 states of soviet republics, but was leading worldwide.
The above-mentioned inspires confidence that implementation of radical reform programs will lead to the rapid development of Armenia.
Arman Varosyan
GGI Insider May Issue https://www.ggi.com/no-89-may-2017/
SaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSave more...
08.09.2017
Ինչպե՞ս ստեղծել ՍՊԸ
Քաղաքացիների կողմից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) ստեղծման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում, որը լրացվում է պետական գրանցում իրականացնող մարմնում,
2. Ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է բովանդակի դրույթներ ընկերության հիմնադրման, մասնակիցների կազմի, մասնակիցների բաժնեմասերի չափերի, ընկերության կանոնադրության հաստատման, ընկերության գործադիր մարմնի ձևավորման մասին, դրույթ այն մասին, որ բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն: Ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ընկերության բոլոր հիմնադիրները:
3. Իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից:
Ընկերության գրանցման համար պետական տուրք չի գանձվում:
Ընկերության ստեղծման, նրա իրավունքների, նպատակների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, կամ կարող եք այցելել ՀՀ արդարադատության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (հանդիսանում է գրանցող մարմին), որը գտնվում է ք. Երևան, Կոմիտասի պողոտա 49/2 հասցեում:
Եթե դուք որևէ պատճառով չեք ցանկանում առևտրային գործունեությունն իրականացնել Ընկերության միջոցով, ապա կարող եք հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու դեպքում ձեզ անգամ նվազագույն կանոնադրական կապիտալ պետք չէ, ինչպես նաև իրավաբանական հասցեի խնդիր չեք ունենա: Սակայն բիզնեսում անհաջողությունների դեպքում կա մեկ թերություն. ԱՁ-ի պատասխանատվությունը պարտատերերի առջև սահմանափակվում է ոչ թե կանոնադրական կապիտալով, ինչպես Ընկերության դեպքում, այլ նրա ամբողջ անձնական գույքով:
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում,
2. անձնագիր (անձնագիրն անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է),
3. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (3000 ՀՀ դրամ):
more...

22.01.2018
Branding. Быть как все или лучше?
Сегодня почти каждый предприниматель мечтает о своем бренде. Бренд – это прежде всего имидж, будь то фирма, товар или услуги. Известно, что брендинг обеспечивает успех бизнеса. Понятие брендинга – непосредственно формирование и развитие бренда. С помощью брендинга покупатели различают товары, выделяют для себя их ключевые свойства. С его помощью вы можете сделать свой продукт или компанию непохожими на другие, чтобы иметь максимальный доход от потенциальных клиентов.
Бренд отличает данный товар от товаров ваших конкурентов. Имя бренда – это основной элемент идентификации. Это то, что потребитель замечает в первую очередь, и то, что влияет на формирование отношения к бренду. Как вы лодку назовете – так она и поплывет. Вы можете менять стиль, концепцию рекламы, но имя остается на всю жизнь.
Между тем, понятие бренд имеет и более широкую трактовку – это то, что максимально отвечает надеждам и потребностям потребителей. Идея, реклама –это все может быть хорошо, но без качества не может быть и самого бренда. Поэтому настоящий бренд – это хорошая репутация, имидж и ассоциации, возникающие у людей, когда они слышат то или иное название, видят какие-то атрибуты.
Если вы хотите, чтобы ваша компания развивалась и была на рынке в течение многих лет, то вы не можете обойтись без брендинга. Невозможно переоценить, насколько важным стал брендинг для современной компании, когда клиенты ждут не просто товара или же предоставления услуг, но хотят чего-то большего. Брендинг – это комплекс мероприятий, направленных на создание целостного образа и имиджа продукта, востребованного потребителем. Задача брендинга – повысить осведомленность потребителей и влюбиться в товар. Если вы не скажете потенциальным покупателям, что стоит за вашей компанией, какие у нее ценности, какая миссия, то будьте уверены, что это сделают за вас ваши конкуренты. Проблема только в том, что в этом случае ассоциации, связанные с вашим брендом, могут быть вовсе не позитивными. В условиях жесткой конкуренции ваша компания должна быть не только успешной, но и легко узнаваемой. На фоне остальных вы должны обладать своими корпоративными ценностями, и еще обязательно иметь свой индивидуальный и привлекательный бренд. Что в вашей компании есть такого уникального, чего нет у ваших конкурентов? Это что-то должно быть особенным, вашим конкурентным преимуществом, на которое будут ориентироваться ваши покупатели и клиенты при выборе из похожих продуктов или услуг. Если вы смогли сразу ответить на вопрос выше, то вы на верном пути.
Арман Варосян
more...

01.02.2018
Ինչպիսի հատկություններ է պետք զարգացնել
Ինչպիսի հատկություններ պետք է զարգացնել, որպեսզի հետագայում ունենաք աշխատանք: The Future of Jobs Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալների համաձայն, ավելի քան մեկ երրորդից ավել հմտություններ, որոնք դեռ 2015թ.-ին համարվում էին ոչ այդքան կարևոր, 2020-ին գործատուները կգնհատեն ըստ արժանվույն: Վերափոխման պատճառը տեխնոլոգիաների արագ զարգացումն է:
Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ ռոբոտներն ամբողջությամբ չեն փոխարինի առկա մասնագիտությունները, այլ միայն իրենց վրա կվերցնեն ավտոմատացված խնդիրների մի մասը: Մարդիկ կարիերայի սանդուղքով առաջ շարժվելու համար ստիպված կլինեն ավելի շատ զարգացնել իրենց մեջ մարդկային հատկանիշներ: Այսպիսով, ահա ինչպիսի հմտություններ է անհրաժեշտ զարգացնել մինչև 2020-ին:
1. Խնդիրների համապարփակ լուծում: Փորձագետների կարծիքով՝ 2020թ.-ին 36% աշխատատեղերի համար անհրաժեշտ կլինի այդ հմտությունը:
2. Քննադատական մտածողությունը: Տեխնոլոգիաներն օրեցօր զարգանում են: 2018թ. արհեստական ինտելեկտն առաջին անգամ առաջ անցավ մարդուց՝ կարդալու և հասկանալու մեջ: Սակայն ռոբոտների աճող հնարավորությունները միայն կմեծացնեն մարդկանց կարիքը, ովքեր կարող են քննադատաբար մտածել:
3. Ստեղծագործական միտք: 2015-ին ստեղծագործական հմտությունները միայն տասներորդ տեղում էին:
4. Մարդկանց կառավարելու ունակություն: Կարևոր է ոչ միայն ընկերության աշխատակիցների համակարգումն ու խնդիրները կարգավորելը, այլ նաև այն մեթոդները, որոնց միջոցով մարդը դա անում է:
5. Մարդկանց փոխազդեցությունը: Այս կետը միայն ընդգծում է ապագայում սոցիալական հմտությունների կարևորության ընդհանուր միտումը:
6. Զգացմունքային ինտելեկտ: Այս հմտությունը կօգնի հարթել հարաբերությունները ոչ միայն կոլեկտիվի ներսում, այլև հաճախորդների և մրցակիցների հետ:
7. Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություն: Եզրակացություններ անելու համար հատկացված ժամանակը, արագությունը կլինեն այդ հմտությունը գնահատելու հիմնական չափանիշներից:
8. Հաճախորդների հարցում կողմնորոշվելը: Ուրիշներին օգնելու ցանկությունը անհրաժեշտ կլինի նաև թիմի ներսում, եթե այն օգուտ բերի ամբողջ թիմին:
9. Բանակցային հմտություններ: Տարաձայնություններ լուծելու ունակությունը, փոխզիջումներ առաջարկելը, ինչպես ենթադրվում է, առավել պահանջված կլինի համակարգչային և մաթեմատիկական ոլորտներում, ինչպես նաև արվեստի և դիզայնի ոլորտներում:
10. Մտածողության ճկունություն: Մարդկանց հետ հաղորդակցվելու ժամանակ կգնահատվի զրուցակցի խոսքը հասկանալն ու վարքագծի ուղղումը՝ կախված նրա անհատականությունից:
Հղումներ տվյալ թեմայով. https://goo.gl/p1Jvxy
more...
13.02.2018
Հասցնել ժամանակի ետևից...
Ի՞նչ մասնագիտական գործեր կուզենայիք հասցնել անել մինչև 30 տարեկան: Եթե չգիտեք, ապա խորհուրդ կտայինք կազմել նմանօրինակ ցուցակ: Ցուցակը կարող է լինել կարճ կամ երկար, բայց այն պետք է պարունակի հիմնական քայլեր:
Այսպիսով, ի՞նչ պետք է կարողանա անել ցանկացած մասնագետ մինչև իր 30-ամյակը:
1. Իմանալ, որ ձեզ ազատել են աշխատանքից:
Երիտասարդ տարիքում յուրաքանչյուր աշխատակից վախենում է աշխատանքից ազատվելուց: Սակայն սա կյանքի արժեքավոր փորձերից է: Հնարավոր է, նման իրավիճակը ձեզ կստիպի մտածել գործունեության ոլորտը փոխելու մասին: Շատերն էլ պարզապես ուրիշ մասնագիտացում են ձեռք բերում:
2. Ինքնակամ հեռանալ աշխատանքից:
Անշուշտ, նման քայլի համար անհրաժեշտ է մեծ քաջություն: Եթե դուք չունեք խիզախություն ձեզ համար ոչ պիտանի և անհեռանկարային աշխատանքից հեռանալու համար, ապա մտածեք այն մասին, թե որտեղ կարող էիք աշխատել՝ շատ ավելի մի հաճելի վայրում, անել այն, ինչն ավելի դուր կգա ձեզ և համարձակորեն նայեք դեպի ապագա:
3. Կազմել երկարաժամկետ պլան:
Պարտադիր չէ, որպեսզի երկարաժամկետ պլանը երկար լինի: Կարևորը, որ այն պարունակի ձեր ապագայի վերաբերյալ հիմնական դրույթները: Այստեղ պետք է նշեք հիմնական նպատակները, որոնց ցանկանում եք հասնել: Մտածեք այն մասին, թե ինչ զգացողություններ եք ցանկանում ունենալ, երբ նոր աշխատանքի անցնեք: Ինչպե՞ս ձեր գործունեությունը կանդրադառնա ձեր կյանքի և ձեր շրջապատի մարդկանց վրա: Պատասխանելով այս հարցերին, դուք կունենաք ուղեցույցներ, որոնք կօգնեն ձեզ կազմել պլան:
4. Սովորել կազմակերպել ու ղեկավարել ձեր ժամանակը:
Ժամանակը կազմակերպելու ունակությունը կարևոր և կյանքի համար անհրաժեշտ հմտություն է: Ինչքան շուտ տիրապետեք այդ հմտությանը, այդքան շատ ավելի լավ ձեզ համար: Տարիքի հետ ժամանակի կառավարումը դառնում է ավելի անհրաժեշտ: Եթե երիտասարդ մասնագետին ներելի են անկազմակերպ լինելու «էլեմենտները», ապա ղեկավար պաշտոններ զբաղեցնողները պետք է կարողանան գոնե իրենք իրենց կազմակերպել: Ձևավորելով և զարգացնելով ձեր մասնագիտական հմտությունները, դուք պետք է ձգտեք հնարավորինս արագ և մաքսիմալ կարճ ժամանակում կատարել աշխատանքը: Այսպիսով, ղեկավարությունը կսկսի գնահատել ձեզ ավելի շատ:
5. Ունենալ ավելի նեղ մասնագիտություն:
30 տարին կյանքի այն շրջանն է, երբ մարդը պետք է վերջնականապես որոշի, թե ինչ է նա ուզում է անել և հմտանա տվյալ ոլորտում: Երբ մարդը չի ընտրում իր համար կոնկրետ ուղղություն, նա «տարալուծվում է», հետևաբար, չի կարող դառնալ պրոֆեսիոնալ որևէ գործունեության ոլորտում: Կենտրոնացեք մեկ բանի վրա:
6. Կազմեք ձեռքբերումների ցուցակ:
Կարևոր չէ թղթի վրա կգրեք, թե էլեկտրոնային տարբերակով: Ուղղակի ֆիքսեք այնտեղ ձեր գործունեության մասին բոլոր հաճելի արձագանքները և պարբերաբար նայեք դրանք:
Անի Եսայան
more...

19.02.2018
more...
Նորարարական կառավարում
Նորարարական կառավարումը համեմատաբար նոր կառավարման ուղղություն է: Տերմինը լայն կիրառում է ստացել այն ժամանակ, երբ գիտությունը, տեխնոլոգիաները, ինովացիաները դարձան տնտեսական հաջողության և ընկերությունների մրցունակության զարգացման առանցքային գործոն:
Այսօր նորարարական կառավարումը ձեռնարկության անբաժանելի մասն է: Այն իրենից ներկայացնում է նորարարությունների համակարգի, ինչպես նաև նորարարությունների զարգացման ընթացքում առաջացած նորարարական գործընթացների կառավարում: Ժամանակակից նորարարական կառավարումը, որպես կառավարման գիտության մաս, տարբերվում է իր առանցքային տեսական հասկացությունների ու կոնցեպցիաների էվոլյուցիոն զարգացմամբ:
Կառավարման մասնագետները պնդում են, որ նորարարական կառավարումը բազմաֆունկցիոնալ գործունեություն է, որի օբյեկտն այն գործոններն են, որոնք ազդում են նոր գործընթացների վրա՝ տնտեսական, կազմակերպական, կառավարման, իրավական և հոգեբանական:

02.03.2018
Ժամանակակից կրթությունն ու կարիերայի ռազմավարությունը
Շատերը կարիերայի կառուցումը համարում են կյանքի ամենակարևոր և որոշիչ նպատակներից ու փուլերից մեկը: Հաճախ մանկության կամ երիտասարդության տարիներին երազում ենք, թե ինչ մասնագիտություն ենք ձեռք բերելու, ինչ ուղի ենք ընտրելու: Այդ բաղձալի կարիերայի կառուցումը հնարավոր է միայն մեր անձնական ցանկությունները կյանքի կոչելու միջոցով: Ամեն դեպքում, հաջողության մեծ մասը կախված է միայն ձեր և ձեր ցանկությունից, որպես արժեքավոր աշխատող, որպես մոտիվացված մասնագետ:
Ցանկալի արդյունքին հասնելու ռազմավարությունը բաղկացած է ճիշտ և հետևողական քայլերից: Ընդգծեմ կարիերայի կառուցման հիմնական կարևոր փուլերը.
• Մասնագիտական կրթության գիտակցված ընտրություն:
Հենց կրթական հաստատության ընտրությունն է համարվում հաջող կարիերայի կառուցման համար հիմնարար քայլ:
Անկախ նրանից դպրոցական եք, ուսանող, մասնագետ թե ղեկավար, դուք պետք է հստակ հասկանաք, թե ինչ եք պատրաստվում սովորել, ինչպիսի կրթություն և մասնագիտություն եք ուզում ստանալ, ում հետ եք ցանկանում նստել նույն նստարանին և այլն: Միայն կատարելով գիտակցված որոշում և ունենալով կրթություն ստանալու մեծ ցանկություն, կարող եք արմատավորել ձեր մեջ կյանքի այն ձևը, որն անպատճառ կբերի հաջող կարիերայի կառուցմանը:
• Ստացած գիտելիքների ամրապնդումը գործնականում:
Ընկերությունները իրենք են փնտրում հնարավորություն գտնել երիտասարդ կադրեր, կրթել նրանց և ստեղծել բոլոր պայմանները, իրենց հետագա զարգացման համար: Սա բիզնեսի ոլորտում և գիտության բնագավառում ամենաթանկ ներդրումն է:
Այսպիսով, կողմնորոշվելով կրթություն ստանալու հարցում, կարևոր է դառնում կիրառել ստացված տեսական գիտելիքները գործնականում՝ սա մասնագիտական կարիերայի կառուցման երկրորդ հիմնական փուլն է:
• Աշխատավայրի ընտրություն:
Կրթական հաստատությունում հիմնարար և մասնագիտական գիտելիքներ ստանալուց հետո, ձեր մասնագիտության հետ ավելի խորը ծանոթանալով, դուք անխուսափելիորեն ընդունում եք մեկ այլ կարևոր որոշում՝ աշխատանքի վայրի ընտրությունը: Ոչ բոլոր համալսարաններն ու ընկերություններն են տրամադրում պրակտիկա անցնելու հնարավորություններ: Հետևաբար, արդեն ավարտական կուրսերում պետք է հարմար աշխատանք գտնեք ձեզ համար, որն այնուհետև դառնա ձեզ համար եթե ոչ մշտական, ապա երկարաժամկետ աշխատանք: Իսկ աշխատանք գտնելու ժամանակ պետք է ուշադրություն դարձնեք ձեզ առաջարկված հեռանկարներին:
• Անդադար ուսուցում:
Շատ ընկերություններ ունեն իրենց կադրային վերապատրաստման բաժինները կամ կորպորատիվ բուհերը՝ հոգալով աշխատողների զարգացման և որակավորման բարելավման մասին: Բայց պետք չէ բավարարվել միայն ընկերության տված հնարավորություններով: Անհրաժեշտ է ինքնուրույն ակտիվ դիրքորոշում ցուցաբերել: Միայն այդ ժամանակ ընկերությունը կգնահատի ձեզ որպես պոտենցիալ խոստումնալից կադր:
• Ցանկություն և նախաձեռնություն:
Դուք պետք է ցույց տաք ղեկավարությանը, որ պատրաստ եք լուծել ամենաբարդ ու դժվարագույն խնդիրները, և որ կարող եք կատարել ավելի շատ գործառույթներ և պարտականություններ, վճռական եք և ի վիճակի ավելի բարձր դիրք զբաղեցնել և ավելացնել ձեր եկամուտը:
Մեթոդները և կարիերայի կառուցման ուղիները շատ են, բայց միայն այդ մեթոդների կոմպլեքս կիրառման դեպքում կկարողանաք հասնել ցանկալի արդյունքի:
Արման Վարոսյան
more...

07.03.2018
more...
Լավ հաշվապահը ընկերության հաջողության գրավականն է...
Ժամանակակից մարդու կյանքը սերտորեն կապված է փողի հետ: Գումար վաստակելու կարողությունը դեռ փաստ չէ, որ դրանք կշարունակեն կիրառվել ճիշտ ուղղությամբ: Հատկապես դժվար է խոշոր ընկերությունների սեփականատերերի և հսկայական պետական կառույցների համար կառավարել ֆինանսները, բաշխել դրանք, կազմել զեկույցներ և այլն: Այս խնդիրը պարզեցնելու և գումարից առավելագույն օգուտ ստանալու համար ֆինանսական հոսքերը պետք է կառավարեն համապատասխան կրթություն ունեցող անձինք՝ հաշվապահները:
Շատերը նույնիսկ չեն մտածում այն մարդկանց դերի մասին, ովքեր իրենց կյանքի ամեն օրն անցկացնում են հաշվարկներ անելով:
Նրանց աշխատանքը այնքան էլ պարզ և հեշտ չէ, որքան առաջին հայացքից է թվում: Հաշվապահը պետք է ֆինանսական միջոցները բաշխի այնպես, որպեսզի դրամական միջոցները բավարարեն աշխատավարձերի, կառույցի ծախսերի համար և մտածի, թե ինչպես կարելի է օպտիմալացնել հարկերը:
Բացի այդ, հաշվապահը պետք է որոշակի ֆինանսական ծրագրեր կատարի, որոնք, հետագայում, պետք է եկամուտներ բերեն ֆիրմային:
Եվ եթե թեկուզ մեկ փոքր վրիպում լինի հաշվարկներում կամ փաստաթղթերում, ողջ հսկայական ֆինանսական կառույցը կարող է փլուզվել: Հաշվապահի պատասխանատվությունն այնքան մեծ է, որ ոչ բոլորը կարող են լավ կատարել այս գործառույթը:
Դա անելու համար անհրաժեշտ է բարձրագույն կրթություն ստացած մասնագետ, որը ոչ միայն լավ հաշվառում է, այլ նաև պատասխանատվության բարձր զգացում ունի, ունի վերլուծական հմտություններ և տիրապետում է անհրաժեշտ ֆինանսական գործիքներին: Ընկերության համար ճիշտ և գրագետ ընտրված հաշվապահը այդ կառույցի համար հաջողության կեսից ավելին է:
Առանց հաշվապահի գրեթե ոչ ոք չի կարողանա կազմել համապատասխան փաստաթղթեր, հաշվետվություններ և հաշվարկել յուրաքանչյուր փոքրիկ քայլ մանրակրկիտ ձևով: Բացի այդ, այլ պաշտոններ զբաղեցնող անձինք պատասխանատվություն չեն վերցնի իրենց վրա այն աշխատանքի համար, որն իրենց պարտականությունների մեջ չի մտնում: Իսկ ղեկավարները միշտ հանգիստ կլինեն՝ իմանալով, որ կա մարդ, որի ձեռքերում ֆինանսական միջոցները բաշխվում են ճիշտ ուղղություններով:
Հաշվապահությունը հսկայական մեխանիզմ է, որը պատասխանատու է դրամական միջոցների ճիշտ և ժամանակին բաշխման համար: Եթե այս բիզնեսը կատարում է իրավասու և փորձառու անձ, ապա ամեն ինչ կլինի իր տեղում:
Անի Եսայան

17.03.2018
Այդքան էլ դժվար չէ նոր բան սովորելը...
Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնց միջոցով կարելի է նոր բան սովորել, դարձնել ինքնակրթվելու գործընթացն ավելի դյուրին և արդյունավետ: Այդ մեթոդներն այնքան էլ հասարակ չեն: Դրանցից մի քանիսը վերցված են կենդանիների վարժեցման մեթոդիկայից, բայց դրանք հեշտությամբ կարող են օգտագործվել նաև մարդկանց դեպքում: Այս հնարքները կօգնեն արագացնել ուսուցումը և երկար ժամանակ պահպանել արդյունքները:
1. Երբ դանդաղ է ընթանում զարգացումը: Ուսուցանվողը պետք է հեշտությամբ կատարի նոր պահանջը: Չի կարելի ստիպել մարդուն արագացնել գործընթացը, հակառակ դեպքում նա արդյունք չի տեսնի և կհրաժարվի հետագա գործողություններից:
2. Վարքի յուրաքանչյուր էլեմենտ ունի իր ժամանակահատվածը: Դուք չեք կարող դելֆինին սովորեցնել երկու բարդ էլեմենտ կատարել միևնույն ժամանակ:
Երբեմն մենք շատ վարժություններ ենք կատարում, բայց առաջընթացը և արդյունքը շատ դանդաղ է: Պատճառն այն է, որ մենք փորձում ենք միանգամից բարելավել երկու կամ ավելի հմտությունների տարրեր: Օրինակ, երբ փորձում է մեկը գոլֆ խաղալ սովորել, նրա հիմնական սխալն այն է, որ ցանկանում է միանգամից անել և՛ չափավոր ուժեղ, և՛ ուղղորդված գնդակի հարված: Այս հմտության ձևավորումը կարող է մի քանի ամիս խլել: Այնինչ, գոլֆ խաղալ սովորելու համար ընդամենը մի քանի օր է պետք, եթե քայլ առ քայլ գործեք, առանց շտապելու:
3. Սովորել կարող եք ինչ-որ բան՝ սկսելով վերջից: Բաժանեք, օրինակ, բանաստեղծությունը, երգը, տեքստը մասերի և սկսեք հիշել այն վերջից: Խորամանկությունը նրանում է, որ դուք կշարժվեք առաջ անծանոթից դեպի այն, ինչը սովորել եք, իսկ դա հոգեբանորեն ավելի հեշտ է: Ծանոթ նյութը կծառայի դրականի ամրապնդմանը:
4. Ժամանակն է հարմարվել: Մեկ անգամ ձեռք բերված հմտությունը սովորաբար չի մոռացվում, բայց եթե խնդիրը դառնում է ավելի բարդ կամ իրավիճակը փոխվում է, ապա հմտությունը կարող է ժամանակավորապես «անհետանալ»: Օպերայի փորձերից մեկի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ. երգչախումբը շատ սխալներ է թույլ տվել երգելու մեջ, և դիրիժորը նույնիսկ սկսել է անհանգստանալ պրեմիերայի համար: Ձախողման պատճառը նոր ծանր հագուստն էր, անսովոր դեկորացիաները և նոր շարժումները: Աստիճանաբար երգիչները հարմարվեցին միջավայրին, սկսեցին երգել այնպես, ինչպես որ նրանք սո
վոր էին:

Եթե երկար ժամանակ է անցել, և դուք չեք կարող հիշել, օրինակ, մի բանաստեղծություն, օտարալեզու բառեր կամ հեծանիվ վարելու տեխնիկան, ապա հարկավոր է սկսել հենց սկզբից, կոնկրետ ինչից եք սկսել սովորել տվյալ հմտությունը և արագորեն կրկնել զարգացման բոլոր փուլերը: Թարմացնելով հիշողությունը, կրկին կարող եք օգտագործել «մոռացված» հմտությունը:
5. Առանց ավելորդ բառերի: Մարդկանց վարքագիծը ավելի լավ է ձևավորել այնպես, որ նրանք նույնիսկ չնկատեն, այսինքն` ոչ գիտակցական մակարդակում: Հենց այդ պատճառով էլ ավելի լավ կլինի լինել քչախոս: Երբ դուք բարձրաձայն ասում եք. «Դու կվարձատրվես կամ քեզ կգովաբանեն եթե ... մաքրես սենյակդ, դադարես ծխել և այլն», ուսուցանումը դառնում է կաշառք: Անձը, գիտակցելով, թե ինչ է տեղի ունենում, կարող է դիտավորությամբ գործել հակառակ ձևով: Հատկապես պետք չէ բարձրաձայնել, որ դուք կարողացաք փոխել ուրիշի վարքագիծը («Տեսնու՞մ ես, ես կարողացա այնպես անել, որ դու թողնես ծխելը, բայց դու դա չես էլ նկատել»): Մարդուն կարող է դուր չգալ, որ իրեն «մանիպուլյացիայի են ենթարկել», և նա կկործանի ձեռք բերված արդյունքները, նույնիսկ եթե ինքը նախկինում ձգտում էր հասնել այդ արդյունքի:
6. Ձեռքբերումների օրագիր: Դժվարագույն խնդիր է ինքներդ ձեզ սովորեցնելը, ինքնուրույն կրթվելը: Օրինակ, դուք կարող եք ձեր առջև դնել նպատակ վերահսկել ձեր քաշը կամ գերածախս չանել: Սովորաբար ինքնակրթությունը պահանջում է բավականին շատ ժամանակ, բազմաթիվ մեթոդների կիրառում, մինչև որ չի գտնվում իդեալական տարբերակը: Միակ աշխատող տարբերակը՝ ինքներդ ձեզ ամրապնդելու համար վարել ձեռքբերումների օրագիր: Երբ ձեզ թվում է, որ տեղում դոփում եք, բավական է նայել գրաֆիկին և տեսնել, որ այժմ իրավիճակը ամեն դեպքում ավելի լավ է, քան մեկ տարի առաջ:
Անի Եսայան
more...

03.04.2018
Այդ կախարդական բառը…
Երբևէ մտածե՞լ եք, թե որքան լավ և վստահ ենք զգում, երբ կազմակերպված և կարգապահ ենք: Օրինակ, երբ տնային գործերն ավարտել ենք, ֆինանսական հարցերը լուծել, պատասխանել բոլոր բաց թողնված զանգերին, մեր խոսքի տերն ենք լինում և այլն:
Երբևէ մտածե՞լ եք, որ ինքներս մեզ «ոչ» ասելու ունակությունն ավելի երջանիկ է դարձնում: Մենք կարող ենք նաև չհամաձայնել դրա հետ, ասելով ամեն ինչին «այո», և մտածելով, որ վայելում ենք կյանքի բոլոր պահերը: Այդ նրանք են, ովքեր չեն հետևում իրենց սննդակարգին, ասելով, որ «կյանքը չափազանց կարճ է, որպեսզի մեզ սահմանափակենք»: Այդ նրանք են, ովքեր ունեն «քրոնիկ» պարտքեր, պնդելով, որ գումար վաստակելը ձանձրալի է:
Այո, կան իրավիճակներ, երբ «ոչ» ասելը դժվար է. այն զրկում է մեզ նրանից, ինչի մասին շատ էինք երազել երեխայի նման և երկար սպասել: Բայց այն գաղափարը, որ ազատությունն այն «այո»-ն է մեր յուրաքանչյուր ցանկությանը, ըստ էության, կյանքի մեծ հեգնանքներից է.
Մեր ցանկություններին հետևելը կարող է տալ մեզ ազատության զգացում, բայց իրականում, դա մեզ անհանգստություններ է բերում:
Մեր կյանքում գլխավորին հասնելու համար անխուսափելիորեն պետք է մերժենք ինքներս մեզ: Ամեն ընտրության մեջ «այո» ասելով, մենք կորցնում ենք այլ հնարավորություններ, որոնք կանգնած են մեր «ոչ»-ի հետևում:
«Ոչ» ասելով հաստատում ենք, որ պատրաստ ենք գործել մեր իրական հնարավորությունների շրջանակներում` իրական նպատակներին հասնելու համար: Եվ այդ պատճառով մեզ լավ ենք զգում: Մեր հնարավորությունները ոչ միայն փողն է, այլև ֆիզիկական և հուզական էներգիան:
Կարող եք չհամաձայնել, որ չպետք է այդչափ կարգապահ լինել կյանքի բոլոր բնագավառներում, օրինակ, կարևոր չէ, թե երբ ենք պառկում քնելու, թե որքան հաճախ ենք մաքրում տունը և թե ինչպես ենք կատարում մեր պարտավորությունները ընկերների հանդեպ: Սակայն, որպես կանոն, մեր կյանքի այն հատվածում, որտեղ չենք հետևում կարգուկանոնին, ամենաշատ խնդիրներն ենք ունենում: Համաձայն չե՞ք:
Եթե մենք պատրաստ ենք «ոչ» ասել կյանքի այն մասով, որտեղ բարեփոխումներ են անհրաժեշտ, ապա եկեք գործենք այլ կերպ: Եկեք նայենք, թե ինչն է մեզ երջանկացնում, հպարտություն պարգևում և իսկապես գոհացնում: Հավանաբար, դա կյանքի այն հատվածը կլինի, որտեղ հետևում ենք կանոններին և հավատում որոշակի սահմանափակումների ողջամտությանը:
Եվ եթե ուզում ենք հասկանալ, թե կյանքի որ ոլորտը «կշահի» կարգապահության արդյունքում, եկեք առանձնացնենք այն հատվածը, որտեղ գործերն այդքան էլ լավ չեն, և մենք դժգոհ ենք ու չենք սիրում խոսել դրա մասին, բայցևայնպես, մտածում ենք, որ ի զորու չենք փոխել որևէ բան:
Մենք ունենք հնարավորություն, բայց կա նաև արգելակ, որը մեզ ետ է քաշում: Սրանք մեր արդարացումներն են: Ընդունեք, որ սա է հիմնական պատճառը, որ մինչ այժմ հաջողության չենք հասել այդ ոլորտում: Առավել հավանական է, որ հաջորդիվ կլինի հետևյալ արտահայտությունը՝ «Որովհետև»...: Այն, ինչ հետո կլինի, կոչվում է «Ձեր մեծ սուտը», դա այն մոլորությունն է, որի մեջ դուք խրվել եք:
Սա հատկապես ճիշտ է այն դեպքում, եթե «Որովետև»-ի շարունակությունը լինի «Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ» արտահայտությունը: Մենք ոչ թե պարզապես նույն տեղում ենք դոփում, այլև նույնիսկ չենք էլ փորձում տարբեր լինել: Մենք հնարավորություն ունենք փոխելու իրավիճակը, եթե ջանքեր գործադրենք և կարգուկանոն մտցնենք կյանքի այս հատվածում:
Հիանալի միջոց է շփվել մարդկանց հետ, ովքեր մեզ մոտ հարգանք և համակրանք են առաջացնում՝ հասկանալու համար, թե որքան կարևոր է ինքնակառավարման վերահսկումը: Ձեր եղբայրը լավ աշխատա՞նք ունի: Հարցրեք նրան այդ մասին: Հարևանն ակտիվ կյա՞նք վարում է, չնայած, որ արդեն 80 տարեկան է: Հարցրեք, թե ինչպես է նրա մոտ ստացվում դա: Նրան, անկասկած, հաճելի կլինի, իսկ դուք կզարմանաք, թե ինչեր իմացաք: Նրանց կարգուկանոնը հարգանքն է այն բանի հանդեպ, ինչը կարևոր է իրենց կյանքում: Իսկ նման ինքնատիրապետումը ամբողջ կյանքը լցնում է իմաստով:
Անի Եսայան
more...
09.04.2018
Скорость важнее всего...
Скорость перемен в сегодняшнем мире постоянно меняется. Все существующее стареет, изнашивается и требует замены. В современной экономике, где все происходит быстро и будет происходить еще быстрее, есть только два вида фирм – “быстрые” и отмирающие. Бегун, который опережает всех и приходит первым к финишу, в глазах всех – чемпион, к которому все начинают тянуться. Точно таким же образом все происходит и с фирмами: “быстрые” фирмы, которые умеют распознавать и использовать новые возможности быстрее конкурентов, создают себе тем самым имидж чемпиона, усиливая свое конкурентное преимущество. Ведь скорость – это обязательное условие для конкурентоспособности.
У “быстрой” фирмы должно быть быстрое мышление. Здесь вы должны предчувствовать перемены, быстрее всех замечать тенденции, сомневаться во всех предположениях. Немаловажную роль играет умение быстрого принятия решений. Обычно в развивающихся фирмах устанавливаются корпоративные руководящие принципы для генерации новых идей; разрушаются бюрократические структуры; часто работники проходят по разным позициям в рамках одной и той же фирмы, учреждения и т.д.; создается корпоративная среда, в которой рождаются идеи, а лучшая из них должна победить. Для эффективного функционирования “быстрой” фирмы большое значение имеет постоянная оценка прошлых решений в новых и меняющихся условиях, а также приведение в соответствие решений и их последствий. Очень важна для фирмы быстрота выхода на рынок. Для этого удаляют все тормозящие моменты внутри фирмы, отказываются от традиционных видений и миссий, сохраняют и эффективно используют свое конкурентное преимущество, заставляют клиентов работать по своему скоростному графику и строят эффективные скоростные циклы.
Лидеры “быстрых” фирм должны превратить скорость в норму, поэтому они должны регулярно работать над своим бизнесом, поощрять предпринимательское творчество, сохранять финансовую гибкость для быстрого реагирования на внезапно появляющиеся новые возможности, отрабатывать статистику бизнеса на малых проектах перед крупным расширением, создавать корпоративную систему управления инновациями и поддерживать близкие отношения с покупателем и т.д.
“Быстрым” фирмам сегодня требуется новый тип бизнес-лидера – это предприимчивый лидер. Он быстрее других замечает новые возможности для прорыва, берет на себя инициативу и ответственность и идет на риск, демонстрируя предпринимательское творчество.
Все ведущие компании мира сейчас ищут не менеджеров, а именно предприимчивых лидеров, поскольку именно они способны создавать и обеспечивать компании лидирующие позиции на рынке.
Арман Варосян
more...

12.04.2018
Թեստ
Որոշումները, որոնք մենք կայացնում ենք առօրյա կյանքում, շատ բան են ասում մեր մասին: Ծաղիկներով, կենդանիներով և տարբեր պատկերներով թեստերը կարող են պատմել, թե ինչպիսի անձնավորություն եք՝ պասիվ, հավակնոտ, ագրեսիվ և այլն: Նրանք օգնում են ավելի լավ հասկանալ մեր արձագանքն իրավիճակներին, հասկանալ ուժեղ և թույլ կողմերը: Ահա ևս մի թեստ, որպեսզի պարզեք, թե ինչ է ձեր ընտրությունն ասում ձեր մասին որպես մարդ:
Նայեք նկարներին: Ո՞վ է, ըստ ձեզ, ամենահիմար մարդը նկարում: Երկար մի մտածեք, պարզապես ընտրեք թիվ:
Եվ այսպես եթե ընտրել եք 1 թվանշանը.
Դուք հաճախ են խուսափում խնդիրներից, փորձում եք հարմարվել իրավիճակներին և նույնիսկ՝ մարդկանց: Սովորաբար չեք վիճում, բավականին քչախոս եք և գերադասում եք, որ ամեն ինչ լինի հանգիստ և լուռ: Ունեք բարի սիրտ և ազնիվ մարդ եք:
Եթե ընտրել եք 2-ը: Դուք բարի մարդ եք, բայց հակված եք շտապ որոշումներ կայացնել: Սովորաբար բավականաչափ ժամանակ չեք ծախսում մտածելու վրա և չեք նայում իրավիճակի ընդհանուր պատկերին:
Եթե ընտրեք թիվ 3-ը: Դուք միշտ պնդում եք ձեր տեսակետը: Հազվադեպ եք հայտնվում պարտվողի դերում և գրեթե միշտ պայքարում եք ձեր համոզմունքների համար մինչև վերջ: Հեշտությամբ կարող եք հաջողության հասնել բիզնեսում, քանի որ կարծում եք, որ բավականաչափ մեծ պոտենցիալ ունեք և մշակված ռազմավարություն՝ յուրաքանչյուր իրավիճակի համար:
Եթե ընտրեք թիվ 4-ը: Դուք իսկական ապստամբ եք, միշտ պայքարում եք և, ինչ էլ որ պատահի, միշտ պնդում եք ձեր տեսակետը: Պետք է ավելի ռացիոնալ մտածել: Կարող եք վստահ ասել, որ դուք ծնվել եք հեղափոխություն սկսելու համար, բայց թույլ մի տվեք, որ զգացմունքներն իշխեն ձեզ:
Հղումներ տվյալ թեմայով. https://goo.gl/xzmhyS
more...
18.04.2018
Զրուցե՞նք միասին...
Զրույց վարելու հմտություն ունեցող անձը միշտ առաջատար է. նրան ավելի հեշտ է զբաղեցնել բարձր պաշտոն, շփվել աշխատողների հետ, նոր մարդկանց հետ ծանոթանալ...
Նախևառաջ, առաջնահերթությունը տրվում է հենց խոսքին: Այն պետք է լինի հստակ, որպեսզի ձեզ չխնդրեն կրկնել այն, ինչ ասվել է, հակառակ դեպքում դուք հիմար իրավիճակում կլինեք: Խոսեք չափավոր արագությամբ և հետևեք ձայնի ուժգնությանը: Եթե ձեր ձայնը հազիվ լսել լինի, զրուցակիցներն իրենց անհարմար կզգան: Խոսքը պետք է լինի հարթ, միջին ուժգնության և հանգիստ, որպեսզի զրուցակցին հաճելի լինի:
Եթե զրուցակցի հետ բավականաչափ ծանոթ չեք, միանգամից պետք չէ անցնել զրույցի բուն բովանդակությանը: Ավելի լավ կլինի սկսել ինչ-որ թեթև թեմայից՝ եղանակ, երաժշտություն, կինո, գրքեր և այլն: Այսպիսով, դուք կարող եք քայլ առ քայլ ավելի լուրջ հարցեր տալ, առանց վատ զգալու և քաշվելու:
Չի կարելի խոսել հիվանդությունների, ֆինանսական և ընտանեկան խնդիրների մասին: Նաև չի կարելի վատ լուրեր հաղորդել, դրանից մարդը կարող է լարվել և, հավանաբար, կփնտրի հեռանալու պատճառաբանություն: Բացի այդ, նպատակահարմար չէ քննարկել այլ անձանց հետ ընդհանուր ծանոթների արտաքին տեսքը և այլն, հակառակ դեպքում դա կհամարվի բամբասանք: Պետք չէ լինել չափազանց ինքնավստահ և պաշտպանել ձեր տեսակետը: Նման զրուցակիցը հաճելի չէ:
Վեճերի ընթացքում չի կարելի բարձրացնել ձայնը: Եթե զրուցակիցը սառն է վերաբերվում ձեզ, ապա ավելի լավ կլինի քննարկման առարկան փոխել: Ավելի հաճախ վեճից ծնվում է ոչ թե ճշմարտություն, այլ կոնֆլիկտներ: Իմացեք, որ ամենից շատ ընդունում են նրանց, ովքեր կոռեկտ և հակիրճ ներկայացնում են իրենց կարծիքը:
Փորձեք ազատվել այն կպչուն բառերից, որոնք օգտագործում են գրեթե բոլորը: Բացի դրանից, չպետք է ներգրավել զրուցակցին ձեր խնդիրների մեջ, դրա կարիքն ընդհանրապես չկա:
Կոռեկտ չէ խոսել թեմաների շուրջ, որոնք հայտնի չեն մեծամասնությանը, կամ ակնարկներով խոսել: Եթե զրուցակիցը պատմել է իր հիվանդությունների մասին, ապա չպետք է հարցնել նրան մանրամասների մասին: Եթե նա ցանկանա, ինքը կպատմի այդ մասին: Եթե մոտակայքում ծնողներ չկան, ապա երեխաներին կարելի է դիտողություններ անել: Հակառակ դեպքում, կխախտեք ծնողական իրավունքները: Խորհուրդ չի տրվում ուղղել հարց՝ անմիջականորեն կապված մասնագիտության, իրավաբանի կամ բժշկի հետ, որի հետ պատահաբար հանդիպեցիք: Դրա համար կա աշխատանքային ժամ, միակ բանը, որ դուք կարող եք իմանալ, թե ինչպես գրանցվել ընդունելության համար:
Երբ մարդը պատմում է ինչ-որ բանի մասին, սխալ է այդ պահին նայել ժամացույցին, հայելու մեջ և այլն: Զրուցակիցը կարող է մտածել, որ ձեզ համար անհետաքրքիր է և նույնիսկ կարող է վիրավորվել: Եվ իմացեք, նա, ով գիտի, թե ինչպես պետք է լսել համբերությամբ և հետաքրքրությամբ ուրիշներին, ավելի շատ կհաճոյանա զրուցակցին:
Անի Եսայան
more...

27.04.2018
Մենք արդար ենք, ուրիշն է՞ սխալ...
Կյանքի իրադարձությունների համար գոյություն ունի երկու հիմնական տեսանկյուն՝ արտաքին և ներքին: Դրսից մենք դիտարկում ենք նյութական աշխարհի իրադարձությունները: Ներսում՝ հոգեբանական իրադարձությունները: Երկուսն էլ համարժեք են:
Մտորելով շրջապատի մասին, մենք հակված ենք մոռանալ, որ իրենք էլ մարդիկ են, որ յուրաքանչյուրն ունի իր ներքին հոգեկան տեսանկյունը: Ավելի հեշտ է նրանց մասին մտածել որպես ռոբոտների, նրանց արտաքին ադեկվատության և ռացիոնալ օգուտի հիմնական տեսանկյունից:
Հեշտ է խոսել այն մասին, թե ինչպես պետք է այլ մարդիկ գործեն: Մենք մյուսներին հանգիստ դատում ենք՝ համեմատելով բարոյական իդեալների հետ և անկեղծորեն զարմանում ենք նրանց ոչ ադեկվատ վարքագծով: Կարծես կատարյալը կյանքի նորմ է: Մյուսների համար...
Ինչ վերաբերում է մեզ, ապա ամեն ինչ ճիշտ հակառակն է: Մենք հավատարիմ ենք սեփական իռացիոնալ զգացմունքներին, արդարացնում ենք դրանք, և կուրացած չենք էլ նկատում մեր արտաքին անհամարժեքությունը: Չենք գիտակցում, թե ինչպես են սեփական համոզմունքները արդարության մասին կողմնակալ, իսկ ուրիշի աչքերում՝ պարզապես զառանցանք:
«Սուրբը» մեկի համար հեշտորեն դառնում է «հիմարություն»: Սեփական հույզերը միշտ «ճիշտ» են: Իսկ օտարներինը, եթե չեն համընկնում մերի հետ, պարզապես «ծիծաղելի»: Մեր բարկության համար ուրիշները «պետք է» ապաշխարեն: Նրանց համար նրանք «պետք է» զղջան կրկնակի:
Կյանքում չկա անարդարություն: Հեշտ չէ ճանաչել այն, երբ դուք անձամբ եք բախվում ստի, անշնորհակալ մարդկանց և թշնամանքի հետ: Դա, ամեն դեպքում, կյանքի իրականությունն է:
Կյանքը երազ չէ: Այն ավելի շատ նման է վայրի անտառի, որտեղ գիշատիչներն ու բուսակերները կարողանում են բանակցել բարենպաստ համագործակցության ու բարեկամության մասին: Բայց սա չի խանգարում նրանց խաբել և չկատարել խոստումը, քանի որ նրանք ի սկզբանե պայմանական են: Ոչ ոք ոչ մեկին պարտք չէ: Արարումն ազատ կամքի ակտ է, ոչ թե ի ծնե ունեցած պարտավորություն:
Մինչդեռ հավատում ենք, որ կյանքը պետք է տարբեր լինի, մենք պնդում ենք նրա անարդարության մասին: Այս բողոքը նման է վիրավորված երեխայի ցասումին, որը դիմում է ծնողներին, որ նրանք նկատեն, թե ինչպես է տառապում անարդարացիորեն և խղճան իրեն:
Փոքր ժամանակ այս «խաղն» անցնում էր, և մենք հասուն ժամանակ էլ շարունակում ենք նույն կերպ բողոքել անարդարության դեմ ոչ թե ծնողներին, այլ ուրիշ տարածքում՝ սպասելով «վաստակած» պարգևատրմանը: Մեծահասակը պիտի հասկանա, որ այժմ նա մենակ է կյանքի հետ: Մյուսները կարող են օգնել, բայց նրանք իրավունք ունեն հրաժարվել հասկանալ և աջակցել: Միայն այն պատճառով, որ նրանք իրենք էլ դրա կարիքն ունեն:
Անի Եսայան
more...

04.05.2018
Ինքնավերահսկման մասին...
Ուոլթեր Միշելի հայտնի «զեֆիրային փորձի» ընթացքում ապացուցվեց, որ ինքնատիրապետում ունեցող մարդիկ կյանքում ավելի հաջողակ են: Նրանք արագ հասնում են սահմանված նպատակներին և ինքնադրսևորվում տարբեր ոլորտներում: Գիտնականները պնդում են, որ ինքնատիրապետելու ունակությունը կարելի է զարգացնել և առաջարկում են դրա համար 4 պարզ տարբերակ: Բայց, նախևառաջ, հասկանանք, թե ինչ է «զեֆիրային փորձը»: Այն անց է կացվել 1960-ականներին: 4 տարեկան երեխաներին տվել են զեֆիր և խոստացել ևս մեկ կտոր, եթե նրանք չուտեն դա առաջիկա 15 րոպեների ընթացքում: 40 տարիների ընթացքում Ուոլթերը հետևելով այդ երեխաներին, հոգեբանական թեստեր է անցկացրել, համեմատել նրանց ձեռքբերումները, կարիերայի աճը, անձնական կյանքը և այլն: 2006 թվականին գիտնականն ի վերջո հրապարակեց իր այդչափ երկար ուսումնասիրության արդյունքները: Պարզվել է, որ նրանք, ովքեր չեն կերել զեֆիրն անմիջապես, շատ ավելի քիչ կախվածություն են ունեցել, ինչպես նաև հուզական և միջանձնային խնդիրներ: Նրանք ավելի հաջողակ էին և կյանքի տարբեր ոլորտներում կարողացել են ինքնադրսևորվել:
Ինքնատիրապետումը դա սեփական զգացմունքները, հուզմունքները և վարքագիծը կառավարելն է: Ինքնատիրապետման պակասի ծայրահեղ դրսևորումը համոզմունքն է, որ «Այն, ինչը լավ է ինձ համար, ուրիշների համար նույնպես լավ է»: Դա կանխելու համար անհրաժեշտ է մարզել ինքնակառավարումը: Ահա չորս տարբերակ, որոնք կօգնեն ձեզ: Դրանց հեղինակը Հարրի Չեմբերսն է՝ «Միկրոմենեջմենթ» գրքի հեղինակը.
1. Հստակ գնահատեք, թե որ հաղթանակներին եք դուք ձգտում: Շատ հաճախ այն անձը, ով չգիտի, ինչպես ինքնավերահսկել իրեն, ձգտում է հաղթել ցանկացած վեճում: Նա նույնիսկ վիրավորվում է, եթե որևէ մեկը համաձայն չէ իր հետ («եթե մարդը համաձայն չէ իմ տեսակետի հետ, ապա նա ինձ չի հարգում»): Հաշտվեք այն մտքի հետ, որ մարդիկ մտածում են տարբեր կերպ, և հնարավոր չէ հաղթել բոլոր մարտերում: Մի վատնեք ձեր էներգիան անհեթեթ պայքարներում, սովորեք զիջել:
2. Հրաժարվեք այնպիսի հայտարարություններից, ինչպիսիք են «Չէ՞ որ ես ասում էի...»: Հարկավոր չէ ուրիշներին հիմարի դեր տալ, նրանց «աչքը խոթելով» կատարած սխալները: Ավելի խելամիտ է համեստ ներդրում ունենալ նրանց ապագա հաջողությունների գործում:
3. Հարգեք ուրիշների կյանքի փորձը: Ինքնավստահության պակասից տառապող մարդկանց սովորաբար մեղադրում են նրանում, որ նրանք չեն ցանկանում լսել ուրիշներին: Մարդուն լսել նշանակում է մտնել նրա դրության մեջ: Նա, ով չի կարողանում անել այդ բանը, անկեղծորեն չի հասկանում, թե ինչու է դա անհրաժեշտ: «Ինչու՞ լսեմ, եթե ես արդեն գիտեմ, թե ինչ է ասելու»: Նման մարդիկ խաբկանքի մեջ են, նրանց կարծիքով, իրենք գիտեն բոլոր հարցերի պատասխանները: Ժամանակ առ ժամանակ հիշեցրեք ինքներդ ձեզ, որ կյանքի փորձ ունեք ոչ միայն դուք: Աշխատակիցներն ու գործընկերները կարող են ձեզ հուշել այլընտրանքային տարբերակներ: Անշուշտ, նույնիսկ դուք ինչ-որ բաներ կսովորեք նրանցից:
4. Խուսափեք այլ մարդկանց որոշումները քննադատելուց: Եթե նույնիսկ համաձայն չեք ղեկավարության որոշումների հետ, ապա դա մի քննարկեք գործընկերների և ենթակաների հետ: Եթե դուք չեք կարող արտահայտել ձեր անհամաձայնությունն անմիջական ղեկավարությանը և ազդել որոշման վրա, ապա փորձեք ձեր կարծիքը պահել ձեր մեջ: Քանի որ դժգոհությունը վարակիչ է:
Անի Եսայան
more...
10.05.2018
Տնտեսություն
Բոլորս գիտենք, թե մեր երկրում որ ոլորտներն ու տնտեսական ուղղություններն ունեն զարգացման կարիք: Մենք նաև գիտենք, որ կան որոշակի ոլորտներ, որտեղ երկիրը զարգացած է: Կարող ենք նաև կանխատեսել Չինաստանի, Բրազիլիայի կամ Մալազիայի հետագա զարգացումը, սակայն այս ամենը վերաբերում է բացառապես զարգացող երկրներին, որոնց տնտեսական առաջընթացը կայացած հիմքերի վրա է: Բայց եթե փորձենք գուշակել զարգացող երկրների ապագան, ապա շատ տնտեսագետների այս խնդիրը կտանի փակուղի, քանի որ պարզ չէ, թե ինչ ոլորտներ կստեղծվեն, և որոնք են վերանալու, ինչպիսին կլինի տնտեսական զարգացման բնույթը:
Որքան զարգացած է տնտեսությունը, այնքան ինդիվիդուալ է այն: Եվ որքան տնտեսությունը մոտ է զարգացած երկրների տնտեսությանը, այնքան ավելի անհատական է նրա ճանապարհը, այնքան տարբերվում է այլ տնտեսությունների ուղիներից իր տեխնոլոգիական կառուցվածքով: Բազմաթիվ ժամանակակից տեսաբաններ, ովքեր զբաղված են մակրոտնտեսական կանխատեսությամբ, սարսափով են նայում ապագային՝ կանխատեսելով տնտեսական աճի դադար: Թեև կան մի շարք տեխնոլոգիական միտումներ, որոնք կարող են ուղղորդել այսպես կոչված «վիրտուալ սերնդին» տնտեսական աճի նոր մոդելների:
Անկախության տարբեր փուլերում մեր երկիրն օգտագործեց տնտեսական աճի վրա ազդելու տարբեր մեթոդներ՝ կիրառելով միջազգային փորձի մոտեցումները և հաշվի առնելով արտաքին տնտեսական և աշխարհքաղաքական կոնյունկտուրայի վիճակը: 2010-2015թթ. անկայուն դինամիկան նշանակեց, որ 2000-2008 թվականների աճի գործոնները կորցրեցին են իրենց վերամբարձ ուժը և երկիրը պետք է նոր մոտեցումներ փնտրեր տնտեսական զարգացման համար:
Երկրի տնտեսության վերականգնման մոտավոր կանխատեսումը հիմնված է հանրային կառավարման ոլորտում կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտության, մրցակցության պրակտիկայի վրա, ինչպես նաև բիզնես միջավայրը բարելավելու ավելի հստակ և լայնածավալ գործողությունների վրա: Հետագայում, բացի պրոֆեսիոնալ տնտեսագետներից, մեզ անհրաժեշտ կլինեն նաև հետազոտողներ, ովքեր ի վիճակի կլինեն յուրացնել բոլորովին նոր երևույթներ: Այսպես, ամեն տնտեսական ճգնաժամ ստիպում է մեզ վերանայել ունեցած գիտելիքները և դրդում նորամուծությունների տնտեսական քաղաքականության մեջ, որոնք օգտակար կլինեն և արդյունավետ կերպով կվերահսկեն նմանատիպ ճգնաժամերն ապագայում: Ի վերջո, բոլորս էլ դասեր ենք քաղում նրանից, թե ինչ է կատարվում մեզ հետ:
Արման Վարոսյան
more...
14.05.2018
Բարեխիղճ բիզնես
Տարբեր ճանապարհներ են մարդուն բիզնեսի ոլորտ բերում: Շատերը մանկությունից երազում են ունենալ սեփական գործը և համառորեն աշխատում են հասնել նպատակին, մինչդեռ շատ դժվարությունների են հանդիպում ճանապարհին: Եվ եթե մարդը հաճույք ստանում է իր գործունեությունից, ապա, անպատճառ, այդ հանգամանքը նաև ուրախություն է պարգևում նրան և, հետևաբար, չի վախենում որևէ խոչընդոտից: Աշխատանքն օգնում է գոյատևել կյանքի դժվարին պայմաններում:
Հիմնական հատկությունները, որոնք հնարավորություն են տալիս բիզնեսում հաջողության հասնել քաջությունը, համառությունը և հաստատակամությունն են: Երբ մարդու առջև ծառանում են բազմաթիվ խնդիրներ ու հարցեր, նա պետք է օգտագործի իր ողջ ներուժը հաղթահարելու համար այդ խնդիրները, այլ ոչ թե վերադառնա սկզբնակետին ու թևաթափ լինի: Բարդությունների ծավալը նույնիսկ կարող է հարցականի տալ դնել սեփական գործ հիմնելու որոշումը: Հետևաբար, ցանկացած գործունեություն մարդուց պահանջում է նախանձելի համբերություն և համառություն: Միևնույն ժամանակ, համառության հետ մեկտեղ պետք է ունենալ պրակտիկ մտածելակերպ և նայել ամեն ինչին իրատեսական տեսանկյունից, ինչը թույլ կտա խուսափել անհաջող ծրագրերից: Բացի այդ, գործունեության մեջ հաջողության հասնելու համար մարդը պետք է ուժեղ կամքի տեր լինի: Այն չի տրվում մարդուն ի ծնե, բայց զարգանում է իր կյանքի ընթացքում, սոցիալական գործունեության ժամանակ: Մարդու մեջ կամքի ուժը զարգացնելու համար պետք է անձնական որակների էֆեկտիվ զարգացում, բիզնեսում խնդիրների բարեխիղճ կատարում և կոլեկտիվի հետ աշխատանքներում ակտիվ մասնակցություն:
Մարդու մոտ եղած մեծ թվով գիտելիքների և հմտությունների առկայությունը որոշում է իր անձնական զարգացման բարձր մակարդակը: Իր կարողությունները զարգացնելու համար մարդը պետք է հստակ սահմանի նպատակները, ինչպես նաև համառ գործի` դրանց հասնելու համար: Աշխատանքն էֆեկտիվորեն կազմակերպելու հմտությունը, քաջությունը, համառությունն ու հաստատակամությունը որոշիչ դեր են խաղում մարդու կյանքում: Նախքան որևէ գործողություն կատարելը, մարդը պետք է նպատակ դնի, որը չի հակասի այլ մարդկանց նպատակներին, ապա վստահորեն և ջանասիրաբար ձգտի այդ նպատակին հանել: Եվ անկախ իրավիճակներից, ծագող խնդիրներից ու բարդություններից շատ կարևոր է մնալ ՄԱՐԴ, անհատ, չկորցնել մարդու բարոյական կերպարը:
Անի Եսայան
more...

29.05.2018
Թիմում աշխատելու ունակություն
«Թիմում աշխատելու ունակություն»՝ նման արտահայտություն կարելի է գտնել, թերևս, ամեն երկրորդ ինքնակենսագրության մեջ: Բայց ի՞նչ է նշանակում լինել թիմի խաղացող և արդյո՞ք միշտ է դա անհրաժեշտ: Իսկ ո՞վ պետք է հատկապես զարգացնի թիմային աշխատանքի հմտությունները, և ո՞վ ավելի լավ աշխատի, ինչպես ասում են`անհատական կարգում:
Թի՞մ, թե՝ կոլեկտիվ:
Խորհրդային տարիներին «թիմն» ավելի շատ ասոցացվում էր սպորտի հետ, քան բիզնեսի ոլորտի: Ձեռնարկության աշխատողների համար, սովորաբար, ընդունված էր օգտագործել «կոլեկտիվ» բառը: Այսօր նորաձև է ցանկացած կոլեկտիվ անվանել թիմ, սակայն փորձագետներն ասում են, որ դրանք միանման հասկացություններ չեն:
Օրինակ, վաճառքի բաժինն, ըստ էության, չի կարելի անվանել թիմ, քանի որ յուրաքանչյուր վաճառքի մենեջեր ունի իր վաճառքի պլանը, հետևաբար, նաև իր նպատակը: Սակայն փոքր PR գործակալությունը, որը կազմակերպում է տեղական ընտրություններում պատգամավորության թեկնածուի քարոզարշավը, պետք է լինի թիմ: Աշխատակիցներն ունեն ընդհանուր նպատակ (թեկնածուի հաղթանակը), դերերը բաշխված են, և, անհրաժեշտության դեպքում, մասնագետները կարող են օգնել միմյանց:
Կոլեկտիվը կարող է լինել շատ մեծ է (հարյուր հազարավոր մարդիկ), իսկ թիմն ավելի շատ փոքրաթիվ է: Չափազանց դժվար է 10-15 մարդուց ավել համախմբել մեկ ընդհանուր նպատակի շուրջ:
Ում համար է դա կարևոր:
Արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք աշխատել թիմում: Ավելի շուտ, այո: Եթե ձեր աշխատանքը, որպես կանոն, ընդհանուր խնդրի մի մասն է և դրա լուծման խնդրում դուք ներառված եք անձամբ: Օրինակ, ընկերության ապրանքանիշի հաջող խթանումը կախված է մարքեթինգային բաժնի գործադրած ջանքերից, ընդ որում, ձեր դերը շատ կարևոր է թիմի համար, և ապրանքանիշի ճանաչելիությունը նաև ձեր անձնական նպատակն է:
Թիմում աշխատելու ունակությունը որպես մրցակցային առավելություն:
Թիմում աշխատելու ունակության մասին գրված է գրեթե յուրաքանչյուր երկրորդ ինքնակենսագրականում, բայց փորձառու գործատուները չեն շտապում հավատալ ամեն գրածին: Որպեսզի այդ հատկանիշը լինի առաջնակարգային, պետք է հարցազրույցի ժամանակ առավել ընդգծել տվյալ հատկանիշը:
Անի Եսայան
more...

18.06.2018
Գործել՝ առաջ նայելով և փոխվել…
Եկեք նշենք որոշ օգտակար հմտություններ, որոնք չեն ուսուցանում դպրոցում, բայց որոնք կլինեն շատ կարևոր՝ կյանքում հաջողությունների հասնելու համար: Բոլոր այդ հմտություններն անհրաժեշտ է ինքնուրույն զարգացնել. սովորեցրեք դրանք ձեր երեխաներին, միևնույն ժամանակ դրանք ավելորդ չեն լինի նաև մեծերի համար: Եվ այսպես.
Հարցեր տալու հմտություն: Յուրաքանչյուր մարդ բացահայտում է աշխարհը և իրեն հետաքրքրող կյանքի ոլորտները հարցերի միջոցով: Նկատեք` երեխաները շատ են հարցեր տալիս, սակայն հետո՝ մեծանալուն զուգընթաց, նրանք սկսում են հարցել տալ ավելի հազվադեպ:
Որքան մարդը քիչ է հարցեր տալիս, այնքան քիչ նոր օգտակար տեղեկություն է նա ստանում: Դրա համար պետք չէ կորցնել այդ օգտակար հմտությունը, որը տրված է մարդուն բնությունից, այլ պետք է, ընդհակառակը, զարգացնել այն:
Հասցնել սկսած գործը ավարտին: Նույնպես շատ օգտակար հմտություն է, որը երեխաների մեծամասնության մոտ բացակայում է և հետագայում այդ պակասը փոխանցվում է ավելի հասուն կյանք: Սկսածն ավարտին հասցնելու անկարողության/անցանկալիության պատճառով կորստի է մատնվում հսկայական քանակի հեռանկարային նախագծեր, իսկ դրանց հեղինակներն այդպես էլ չեն կարողանում կայանալ կյանքում: Զարգացրեք այդ հմտությունը ձեր մեջ և սովորեցրեք այն ձեր երեխաներին:
Լուծել խնդիրները: Եվս մեկ կենսական կարևոր հմտություն: Խնդիրների և դժվարությունների հետ կյանքում անխուսափելիորեն կբախվի ցանկացած մարդ: Եվ թևաթափ լինելու փոխարեն պետք է կարողանալ փնտրել և գտնել դրանց լուծումները: Մեծամասամբ, յուրաքանչյուր մարդու կյանքում հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես է նա վերաբերում խնդիրներին և դժվարություններին, ինչպես է նա դրանք հաղթահարում: Այդ իսկ պատճառով, տվյալ հմտությունն անհրաժեշտ է սերմանել մանկուց. երեխային տալ հնարավորություն ինքնուրույն լուծել իր փոքր խնդիրները, այլ ոչ թե լուծել իր փոխարեն: Դաստիարակելով մարդուն նմանօրինակ լավ զարգացած հմտությամբ, դուք կդաստիարակեք հաջողակ մարդու:
Զբաղվել սիրած գործով: Ցավոք, շատ ծնողներ, ընդհակառակը, հաճախ ամեն կերպ հետ են պահում իրենց երեխաներին այդ գաղափարից և ուզում են, որ նրանք զբաղվեն այն գործով, որը պահանջված է, լավ է վարձատրվում, հեղինակավոր է և այլն: Սա է պատճառը, որ շրջապատում կան բազմաթիվ օրինակներ, երբ երեխաները դպրոցից հետո ընդունվել են բուհ ծնողների ընտրությամբ, որից հետո թողել են այն կամ վերակրթվել են: Այս ամենի հետևանքով անիմաստ կորել է ոչ քիչ ժամանակ, որը սահմանափակ և թանկ մարդկային ռեսուրս է: Սրանից հետո մարդիկ թողնում էին ստացած մասնագիտությունը և զբաղվում էին նրանով, ինչով ուզում էին հենց իրենք:
Լինել անկախ: Արդեն իսկ փոքր տարիքից երեխան պետք է սովորի լինել անկախ: Դա ամենաօգտակար հմտություններից մեկն է, որը միշտ կօգնի կյանքում: Պետք է լինել անկախ ուրիշի կարծիքից, միշտ ունենալ սեփական դիրքորոշումը, հետևել սեփական, այլ ոչ թե ուրիշների եզրակացություններին: Դպրոցում դա չեն սովորեցնի, ընհակառակը, ամեն կերպ կփորձեն սերմանել <<ստանդարտ ռեֆլեքսներին>> հետևելու հմտությունը: Դրա համար կարևոր է, որպեսզի երեխան ի սկզբանե սովորի ինքնուրույն ընդունել որոշումներ, կրել դրանց համար պատասխանատվություն, անել եզրահանգումներ սեփական սխալներից:
Լինել մոբիլ/հասանելի և կարողանալ արագ հարմարվել նոր պայմաններին: Կյանքը կանգ չի առնում տեղում, այլ մշտապես շարժվում է առաջ, ընդ որում հիմա՝ շատ արագ: Այդ իսկ պատճառով օգտակար հմտությունների և գիտելիքների շարքում, որոնք միանշանակ չեն սովորեցնի դպրոցում, պետք է ավելացնել նաև փոփոխություններին արագ հարմարվելու հմտությունը:
Օրինակ, մարդը ավարտել է ինստիտուտը, իսկ ստացած մասնագիտությունն արդեն կորցրել է արդիականությունը: Կամ բիզնեսը շահութաբեր էր, սակայն որոշակի պահի ինչ-որ բան փոխվեց և սկսվեցին կորուստներ: Պետք է տիրապետել արագ հարմարվելու/ադապտացվելու հմտությանը նոր պայմաններին և գտնել ելք ստեղծված իրավիճակից: Իսկ իդեալականը՝ առհասարակ գործել առաջ նայելով և փոխվել՝ մինչ սպասվող արտաքին փոփոխությունները:
Անի Եսայան
more...
22.06.2018
Позитив - Ваша сила
Человек всегда должен осознавать, что надо доводить до конца любое начатое дело. И надо исполнять его последовательно, не оставляя на потом. Добиться успеха хочет каждый человек, но этому могут помешать объективные причины: нерешительность, недооценивание своих возможностей, страх, неуверенность. В этом случае, хорошо было бы, если б рядом был человек, который стимулировал, вдохновлял и заряжал энтузиазмом. Неуверенным в себе людям необходимо, чтобы кто-то завел их внутренний двигатель. Они как-бы зависят всегда от других людей. И если таковые находятся, то они пробуждают надежды, отгоняют беспокойство и страхи, которые мешают человеку добиться успехов.
Таким образом, все налаживается, дела идут в гору, но все это временно. Неожиданно пропадает энтузиазм, силы оказываются на нуле, руки опускаются - снова нужна подзарядка. Самое главное - вера в себя, в свои силы. Верить - значит жить и думать. Никогда не надо давать себе такие установки, как: «Я не могу», «У меня не получится», «Мне не достигнуть этого» и т.д. Надо всегда быть настроенным позитивно и верить в успех. Надо освободить мысли от негативного вируса «Не могу», как освобождают и лечат организм от какой-то болезни.
Жизнь так сложна и непредсказуема, что не всем планам, которые человек составляет, суждено сбываться, не все цели осуществляются. Но это не повод для переживаний. Да, не сбылось то, что вы задумали, но с другой стороны вы получили жизненный опыт, знания, которые очень ценны.
Чтобы выйти из подобной ситуации, в первую очередь, нужно настроить мысли в правильном русле - на позитив. Ведь именно эти положительные мысли, как магнит, будут притягивать к Вам энергию, в таком количестве, что захочется совершить невозможное. Подсознание человека может впитывать мысли, это тот психологический аспект, который может творить, созидать не только настоящее, но и будущее. Не забывайте о силе своего мышления: надо искоренять все негативные мысли, ибо они разрушают все прекрасное в Вашей жизни. Позитив – Ваша основная задача. Так, Вы научитесь думать конструктивно, правильно. Закон жизни таков: «Мысли имеют свойство сбываться, о чем мы постоянно думаем, то и получаем в жизни».
Берегите себя, желаю всех благ, успехов и радости в жизни!
Арман Варосян
more...
16.07.2018
Ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին...
Հաջողության հասնելու համար բավական չէ միայն սիրել սեփական գործը:
Արա այն, ինչ սիրում ես, սիրիր այն, ինչ անում ես և հաջողությունը թույլ չի՞ տա իրեն երկար սպասել: Լավ կլիներ: Սակայն իրողությունը այդքան էլ պարզ չէ, որքան որ մենք կուզենայինք: Հաջողության հասնելու համար բավարար չէ միայն էնտուզիաստ լինել:
Դուք կարող եք սիրել ձեր գործը, բայց մոլուցքը ինքնին արդյունք չի տալիս: Դա պարզ հույզ է, որը ինչ-որ մի պահ կարող է անհետանալ: Կարևոր է, որ հետաքրքրությանը ուղեկցեն իրական նպատակներն ու քայլերը:
Հնարավոր է, որևէ մեկը ցանկանա վիճել և օրինակ բերել Սթիվ Ջոբսին, ով ասում էր, որ իր գործի հանդեպ սերը կարող է փոխել աշխարհը, ինչը և ըստ էության նա արեց: Այո, Սթիվ Ջոբսը խանդավառված մարդ էր, համաշխարհային մասշտաբի գործարար: Սակայն նրա մոտ ևս եղել են ծանր ժամանակներ և էնտուզիազմի անկման շրջաններ: Ավելին, հաջողության հասնելու հավատից բացի, նա ունեցել է նաև այլ հազվագյուտ և արժեքավոր որակներ:
Կիրքը հավասար չէ տաղանդին և կարողությանը:
Զգացողությունը, որ դուք կարող եք լուծել որևէ խնդիր, ուղղակի այն պատճառով, որ այն ձեզ դուր է գալիս դա պատրանք է: Դուք կարող եք հրապուրվել նկարչությամբ, բայց եթե դուք չունեք ընդունակություններ այդ ոլորտում, դժվար թե դառնաք պրոֆեսիոնալ նկարիչ կամ արվեստի բնագավառի փորձագետ:
Օրինակ, մեկը սիրում է համեղ ուտել: Դա չի նշանակում, որ նա կարող է աշխատել որպես գաստրոնոմիկ քննադատ և գրել հիշվող ակնարկներ ռեստորանների մասին:
Ճաշատեսակը գնահատելու համար, նա պետք է իմանա խոհարարության նրբությունները, ուսումնասիրի բաղադրիչների հատկությունները: Եվ իհարկե, ցանկալի է տիրապետել խոսքի արվեստին և մշակել սեփական ոճը, այլապես ինչպե՞ս նա պետք է ձեռք բերի պրոֆեսիոնալ հեղինակություն:
Դուք պետք է ունենաք վեցերորդ զգայարան ունակություն՝ գուշակել այն, ինչ աշխարհին պետք է հենց հիմա: Սակայն դա էլ է քիչ հաջողության համար: Աշխատասիրությունից բացի ձեզ պետք է նաև ժպտա բախտը: Հաջողությունը գտնվում է երեք ոլորտների հատման կետում՝
...այն, ինչը կարևոր է ձեզ համար,
...դուք կարող եք անել,
...ինչը պակասում է աշխարհին (այստեղ հենց շատ բան կախված է այն հմտությունից լինել ճիշտ վայրում ճիշտ ժամանակին):
Սակայն թևաթափ մի եղեք՝ ճակատագիրը և հաջողությունը այստեղ չունեն գլխավոր դերակատարություն: Եթե դուք ուսումնասիրեք մարդկանց պահանջները և վերլուծեք, թե ձեր ո՛ր ուժեղ կողմերը կարող են նրանց հետաքրքրել, ապա կարող եք ինքներդ ձևակերպել ձեր եզակի առաջարկը:
Ուղենիշների քարտեզը: Այսպես, դուք արդեն կողմնորոշվել եք, թե ինչն է ձեզ ամենից շատ հետաքրքրում: Հիմա փորձեք հասկանալ, ինչն է ձեզ դրանից շեղում և բացահայտեք ունակություններ, որոնք ձեզ պետք կգան, որպեսզի հաջողության հասնեք այդ բնագավառում:
Սթիվ Ջոբսը այնքան էր տարված դիզայնով, որ անցավ գեղանկարչության դասընթաց միայն հաճույքի համար: Նա հավատում էր, որ վաղ թե ուշ իր բոլոր հոբբիները, նախասիրությունները կհատվեն մի կետում և շարունակում էր ուսումնասիրել այն ամենը, ինչն այսպես, թե այնպես առընչվում էր իր կրքի առարկային:
Կազմեք ձեր ունակությունների աղյուսակը: Ներառեք դրանում՝ ունակություններ, որոնք դուք պետք է սովորեք, գործիքներ, գործողություններ, առաջընթաց, նպատակ:
Հետաքրքրվեք, թե ինչ գործիքների պետք է տիրապետեք և գրեք այն քայլերը, որոնք պետք է նախաձեռնեք Գործողություն սյունյակում: Գնահատեք, որքան եք դուք հեռու հմտության տիրապետումից Առաջընթաց սյունյակում: Երբ ծրագիրը պատրաստ կլինի, սկսեք ինտենսիվ ուսուցումը և անպայման ամրապնդեք այն պրակտիկայով:
Թույլ մի տվեք զգացմունքներին շեղել ձեզ իրականությունից: Թող դրանք սնեն ձեզ, բայց չնվիրեն կեղծ հույսեր, որ հաջողությունը կգա ինքն իրեն:
Երբ դուք ձեր հետաքրքրությունների ոլորտում հասնեք պրոֆեսիոնալիզմի բավական աստիճանի, կարող եք անցնել այն եզակի ծառայության կամ ապրանքի փնտրելուն, որը կարող եք առաջարկել աշխարհին: Եղեք ռացիոնալ և պլանավորեք ձեր հաջողությունը:
Անի Եսայան
more...
19.07.2018
Пессимизм или вера в будущее?
Люди, в общей сложности, делятся на две категории: те, кому чуждо слово негатив и которые даже из неприятных ситуаций стараются извлечь полезное и светлое, и те, у которых вошло в привычку во всех своих бедах винить окружаюших и вечно ныть.
Постоянные пессимисты рассматривают неприятности в категории <<всегда>>, как постоянно действующий фактор. Однако, пессимизм имеет и полезные стороны, например, он помогает поддерживать реализм, в котором люди нуждаются.
С оптимистами общаться легко и приятно, они всегда в почете, а быть пессимистом не так уж и приятно. Встретив критику в свой адрес, пессимисты не соглашаются с этой оценкой и заявляют, что они реалисты, а не пессимисты. Это приводит в определенное замешательство. При анализе жизни становится понятно, что реалистов, как таковых, не существует. Просто одни и те же явления можно воспринимать по-разному и относиться к ним неоднозначно. Каждый человек видит мир по-своему, у каждого своя реальность.
Определить оптимиста и пессимиста очень легко: об этом говорит поведение человека, ведь наше мышление отображается в наших действиях.
Пессимизм подобен болезни, которая парализует наши действия, ведь ни одна болезнь не приносит пользы. Так и пессимизм заставляет нас отказываться от своих мечтаний.
Наравне с этим, <<здравый пессимизм>> позволяет успешным инвесторам не вкладывать ресурсы в потенциально провальные проекты и тем самым сберечь свои средства.
Таким образом, главный минус пессимизма - отказ от исканий, от поисков возможностей для позитивной деятельности.
Оптимисты смотрят в будущее, они создают и творят будущее: свое, своей компании и всего общества. Пессимист же отрицает будущее.
Золотая середина в бизнесе - это скептичный оптимизм. Это люди, которые верят в свои силы, убеждены, что могут изменить мир к лучшему, но при этом реально оценивают подконтрольные им проекты.
Оптимисты-скептики верят в наилучший результат, но и слепо не полагаются на удачу. Это лучший образ мышления, который непременно приведет к успеху. Если взять историю со стаканом, то на самом деле не имеет значения каким вы видите стакан: наполовину пустым или наполовину полным. Может быть вам стакан вообще не нужен?
Воспитать в себе оптимизм или пессимизм в зрелом возрасте очень трудно. Ученые выяснили, что в большинстве случаев эти черты коренятся в семейном воспитании и во врожденном предрасположении. Но изменить эти характеристики возможно. Оптимисты должны постараться быть стратегическими оптимистами, а пессимисты - воспитать в себе пессимизм защитный.
Арман Варосян
more...
16.08.2018
Как эффективно развивать бизнес и способствовать ее росту
Любой бизнес требует постоянного развития и самосовершенствования. Лишь при этом условии бизнес будет держаться на плаву, особенно при современных условиях рынка. Опытные бизнесмены знают, что если не позаботиться о бизнесе сегодня, завтра можно его потерять. При наличии плана развития бизнеса компания может достичь финансового процветания. Владельцы компаний и топ-менеджеры знают, что главную задачу, которую надо решить - это компетенции, причем компетенции и в маркетинге, и в продажах.
Амбициозность и настойчивость компании - несомненный плюс, но без выверенной стратегии добиться высоких результатов трудно. Уже сегодня многие развивающиеся компании принимают решения в рамках общекорпоративной стратегии, а планы на будущее являются не только достоянием директора, но и заботой каждого сотрудника компании.
Каждый сотрудник компании должен четко и однозначно понимать стратегию того, как они должны повседневно работать, чтобы достичь поставленных перед компанией целей и задач.
Признаки падения и остановки роста бизнеса разные, но явными являются падение уровня продаж и выход предприятия из-под управления. Но грамотный подход, применение новых методов, обдуманная стратегия могут остановить регресс.
К сожалению, многие области менеджмента до сих пор не изучены в должной мере, в частности эволюционное развитие компаний.
Эталонных и универсальных методик по развитию бизнеса нет, каждое предприятие эволюционирует по-своему. Самый надежный метод- это определение основных показателей, которые влияют на рост вашего бизнеса, а затем направление времени и ресурсов на эти области.
Существуют проблемы, на которые должен сконцентрировать внимание владелец предприятия:
1. Сравните вашу компанию с подобной компанией.
2. Изучите их стратегию роста.
3. Почему ваши конкуренты выбрали эту стратегию.
4. Можете ли вы также применить ее.
5. Уточните, кто ваш идеальный клиент: это определенная категория людей? Кто они? Эта аудитория ваши идеальные клиенты? Если нет, то каких клиентов вы хотели бы видеть?
Чтобы добиться долгосрочного роста вашей компании от конкурирующей фирмы, вы должны четко понимать, что отличает вас от конкурентов, почему именно к вам приходят клиенты за товаром или услугой, почему вам доверяют больше. Ответы на эти вопросы используйте для того, чтобы новым клиентам доказать, почему им нужно использовать именно ваш продукт.
Арман Варосян
more...
24.08.2018
Հարուստ «անկիրթները»…
Դպրոց-համալսարան-աշխատանք-հարստություն՝ այսպես է ընդունված պատկերացնել հաջողության ճանապարհը: Սակայն այդ ամենն, ինչպես և ուրիշ բաներ, ունեն բացառություններ: Եվ պատահում է այնպես, երբ մարդիկ միանգամից մի քանի քայլ առաջ են անցնում ընդունված կարգից: Նրանք տաղանդավոր բիզնեսմեններ են: Օրինակ, IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադն առաջին անգամ գումար է վաստակել դասընկերներին մատիտներ վերավաճառելով, իսկ հարևաններին՝ լուցկի: Այնուհետև զբաղվել է Սուրբ Ծննդյան տոների բացիկներ վաճառելով, հետո ձկներ, գրիչներ և այլն: Նա տառապում էր դիսլեքսիայով, ուստի դժվարությամբ է սովորել դպրոցում: Եվ նույնիսկ չի փորձել բուհ ընդունվել, բայց 1945թ. ավարտել է Գյոթենբուրգի բարձրագույն առևտրային դպրոցը: 1948թ. Ինգվարն սկսեց վաճառել էժան կահույք, իսկ ահա արդեն 1953-ին բացեց IKEA- ի առաջին խանութը: Նրա կարողությունը կազմում էր $4,2 մլրդ:
Շարունակելի…
Անի Եսայան
more...

29.08.2018
more...
Հենրի Ֆորդ
Կարողությունը՝ $100 մլրդ:
Ֆորդը ծնվել է հասարակ ընտանիքում և երբեք չի ցուցաբերել գյուղատնտեսության և հողի նկատմամբ խանդավառություն: 16 տարեկանում նա փախչում է տնից և գործարանում աշխատանքի անցնում որպես մեխանիկ, այնուհետև տեղափոխվում է «Էդիսոնի Էլեկտրական ընկերություն», որտեղ զբաղեցնում է գլխավոր ինժեների պաշտոնը:
36 տարեկանում Ֆորդը հիմնում է «Դեթրոյթ ավտոմոբիլային ընկերությունը», որն իրեն սնանկ է հայտարարում երկու տարի անց: Այնուհետև գործընկեր Լելանդի հետ միասին մեր հերոսը հիմնադրում է «Հենրի Ֆորդ ընկերությունը»: Սակայն, շուտով Ֆորդը հեռանում է ընկերությունից, իսկ Լելանդը վերանվանում այն Cadillac: Ի վերջո, 1903 թվականին 40-ամյա Հենրին հիմնում է Ford Motor Company-ն, որը նրան հաջողություն բերեց:
Նրա գործարանների դարպասներին գրված էր՝ «Հիշի՛ր, որ Աստված ստեղծել է մարդուն առանց պահեստային մասերի»:
05.10.2018
Бизнес и его законы
Цель любого бизнеса - добиться успеха. Для этого нужно знать нюансы и законы бизнеса. Любой предприниматель перед тем как начать собственное дело, должен изучить правила игры, чтобы его бизнес был максимально эффективным и востребованным. Для этого надо следовать определенным законам бизнеса. Один из основных законов бизнеса направлен на его развитие. Именно выполнение этих законов послужит гарантией того, что работа вашей компании будет максимально выгодной.
На самом раннем этапе, когда вы только-только начинаете строить бизнес, очень важно правильное распределение финансов. Естественно, будет очень обидно, если ваш бизнес <<не состоится>>, из-за того, что вы растратили все средства на всякие второстепенные вещи.
Таким образом, прежде чем начать новое дело, вы должны основательно изучить уже имеющиеся на рынке аналогичные компании.
Выбор бизнеса непременно связан с вашими возможностями. Только постоянная заинтересованность бизнесом дает возможность руководителю вовремя предугадать возможные риски и своевременно решить проблемы.
Одним из главных факторов благополучного развития бизнеса является взаимоуважение: с партнерами, с компаньонами и с поставщиками.
Нельзя браться за множество целей одновременно. Очень трудно будет добиться успеха, если вы не сконцентрируетесь на одном подходе. Поставьте перед собой одну цель на период, сосредоточьтесь и направьте все свои силы на ее достижение.
В развитии бизнеса важную роль, если не главную, играют качества руководителя и его команды. Они должны быть профессионалами и этим обеспечить рост предприятия. Для них ориентиром в работе должны быть законы бизнеса.
Человек должен уметь анализировать ситуацию, в котором он находится. У него может не хватать времени для обдумывания положения дел, но для анализа должно быть время всегда.
Важно также ориентироваться на людей, которые знают, как добиться успеха, достичь своих целей. Надо брать с них пример и взять на вооружение их опыт и мнения.
Нельзя отладывать дела на потом, так как это может потянуть вас назад. Откладывая дело на день, два, вы не заметите, как пройдет месяц и даже второй. Если есть возможность что-то завершить-завершайте. Даже если вы сделали дела, сделайте еще больше.
Для успешного ведения дел, необходмо также физическое здоровье: найдите время для спорта, держите организм в тонусе и он будет вам хорошо служить.
В 21-ом веке - веке всевозможных технологий, основополагающее значение имеют знания и опыт. Благодаря знаниям вы можете развивать не только себя, но и свое дело. Смело беритесь за все новое, дерзайте, экспериментируйте и всегда идите вперед, не останавливаясь!
Арман Варосян
more...
01.11.2018
Стратегическое планирование
В основу стратегического планирования входит обеспечивание всех управленческих решений. Такие функции, как: организация, мотивация и контроль направлены на формирование стратегических планов. В случае, если не будут использоваться все те преимущества, имеющиеся у стратегического планирования, то и у организаций, и у отдельных людей не будет четкого определения оценки цели и направления корпоративного предприятия. Основа для управления членами организации – вот основной процесс стратегического планирования
Учитывая данное определение, стоит отметить, что доселе стратегическое планирование являлось преимуществом некоторых крупных международных корпораций. Несмотря на это картина стала постепенно видоизменяться. Таким образом, все больше и больше компаний, которые представляют средний бизнес, стали заниматься задачами стратегического планирования.
Предсказывание дальнейшего развития корпораций немыслимо без рассмотрения внешних условий той или иной области, т.е. следует ориентироваться на то, как буду вести себя конкуренты, учитывать потребности потребителей, прогнозировать возможные перемены на рынке. Есть множество непредвидимых обстоятельств, имеющие значимое влияние на малый и средний бизнес. Не обращать на них их во внимания — означает умышленно создать себе безвыходную ситуацию. Для достижения поставленной цели важно все время контролировать собственника в течение всех стадий выполнения задач. Незначительная ошибка вполне может стоить бизнесу «жизни», следовательно, точки контроля сервируются с наименьшим промежутком. Таким образом, в малом и среднем бизнесе на изначальных стадиях его развития осуществляется авторитарное управление. Это означает, что директор корпорации, а также его сотрудники лично берут под свой контроль точное проделывание работ, вводят нужные регулировки, а если необходимо, то пускают в дело способы санкционирования. После внесения первых шагов в бизнес программа стратегии развития компании начинает действовать, ощущаются первые результаты, бизнес, в свою очередь, потихоньку начинает крепнуть и набирать обороты. Перемены, приводящиеся во время использования стратегий принято называть «стратегическими изменениями». Реформирование компании может происходить в разных видах: радикальное преобразование, умеренное преобразование, обычные изменения и несущественные изменения. Для того чтобы проводить необходимые трансформации, следует раскрыть, рассчитать и предвидеть то, с каким сопротивлением возможно будет встретиться. Исходя из этого, спланировать изменения, сократить до минимума данное сопротивление и определить статус-кво нового состояния. В задачу стратегического плана входит определение главных ориентиров в развитии фирмы, позволить наиболее четко и соответствующе оценить внутренние ресурсы компании и рыночные возможности ее развития. Естественно, наличие данного образа действий не может гарантировать 100%-ый успех корпораций, так как невозможно исключение провалов в мотивации, каких-либо неизбежных ситуаций или других обстоятельств. Но если визуализировано планировать, описать собственные цели и, при этом, отслеживать в он-лайн режиме, то можно создать более подходящие условия для развития фирмы, ее упрочнения на рынке и продуктивного разделения ресурсов, имеющихся в организации.
Арман Варосян
more...
01.11.2018
Стратегическое планирование (2)
В основу стратегического планирования входит обеспечивание всех управленческих решений. Такие функции, как: организация, мотивация и контроль направлены на формирование стратегических планов. В случае, если не будут использоваться все те преимущества, имеющиеся у стратегического планирования, то и у организаций, и у отдельных людей не будет четкого определения оценки цели и направления корпоративного предприятия. Основа для управления членами организации – вот основной процесс стратегического планирования
Учитывая данное определение, стоит отметить, что доселе стратегическое планирование являлось преимуществом некоторых крупных международных корпораций. Несмотря на это картина стала постепенно видоизменяться. Таким образом, все больше и больше компаний, которые представляют средний бизнес, стали заниматься задачами стратегического планирования.
Предсказывание дальнейшего развития корпораций немыслимо без рассмотрения внешних условий той или иной области, т.е. следует ориентироваться на то, как буду вести себя конкуренты, учитывать потребности потребителей, прогнозировать возможные перемены на рынке. Есть множество непредвидимых обстоятельств, имеющие значимое влияние на малый и средний бизнес. Не обращать на них их во внимания — означает умышленно создать себе безвыходную ситуацию. Для достижения поставленной цели важно все время контролировать собственника в течение всех стадий выполнения задач. Незначительная ошибка вполне может стоить бизнесу «жизни», следовательно, точки контроля сервируются с наименьшим промежутком. Таким образом, в малом и среднем бизнесе на изначальных стадиях его развития осуществляется авторитарное управление. Это означает, что директор корпорации, а также его сотрудники лично берут под свой контроль точное проделывание работ, вводят нужные регулировки, а если необходимо, то пускают в дело способы санкционирования. После внесения первых шагов в бизнес программа стратегии развития компании начинает действовать, ощущаются первые результаты, бизнес, в свою очередь, потихоньку начинает крепнуть и набирать обороты. Перемены, приводящиеся во время использования стратегий принято называть «стратегическими изменениями». Реформирование компании может происходить в разных видах: радикальное преобразование, умеренное преобразование, обычные изменения и несущественные изменения. Для того чтобы проводить необходимые трансформации, следует раскрыть, рассчитать и предвидеть то, с каким сопротивлением возможно будет встретиться. Исходя из этого, спланировать изменения, сократить до минимума данное сопротивление и определить статус-кво нового состояния. В задачу стратегического плана входит определение главных ориентиров в развитии фирмы, позволить наиболее четко и соответствующе оценить внутренние ресурсы компании и рыночные возможности ее развития. Естественно, наличие данного образа действий не может гарантировать 100%-ый успех корпораций, так как невозможно исключение провалов в мотивации, каких-либо неизбежных ситуаций или других обстоятельств. Но если визуализировано планировать, описать собственные цели и, при этом, отслеживать в он-лайн режиме, то можно создать более подходящие условия для развития фирмы, ее упрочнения на рынке и продуктивного разделения ресурсов, имеющихся в организации.
Арман Варосян
more...Contact Info
- "Art-Lar Finance & Accounting" LLC
+374 10 44-40-08 | +374 60 52-27-27 | +374 44 52-27-27 | +374 98 52-27-27
+374 10 44-41-05
48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA