Աշխատանքայի՞ն, թե՞ Քաղաքացիաիրավական պայմանագիր...

Աշխատանքային հարաբերությունների սխալ ձևակերպումը կարող է հանգեցնել տարբեր բացասական երևույթների: Որպեսզի հասկանանք, թե ինչ պայմանագիր է պետք կնքել աշխատողի հետ, անհրաժեշտ է իմանալ քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի միջև եղած տարբերությունները, դրանց դրական և բացասական կողմերը, առանձնահատկությունները, իրականացնել մանրակրկիտ վերլուծություն, ինչպես նաև հաշվի առնել կատարվելիք աշխատանքի բնույթը: Այս հարցի շուրջ ավելի մանրամասն փորձեցինք զրուցել «Գարանտ Աութսթաֆֆինգ» ընկերության տնօրեն և «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության կադրերի բաժնի ղեկավար Իլյազ Մարտիրոսյանի հետ:

 

 
- Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ են իրենցից ներկայացնում ծառայությունների մատուցման և աշխատանքային պայմանագրերը և ո՞ր դեպքերում են դրանք կնքվում:
- Իրավունքի այս ճյուղերի՝ Աշխատանքային իրավունքի և Քաղաքացիական իրավունքի նմանությունն այնքան մեծ է, որ հասարակական հարաբերությունների մի որոշակի շրջանակի պատկանելությունը նշված ճյուղերից որևէ մեկին առ այսօր վիճելի է։ Աշխատանքային և քաղաքացիական իրավունքների (օբյեկտիվ իմաստով) սահմանազատման բարդությունը կայանում է նրանում, որ այդ երկու ճյուղերն ունեն ինչպես առարկայական, այնպես էլ՝ մեթոդական նմանություն: Այնուամենայնիվ, իրավունքի այս ճյուղերն ունեն էական տարբերություններ, որոնք հանգում են հետևյալին։ Աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը կատարելիս կամ պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս աշխատողը պարտավորվում է ենթարկվել գործատուի (անկախ սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և այլն) մոտ սահմանված ներքին կարգապահական կանոններին և այլ ներքին իրավական ակտերին, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրերից (օրինակ՝ կապալի, շինարարական կապալի, կոմիսիայի, հանձնարարության, ծառայությունների վճարովի մատուցման և այլն) բխող իրավահարաբերություններում կոնտրագենտը (նշված դեպքերում՝ կապալառուն, կոմիսիոները, հանձնակատարը, կատարողը) պատվիրատուի հանդեպ այդպիսի պարտականություն չունի։ Այսինքն՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով ստանձնած աշխատանքները կատարելիս աշխատանքը կատարողը կարող է ընտրել աշխատանքի ռեժիմ, ժամանակացույց, ամբողջ աշխատանքի կամ դրա առանձին մասերի կատարման տեխնոլոգիա և այլն՝ առանց այդ մասին պայմանագրի մյուս կողմին տեղեկացնելու պարտավորվածության։ Ի տարբերություն քաղաքացիաիրավական հարաբերությունների, աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իրավահարաբերության մի կողմն ունի մյուսի նկատմամբ ուղղակի և անմիջական իրավական ներգործություն ունենալու իրավունք։
 
- Այսպես, երկու պայմանագրերի սահմանումներից արդեն իսկ ակնհայտ են դառնում կողմերի կարգավիճակների տարբերությունները: Մի դեպքում, պայմանագրի կողմերն են հանդիսանում պատվիրատուն և կատարողը, մյուս դեպքում` գործատուն և աշխատողը: Այնուամենայնիվ, պայմանագրի ո՞ր տեսակն է շահեկան գործատուների համար:
- Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Խնդիրն այն է, որ հաճախ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պարտականությունների ստանձնումից և կատարումից խուսափելու նպատակով գործատուներն իրենց գործունեության մեջ ներգրավված և փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ կնքում են քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնց դրույթները գործատուների համար անհամեմատ նախընտրելի են աշխատանքային պայմանագրերի դրույթների հա-մեմատությամբ։ Օրինակ՝ աշխատանքային օրենսդրությամբ գործատուների համար սահմանված մի շարք պարտականություններ, այդ թվում՝ աշխատողին ամենամյա նվազագույն և լրացուցիչ վճարովի արձակուրդ տրամադրելը, նպատակային արձակուրդներ տրամադրելն ու վճարելը, աշխատողին նրա կատարած աշխատանքի դիմաց պետության կողմից սահմանված նվազագույնից ոչ ցածր չափով աշխատավարձ վճարելը, աշխատողի համար աշխատանքի անվտանգ միջոցներ ու հիգիենիկ պայմաններ ապահովելը, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրումը, իր միջոցների հաշվին աշխատանքային գրքույկ ձեռք բերելը և համապատասխան գրառումներ կատարելը, ազատվող աշխատողին արձակման նպաստ վճարելը և այլն, բացակայում են քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող իրավահարաբերություններում։ Վերը նշված պարտականությունները կատարելը կապված է որոշակի նյութական ծախսումների հետ, ինչից խուսափելու նպատակով էլ գործատուները նախընտրում են քաղաքացիաիրավական գործարքները։
 
- Իսկ ինչպե՞ս տարբերել աշխատանքային իրավահարաբերությունները մյուս իրավահարաբերություններից:
- ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է իրականում աշխատանքային իրավահարաբերությունները մյուս իրավահարաբերություններից տարբերելու կոնկրետ չափանիշներ։ Այսպես, աշխատանքային իրավահարաբերությունների բնորոշ առանձնահատկություններից մեկը նրանց տևական, կայուն բնույթն է՝ ի տարբերություն որոշակի աշխատանք կատարելու առթիվ կնքվող պայմանագրերից բխող քաղաքացիաիրավական հարաբերությունների, որոնք, որպես կանոն, ծագում են հիմնականում մեկ կամ մի քանի գործողություններ կատարելու կապակցությամբ և գործում են հիշյալ գործողություններն ավարտվելու ժամկետով: Աշխատանքային իրավահարաբերություններում աշխատողը պայմանագրով որոշված աշխատանքը կատարում է՝ ենթարկվելով գործատուի մոտ սահմանված աշխատանքային ռեժիմին։ Մինչդեռ, քաղաքացիաիրավական պայմանագրերով որոշված աշխատանքները կատարվում են աշխատանքը կատարողի ընտրած ժամանակացույցով, որի մասին պայմանը, որպես կանոն, չի հետաքրքրում աշխատանքը հանձնարարողին և տեղ չի գտնում կնքվող պայմանագրում։ Բացի այդ, աշխատողը պարտավոր է ենթարկվել գործա-տուի (ի դեմս նրա իրավասու անձի) հրամաններին և կարգադրություններին։
 
- Իսկ քաղաքացիական փոխհարաբերություններու՞մ:
- Այստեղ, պատկերն այլ է: Աշխատանքը կատարողն այդպիսի պարտականություններ չունի։ Նա աշխատանքը կատարում է իր ռիսկով, իր հայեցողությամբ ընտրված մեթոդներով, եղանակներով ու պայմաններում, աշխատանքը հանձնարարողն աշխատանքը կատարողի նկատմամբ որևէ անմիջական ազդեցություն չունի և, լավագույն դեպքում, կարող է պահանջել պայմանագրի լուծում և վնասների (դրանց առկայության դեպքում) հատուցում։ Աշխատանքային իրավահարաբերությունների հաջորդ տարբերիչ առանձնահատկությունը նրանց հատուցելիությունն է։ Եթե կա աշխատանքային պայմանագիր, ապա նրանով որոշված աշխատանքի կատարումն անպայման պետք է վարձատրվի։
 
- Կենսաթոշակ նշանակելիս քաղաքացիաիրավական հարաբերությունների ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվու՞մ է, թե ոչ:
- Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածները կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի կողմից կատարվող տարեկան նվազագույն եկամտային հարկի չափով վճարումներ կատարած լինելու դեպքում: Տվյալ տարվա ընթացքում սահմանված չափից պակաս եկամտային հարկ վճարած լինելու դեպքում աշխատանքային ստաժը համամասնորեն պակասեցվում է:
Մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:
 
- Քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կարո՞ղ են մեկնել գործուղման:
- ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման համաձայն՝ «Ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է: Աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները»:
Նշված ձևակերպումներից ակնհայտ է, որ գործուղման կարող է մեկնել աշխատանքային իրավահարաբերությունների մեջ գտնվող՝ հետևաբար աշխատանքային պայմանագրի կողմ հանդիսացող անձը՝ աշխատողը, որը ծառայողական գործուղման մեկնելու իրավունք ձեռք է բերում գործատուի անհատական իրավական ակտի (հրամանի) հիման վրա, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում՝ պատվիրատուն կատարողի նկատմամբ անմիջական ազդեցություն չունի, հետևաբար՝ կատարողի վերաբերյալ հրաման արձակելու իրավունք էլ չունի:
 
- Ի՞նչ է սահմանված այն դեպքում, երբ գործատուն պարտավոր էր կնքել աշխատանքային պայմանագիր քաղաքացիաիրավականի փոխարեն:
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Եթե դատական կարգով հաստատված է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները»: Տվյալ դեպքում, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից, կողմերի միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագիրն աշխատանքային պայմանագրով փոխարինելով՝ վարձու աշխատողի համար հնարավոր է դառնում ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու, աշխատանքի անվտանգ և հիգիենիկ պայմաններ ունենալու, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, հանգստի ժամանակի նվազագույն տևողության, պայմանագրային հարաբերությունների օրինական դադարեցման և այլ իրավունքների իրականացումը, ինչից նա զրկված է եղել քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած լինելու պատճառով։
 
Այսպիսով, ո՞րն է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի տարբերությունը։ Այդ հարցը, որն առաջին հայացքից տեսական բնույթ է կրում, ունի ակնհայտ գործնական իմաստ և վերաբերում է շատերին։ Գոյություն չունի որևէ նախանշան, որը թույլ կտար տարբերել և հաստատապես նշել, թե կոնկրետ ո՞ր մի իրավիճակում է առկա քաղաքացիաիրավական, իսկ որում` աշխատանքային հարաբերություններ։ Ցավոք սրտի, ԱՕ ևս դա չի սահմանում։
Հարաբերությունների բնույթը և, համապատասխանաբար, կողմերի իրավունքներն ու պարտականությունները կախված են ոչ թե ստորագրված պայմանագրից, այլևնրանից, թե փաստացի ինչպիսի հարաբերություններ են ստեղծվել նրանց միջև։

 

Անի Եսայան

SaveSaveSaveSaveSaveSaveSave

УСЛУГИ

    • БУХГАЛТЕРСКИЙ УЧЕТ

      • Составление финансовой отчетности в соответствии с Международными Стандартами Финансовой Отчетности (МСФО)
      • Планирование и вычисление налогов, пошлин и других обязательных выплат
      далее...
    • ЮРИДИЧЕСКИЕ УСЛУГИ

      • Юридическая консультация
      • Юридическая помощь в области корпоративного, предпринимательского, торгового, международного торгового, коммерческого, акционерного, финансового, налогового, таможенного права
      далее...
    • КОНСАЛТИНГ

      • Бухгалтерский
      • Налоговый
      • Юридический
      далее...
    • КАДРОВЫЙ УЧЕТ

      • Составление трудовых договоров, договоров на оказание платных услуг, а также составление соглашений
      • Составление внутренних и индивидуальных правовых актов работодателя
      далее...
    • 1С РЕШЕНИЯ

      • Управление продажами, запасами и закупками
      • Управление отношениями с клиентами
      • Ценообразование
      • Оперативное ресурсное планирование
      далее...

КОМПАНИЯ АРТ-ЛАР ФИНАНС ЭНД ЭКАУНТИНГ - НЕЗАВИСИМЫЙ ЧЛЕН GENEVA GROUP INTERNATIONAL, ГЛОБАЛЬНОГО АЛЬЯНСА БУХГАЛТЕРСКИХ, КОНСАЛТИНГОВЫХ И ЮРИДИЧЕСКИХ ФИРМ.

  • Арт-Лар Беларусь

    Компания "Арт-Лар Финанс Энд Экаунтинг" учредила бухгалтерскую компанию ООО “Юнайтед Акаунтс” в 2013 году в Минске, Республика Беларусь.

    далее...
  • Почему Мы?

    Стабильность и эффективность компании. Обеспечение престижа и высокой репутации компании. Индивидуальный подход к каждому клиенту.

    далее...
  • Тренинги

    Наша компания представляет Вам тренинги, программы обучения как для начинающих, так и для тех, кто желает повысить свою профессиональную.

    далее...
  • Наша Семья

    Требовательное отношение к работе сотрудников компании не мешает формированию теплой, непосредственной и семейной рабочей атмосферы.

    далее...

В 2013 году в Лондоне компания "Арт-Лар Финанс Энд Экаунтинг" удостоилась награды “International Quality Crown Award” от Международной Организации “Business Initiative Directions” (B.I.D.). Основная деятельность этой организации направлена на распространение культуры качества в лидирующих компаниях всех стран. Основной принцип работы компании "Арт-Лар Финанс Энд Экаунтинг" – обеспечение удовлетворенности клиентов и сотрудников нашей компании. Мы признаем фактор Качества неотъемлемым для достижения высшей конкурентоспособности.
далее...

Партнеры

Клиенты Говорят

  • 153

    Сотрудников

  • 1011

    Клиентов

  • 14

    Лет опыта

Новости

Контактная Информация

  • "Арт-Лар Финанс Энд Экаунтинг" ՕՕՕ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • РА, 0026, г. Ереван, Ул. Гарегин Нжде 48/2
Save

Связаться С Нами

Имя*
Invalid Input

Эл. почта*
Invalid Input

Сообщение*
Invalid Input