Грамотная бизнес-стратегия - ключ к успеху бизнеса

Грамотная бизнес-стратегия - ключ к успеху бизнеса
Бизнес-стратегия - это определенные мероприятия по достижению поставленных целей. Именно она дает клиентам и партнерам возможность оценить условия и намерения компании относительно дальнейших действий на рынке и перспективы развития взаимоотношений. Естественно, без определения цели компании, в полной мере система работать не будет. Цели организации должны быть не только четкими и реальными, но и напряженными, для достижения которых необходимо будет много и эффективно трудиться. Когда снижается эффективность работы, недоволен персонал, конкуренты ведут себя странно и т.д., тогда нужно задуматься о том, чтобы серьезно поменять стратегию.
 
 

 

Մոտիվացիայի "ոսկե" կանոնը - Դուք ստանում եք այն՝ ինչը շարունակաբար պարգևատրում եք

Մոտիվացիայի "ոսկե" կանոնը - Դուք ստանում եք այն՝ ինչը շարունակաբար պարգևատրում եք
Մոտիվացիայի <<ոսկե>> կանոնը գործում է մարդկային շփման բոլոր հարթություններում՝ աշխատանքային, ընտանեկան, ընկերական և այլ: Գրեթե բոլոր գործատուները բնականոն ձևով օգտագործում են մոտիվացիայի հիմնական կանոնը՝ լավ աշխատող աշխատակցին ավելի բարձր վճարելով՝ քան վատ աշխատողին: Սակայն, պարգև համարվում են ոչ միայն աշխատավարձն ու պարգևավճարները, այլ նաև ուշադրությունը՝ իր բոլոր դրսևորումներով:
 
 
 
 

Բիզնեսը խաղ է, ինչպես ֆուտբոլը...

Բիզնեսը խաղ է, ինչպես ֆուտբոլը...
Մարդը հասունանում է, երբ հասկանում է, որ ժամանակն է կայացնել ինքնուրույն որոշումներ: Նաև, երբ լողում է հոսանքին հակառակ: Իհարկե, եթե այդ հոսանքը վերջում կբերի նրան ճիշտ նպատակակետին: Ճանապարհներն են տարբեր պարզապես: Պատկերացրեք, որ բիզնեսը խաղ է, ինչպես ֆուտբոլը: Գոլ խփելիս մենք ուրախանում ենք, հրճվում: Անհաջողության դեպքում էլ՝ հիասթափվում ու տխրում: Ես մաղթում եմ, որպեսզի բիզնես կոչված այդ խաղը միայն հաճույք պատճառի ու լինի շահավետ:
 
 
 
 

Ի՞նչն Է Մոտիվացնում Աշխատողներին

Ի՞նչն Է Մոտիվացնում Աշխատողներին
Կազմակերպության աշխատողները նրա մրցակցային առավելության գլխավոր աղբյուրն են և նրանցից է ուղղակիորեն կախված կազմակերպության գործունեության արդյունքը: Գրեթե բոլոր ընկերություններում կան աշխատակիցներ, որոնք ոչ այնքան արդյունավետ են աշխատում: Գործատուն ստիպված է լինում ամեն ամիս նրանց աշխատավարձ վճարել ճիշտ այնպես, ինչպես լավ աշխատողներին, որով ապամոտիվացնում է արդյունավետ աշխատող մյուս աշխատակիցներին, ովքեր անարդար են համարում իրենց նկատմամբ վերաբերմունքը և իմաստ չեն տեսնում արդյունավետ աշխատելու մեջ, ինչն էլ ռիսկային է, քանի որ նրանք էլ կարող են համալրել ոչ արդյունավետ աշխատող աշխատակիցների շարքերը:
 
 
 

Հայաստանի ներդրումային դաշտի գրավչությունը և զարգացման հեռանկարները

Հայաստանի ներդրումային դաշտի գրավչությունը և զարգացման հեռանկարները
Վերջին տարիների գործընթացները վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին ինչ-որ չափով հաջողվեց ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Սակայն, այնուամենայնիվ, առկա էին բավականին բարձր պետական պարտքի աճի տեմպեր, նաև տնտեսական աճի որոշակի դանդաղեցում: 2016թ.-ի աշնանը նորանշանակ կառավարությունը հանդես եկավ արմատական բարեփոխումների լուրջ ծրագրով, որի նպատակն է բարձրացնել երկրի նկատմամբ վստահության մակարդակը, կառավարման որակը, երկրի ներդրումային գրավչությունը, նաև խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչը կբերի նոր տնտեսական և քաղաքական ազատության:

 

 

ավելին

 

Անձնակազմի Կառավարման Մշակույթը Հայաստանում

Անձնակազմի Կառավարման Մշակույթը Հայաստանում
Հայաստանում՝ աճող գլոբալ մրցակցության պայմաններում ազգային մրցունակության գլխավոր գործոններ են դառնում ոչ թե հողը, կապիտալը և բնական ռեսուրսները, ինչպես ընդունված է դասական տնտեսագիտության մեջ, այլ՝ բարձր որակավորմամբ մարդկային ռեսուրսներն ու գիտական հենքը: Ժամանակակից տնտեսության զարգացման մեջ անժխտելի է որակյալ մարդկային կապիտալի և դրա արդյունավետ կառավարման առանցքային դերը, հետևաբար հաջողության բանաձևը պետք է փնտրել տեխնոլոգիական հենքի ստեղծման և տաղանդավոր մարդկային ռեսուրսների ձեռքբերման մեջ:

 

 

ավելին

Ավելին - Անձնակազմի Կառավարման Մշակույթը Հայաստանում

Ինչպիսի՞ն է ժամանակակից հաշվապահը

Ինչպիսի՞ն է ժամանակակից հաշվապահը
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ավելանում է նաև տարբեր ոլորտի մասնագետների հանդեպ գիտելիքների և հմտությունների որակի բարձրացման պահանջը: Իսկ ի՞նչ է կատարվում հաշվապահի մասնագիտության հետ: Ինչպիսի՞ն է ժամանակակից հաշվապահը և ինչպե՞ս կարելի է կայանալ որպես հաշվապահ: Զրուցել ենք «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության 3-րդ բաժնի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանի հետ:
 
 
 

ԲԱՆԱՁԵՎ, ՈՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄՏԱԾԵԼ

Բանաձև, որի շուրջ հարկավոր է մտածել
Այսօր կամ վաղը կարող է Ձեզ մոտ միտք ծագել, որը կդարձնի Ձեզ հաջողակ գործարար: Կարևորը՝ չկանգնել նույն տեղում: Սխալներից ու անհաջողություններից չի կարելի պարտվել կամ թուլանալ: Պարտվում է նա, ով ոչինչ չի անում կամ դադարում է անել: Մեր ժամանակը լի է հնարավորություններով ու առավելություններով, որոնք ամեն կատարած քայլի հետ տեսանելի են դառնում: Պետք է օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից, աշխատել քրտնաջան, և հաջողությունը կամաց-կամաց կգա: Սեփական հաջողության բանաձևի մասին մեզ հետ կիսվեց «ԱՐՏ-ԼԱՐ ՖԻՆԱՆՍ ԸՆԴ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» ընկերության նախագահ Արման Վարոսյանը:
 
 

Աշխատանքայի՞ն, թե՞ Քաղաքացիաիրավական պայմանագիր...

Աշխատանքայի՞ն, թե՞ Քաղաքացիաիրավական պայմանագիր...
Աշխատանքային հարաբերությունների սխալ ձևակերպումը կարող է հանգեցնել տարբեր բացասական երևույթների: Որպեսզի հասկանանք, թե ինչ պայմանագիր է պետք կնքել աշխատողի հետ, անհրաժեշտ է իմանալ քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի միջև եղած տարբերությունները, դրանց դրական և բացասական կողմերը, առանձնահատկությունները, իրականացնել մանրակրկիտ վերլուծություն, ինչպես նաև հաշվի առնել կատարվելիք աշխատանքի բնույթը: Այս հարցի շուրջ ավելի մանրամասն փորձեցինք զրուցել «Գարանտ Աութսթաֆֆինգ» ընկերության տնօրեն և «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության կադրերի բաժնի ղեկավար Իլյազ Մարտիրոսյանի հետ:
 

 

ավելին

Հաշվապահական աութսորսինգ. երբ խնայում ես ժամանակ ու նյարդեր

Հաշվապահական աութսորսինգ. երբ խնայում ես ժամանակ ու նյարդեր
Աութսորսինգը մերօրյա բիզնեսի անբաժան մասն է, երբ որոշակի բիզնես-գործընթացներ կամ արտադրական գործառույթներ հանձնում ես համապատասխան բնագավառում մասնագիտացող մեկ այլ ընկերության սպասարկմանը:
Հաշվապահական ծառայությունների աութսորսինգը շատ զարգացած է մեր օրերին: Այդ պարագային գործարարն իրեն ազատում է մի շարք հոգսերից՝ ժամանակ ու ռեսուրս ծախսելով բացառապես իր բիզնեսի զարգացման համար:

 

 
 

 

Ավելին - Հաշվապահական աութսորսինգ. երբ խնայում ես ժամանակ ու նյարդեր

  • 150

    Աշխատակից

  • 1008

    Հաճախորդ

  • 15

    Տարվա փորձ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոնտակտային Տվյալներ

  • "Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ" ՍՊԸ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 48/2
Save

Կապ Մեզ Հետ

Անուն*
Invalid Input

Էլ. հասցե*
Invalid Input

Հաղորդագրություն*
Invalid Input

*

  RefreshInvalid Input