ընկերության հիմնադրի ողջույնի խոսքը

 

Բարի գալուստ «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» Ընկերություն:
Մեր ընկերությունը հիմնադրվել է 2003թ-ին: Ի սկզբանե ընկերությունը կոչված էր լրացնելու Հայաստանում ունիվերսալ հաշվապահական ծառայությունների ոլորտում եղած բացը:
Ես ինքս, լինելով գործող հաշվապահ, բազմիցս առնչվել եմ ոչ ստանդարտ խնդիրների հետ, որոնց պատասխանները դժվարությամբ եմ կարողացել գտնել: Այլ տնօրենների և հաշվապահների հետ հանդիպելիս համոզվում էի, որ գործող հաշվապահների մեծ մասը մասնագիտանում են մեկ ուղղությամբ և ոչ ստանդարտ իրավիճակներում դժվար են կողմնորոշվում, իսկ ցանկացած բիզնեսի զարգացման համար ամենակարևոր պայմաններից է ունենալ բազմակողմանի զարգացած և արագ կողմնորոշվող հաշվապահ և իրավախորհրդատու:
Եվ այսպես ծնունդ առավ մի ընկերություն, որն իր մեջ միավորեց տնտեսության համարյա բոլոր ոլորտներում մասնագիտացած հաշվապահներ և իրավաբաններ:
Ընկերությունում կատարված է աշխատանքի բաժանում ըստ գործունեության հիմնական ոլորտների`

  •  Առևտուր
  •  Արտադրություն
  •  Ծառայություն
  •  Իրավաբանություն
  •  Կադրային գործ
Բաժիններից յուրաքանչյուրը բաժանվում է առանձին խմբերի ու ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է այդ ոլորտում մասնագիտացած աշխատակից:
Հաստատուն քայլերով աճող մտավոր աշխատանք կատարող ընկերությունների համար գերխնդիր է որակյալ կադրերով անընդհատ ապահովումը: Այս խնդիրը մենք մասամբ լուծում ենք նորավարտ և երիտասարդ հաշվապահների համար մեր մասնագետների կողմից կազմակերպվող դասընթացների միջոցով, մասամբ էլ արդեն իրենց գործում հմտացած հաշվապահների աշխատանքի ընդունելով: Այսօր մեր ընկերության աշխատակիցների քանակը կազմում է ավելի քան 150 մարդ, իսկ միջին տարիքը տատանվում է 26-30 տարեկանը, ինչը հնարավորություն է տալիս ճկուն մոտեցում ցուցաբերել հաճախակի փոփոխվող օրենսդրական դաշտին, հետևել բիզնես կյանքի անընդհատ փոփոխվող զարկերակին և դրանով գոհացնել մեր ընկերության ավելի քան 1000 պատվիրատուներին:
Վստահորեն կարող եմ ասել, որ «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունը իր տեխնիկական զինվածությամբ, կադրերի բարձր պատրաստվածությամբ և ունեցած մեծ փորձով մատուցում է բարձրակարգ հաշվապահական հաշվառման, տնտեսական իրավունքին և կադրային գործին վերաբերող ծառայություններ, իսկ գործարարներին և գործող հաշվապահներին` հարկային օրենսդրության, կազմակերպության հարկային քաղաքականության մշակման և վերոնշյալ ծառայությունների գծով խորհրդատվություններ:

Մեր ընկերության ամենամեծ կապիտալը մեր գործընկերներն են ...

Հարգանքներով Ա. Վարոսյան
  • 153

    Աշխատակից

  • 1011

    Հաճախորդ

  • 14

    Տարվա փորձ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոնտակտային Տվյալներ

  • "Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ" ՍՊԸ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 48/2
Save

Կապ Մեզ Հետ

Անուն*
Invalid Input

Էլ. հասցե*
Invalid Input

Հաղորդագրություն*
Invalid Input