աշխատակազմ

«Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության գործունեության սկզբնական ժամանակաշրջանում աշխատանքային անձնակազմը շատ փոքր էր և միշտ նոր կադրերի կարիք էր զգացվում: Պարբերաբար անցկացվում էին մրցույթ-հարցազրույցներ նոր աշխատակիցներ ընտրելու համար, սակայն հիմնականում արդյունքները լինում էին ոչ գոհացուցիչ: Որպես կանոն մասնակիցների մոտ բացակայում էր տեսական մասնագիտական իմացությունները, որը հետագայում լուրջ խնդիրներ կարող էր ստեղծել մեր ընկերության համար:

Այս բոլորի արդյունքում միտք հղացավ ընկերությունում ներստեղծել ուսուցանման մի օղակ, որի նպատակն էր պարբերաբար հավաքագրելով մոտ քսանից երեսուն հոգանոց խմբեր, տրամադրել վերջիններիս խորը մասնագիտական գիտելիքներ` այդ թվում հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության հագեցած դասընթաց: Խմբերում հիմնականում ընդգրկվում էին տնտեսագիտական և տեխնիկական կրթություն ունեցող երիտասարդներ, որոնք նպատակ էին հետապնդում կոնկրետ մասնագիտացում ստանալուց հետո ունենալ կայուն աշխատանք:
Արդյունքները երկար սպասել չտվեցին, այժմ մենք ունենք մասնագիտական ամուր հենք ունեցող մի թիմ, որի արդյունավետ աշխատանքը տնտեսվարող սուբյեկտներին ձերբազատում է հաշվապահական և հարկային հարցերից և տալիս է հնարավորություն բացառապես զբաղվել իրենց բիզնեսի վարման և զարգացման հարցերով, իսկ երիտասարդներին մասնագիտություն սովորեցնելը և աշխատանքով ապահովելը դարձել է մեր ընկերության հիմնական առաքելություններից մեկը:

  • 153

    Աշխատակից

  • 1011

    Հաճախորդ

  • 14

    Տարվա փորձ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոնտակտային Տվյալներ

  • "Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ" ՍՊԸ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 48/2
Save

Կապ Մեզ Հետ

Անուն*
Invalid Input

Էլ. հասցե*
Invalid Input

Հաղորդագրություն*
Invalid Input