Արտ-Լար Հայաստան

2003 թ.-ից զարգացնելով հաշվապահական հաշվառման աութսորսինգի ուղղությունը, «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունը ձեռք է բերել հաճախորդների հսկայական բազա: Այսօր ընկերությունը ունի ավելի քան 150 աշխատակից և 1000-ից ավելի հաճախորդ: Ընկերությունը որակով և ժամանակին մատուցում է հաշվապահական հաշվառման, իրավաբանական, կադրային հաշվառման, խորհրդատվության և 1C լուծումների ծառայություններ:
2015 թ.-ից «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ»-ը Ժենևա Գրուպ Ինթերնեյշնլ / GGI համաշխարհային հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ալյանսի էքսկլյուզիվ անդամն է Հայաստանում: Այս անդամակցումը մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր գործունեության աշխարհագրությունը՝ մեր հաճախորդներին էլ ավելի օգտակար լինելու համար: Մենք հանդիսանում ենք կապող օղակ մեր հաճախորդների և աշխարհի գրեթե 120 երկրներում գործող GGI-ի անդամների միջև, ինչով աջակցում ենք իրենց միջազգային շուկա դուրս գալու հարցում:
2016 թ.-ին ընկերությունը դարձավ Գերմանական Տնտեսական Միավորման / DWV հիմնադիր անդամներից մեկը: DWV-ի հետ միասին մենք աջակցում ենք հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Պրոֆեսիոնալիզմ

Մեր աշխատակիցները բարձր որակավորում ստացած մասնագետներ են, որոնք ունակ են ցանկացած ընկերության հաշվապահական աջակցությունը հասցնել ամենաբարձր մակարդակի: Մեր ընկերության աշխատակիցների հարաբերությունները միմյանց և պատվիրատուների միջև կառուցված է էթիկայի նորմերի, բարձր բարոյականության և ազնվության հիման վրա: Ֆինանսների, հաշվապահական հաշվառման խորը իմացությունը, նորմատիվ-իրավական դաշտում ազատ կողմնորոշումը և աշխատանքի մեծ փորձը թույլ է տալիս մեր աշխատակիցներին մատուցել հաշվապահական աութսորսինգի և իրավաբանական արդյունավետ ծառայություններ ամենատարբեր ընկերությունների:
«Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունում աշխատել ցանկացող յուրաքանչյուր թեկնածու անցնում է հարցազրույցների և փորձարկումների մի քանի փուլ: Մեր ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է համագործակցել միմիայն բարձր պրոֆեսիոնալիզմով զինված մասնագետների հետ:
Առաջարկելով պրոֆեսիոնալ ծառայություններ մենք գործում ենք անկախ և բարեխղճորեն՝ գործնական որոշումներն ընդունելով օբյեկտիվորեն:
Մեր ընկերությունն ապահովում է մասնագիտական և գործնական հարաբերությունների ընթացքում ձեռք բերված ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը:
Հետևել օրենքի տառին՝ սա է մեր ընկերության գործունեության կազմակերպման սկզբունքը:

Տեխնոլոգիաներ

«Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգը» հանդիսանում է 1С ընկերության պաշտոնական գործընկերը: «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգի» կառուցվածքում ավտոմատացման բաժնի արդյունավետ գործունեությունը հանդիսանում է ծրագրային ապահովման լավ աշխատանքի և հաշվառման գործընթացների զգալի արագացման գրավականը: Մեր գործունեության յուրահատկությունը կայանում է նրանում, որ տեղեկատվության արժեքը կարող է տասն անգամ գերազանցել տեխնիկայի արժեքը, այդ իսկ պատճառով մենք ապահովում ենք տվյալների պահպանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ կիրառելով մեր օրերի ամենաժամանակակից մեթոդներն ու մոտեցումները՝ բազմակի կրկնօրինակում, տարբեր կրիչների օգտագործում, խաչաձև պահպանում, մշտական վերահսկողություն և մոնիտորինգ:

Ճկուն մոտեցում

Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ ցանկացած չափի ընկերությունների համար: Ձեր հարմարավետության համար մենք առաջարկում ենք նաև տարբեր աշխատանքային մոդելներ և ծառայությունների փաթեթներ: Դուք ընտրում եք Ձեզ անհրաժեշտ լուծումը և վճարում եք միայն նրա համար, ինչն անհրաժեշտ է Ձեր ընկերությանը: «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգի» մասնագետները կարող են նաև խորհրդակցություններ անցկացնել Ձեզ հետ և ընտրել լուծումը, որն առավել լավ է համապատասխանում Ձեր բիզնեսին:

Մենք շնորհակալ ենք մեր ընկերության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության, և մեր ծառայությունների շրջանակը նեկայացնելու հնարավորւթյունն ընձեռելու համար:
  • 153

    Աշխատակից

  • 1011

    Հաճախորդ

  • 14

    Տարվա փորձ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոնտակտային Տվյալներ

  • "Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ" ՍՊԸ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 48/2
Save

Կապ Մեզ Հետ

Անուն*
Invalid Input

Էլ. հասցե*
Invalid Input

Հաղորդագրություն*
Invalid Input