Հայաստանի ներդրումային դաշտի գրավչությունը և զարգացման հեռանկարները

   Վերջին տարիների գործընթացները վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին ինչ-որ չափով հաջողվեց ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Սակայն, այնուամենայնիվ, առկա էին բավականին բարձր պետական պարտքի աճի տեմպեր, նաև տնտեսական աճի որոշակի դանդաղեցում:
  2016թ.-ի աշնանը  նորանշանակ կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ժառանգեց բավականին դժվար իրավիճակում գտնվող տնտեսություն և այդ իսկ պատճառով հանդես եկավ արմատական բարեփոխումների լուրջ ծրագրով, որի նպատակն է բարձրացնել երկրի նկատմամբ վստահության մակարդակը, կառավարման որակը, երկրի ներդրումային գրավչությունը, նաև խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչը կբերի նոր տնտեսական և քաղաքական ազատության:
  Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման հետևողական քաղաքականությունը: Օտարերկրյա ներդրումների խթանումը, լինելով տնտեսական աճի ապահովման կարևորագույն գործոններից, երկրի ներդրումային քաղաքականության գերակա նպատակներից է, ինչը ենթադրում է երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման համալիր ծրագիր:
   Ըստ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» զեկույցի՝ գործարարությամբ զբաղվելու պարզության տեսանկյունից Հայաստանն աշխարհում 38-րդն է, իսկ «Հերիթիջ Ֆաունդեյշնի» տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցնում է 33-րդ տեղը՝ ապահովելով միանգամից 21 կետով առաջընթաց։ Բիզնեսի միջին հարկային բեռի (բոլոր վճարված հարկերի հավաքածուն) ցուցանիշով համաձայն PwC (Paying Taxes 2016) ընկերության  զեկույցի Հայաստանը գտնվում է 17-րդ տեղում՝ 189 երկրից: PwC-ի տեղեկություններով, Հայաստանի ընդհանուր հարկային բեռը կազմում է 19,9%:
   Մեր երկիրն ունի արտոնյալ առևտրային ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանն օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմներից, այսպես կոչված՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերից (GSP), իսկ ԵՄ երկրների հետ՝ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից (GSP+):
   Առանձնակի կարևոր տեղ է հատկացվում ԵԱՏՄ-ին: Չնայած բոլոր տնտեսական դժվարություններին` դրական ձեռքբերումներն ակնհայտ են: Դրա շնորհիվ հաջողվել է զգալիորեն մեղմել գլոբալ արտաքին տնտեսական զարգացումների բացասական հետևանքները, որոնք անդամ երկրների համար առավել զգալի կլինեին ԵԱՏՄ ներքին շուկայի բացակայության պարագայում: Հայաստանի անդամակցությունը Միությանը հնարավորություն տվեց մուտք գործել 180-միլիոնանոց շուկա, իսկ դա մեծածավալ շուկա է Հայաստանի համար:
  Մինչև 2017թ.-ի վերջ նախատեսվում է Եվրոպական միության հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Նոր իրավական փաստաթղթում տնտեսական բաղադրիչի առկայությունը եվրոպացի գործարարների համար տնտեսական գործունեություն ծավալելու նոր հնարավորություններ է բացում: Ավելին, համաձայնագրով նախատեսվող հնարավորությունները ճիշտ և լիարժեք օգտագործելու պարագայում ԵՄ և ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է փոխադարձաբար ծառայեցվել միմյանց շահերին։ Իրանի հետ մեր ունեցած բարիդրացիական հարաբերությունները և տնտեսական կապերը լավ նախադրյալներ են ստեղծում եվրոպական գործարարների համար՝ Հայաստանի միջոցով մուտք գործելու դեպի Իրանի 80 միլիոնանոց սպառողական շուկա: Հայաստանով է անցնում նաև Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստներին կապող ամենակարճ և ամենաապահով տարանցիկ ուղին:
   Կառավարության կողմից արդեն իսկ հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որտեղ նշված է և´ ներդրումային օբյեկտը, և´ ֆինանսական աղբյուրը, և այն, թե ով է իրականացնելու: 2017թ. համար այդ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարից իրատեսական է համարվում 830-850 միլիոն ԱՄՆ դոլարը: Նաև քննարկվում է ևս 79 ներդրումային ծրագիր՝ 5,3 միլիարդ դոլար արժողությամբ: Հիմնականում, ներդրում կատարող երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ, ԵՄ, Չինաստանը:
   Օտարերկրյա ներդրումների հիմնական ոլորտներն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները,  զբոսաշրջությունը, էներգետիկան, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրությունը, հանքարդյունաբերությունը, հանքանյութի վերամշակումը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը:
    Ներդրողների ուշադրությունը գրավելու նպատակով կառավարությունը ստեղծել է էլեկտրոնային հարթակ, որտեղ էլ զետեղել են ներդրումային ծրագրերը: Կայքը յուրատեսակ կամուրջ է ՝ ներդրողների ու ներդրումներ փնտրողների միջև:
    Կան ծրագրեր, որոնք մաքսային, հարկային արտոնությունների տրամադրման, մաքսատուրքից ազատման և ԱԱՀ վճարման երեք տարով հետաձգման վերաբերյալ են: Որոշ ծրագրեր էլ  պետություն-մասնավոր հատված ձևաչափ են պահանջում, որը ենթադրում է հողի նշանակության փոփոխություն կամ փոփոխության արդյունքում վճարվելիք գումարների հետաձգում:
    Տնտեսության զարգացման համար լուրջ խթան կհանդիսանա նաև 2017թ.-ի աշնանը Հայաստանում՝ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնումը:  ԱՏԳ-ն զբաղեցնելու է 10-15 հա տարածք, 45 հա տարածքով ընդլայնման հնարավորությամբ: Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 30 մլն դոլար, որի շրջանակներում  կստեղծվի 2500-ից ավելի աշխատատեղ: Կանխատեսումներ են իրականացվել, որ ԱՏԳ-ում գործունեություն  կծավալի 100 ընկերություն Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից ու ԵՄ-ից, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ: ԱՏԳ-ի թիրախային ուղղություններ են Եվրոպան, ԵԱՏՄ, ԱՊՀ, Իրանը, Մերձավոր Արևելքը, Չինաստանը:
   «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) միջազգային խորհրդատվական ընկերությունը՝ ՀՀ կառավարության հետ համատեղ, մշակել է «Հայաստան. հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» (Great country, smart opportunities) ձեռնարկը: Ձեռնարկում ներառված է նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն տնտեսական ոլորտի իրավական կարգավորումների եւ գործող արտոնությունների տրամադրման համակարգի առեւտրային արտոնյալ ռեժիմների, մակրոտնտեսական եւ ֆինանսական ցուցանիշների, հարկային եւ մաքսային օրենսդրության, ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ:
   Զարգանում են նաև գործընկերությունը ԱՄՆ ընկերությունների հետ: Synopsys-ի հայաստանյան ներկայացուցչությունը ԱՄՆ տարածքից դուրս գործող ամենամեծ ստորաբաժանումներից է, որը զբաղվում է էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման եւ կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում գիտահետազոտական եւ ճարտարագիտական աշխատանքներով:
    Ներկայումս հաջողությամբ գործում են IBM-ի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Մայքրոսոֆթի հետ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է Հայաստանում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծմանն աջակցություն, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով ամպային և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում:
    Նախատեսվում է Հայաստանում ունենալ Սիլիկոնյան հովիտ. 3 հա տարածության վրա ստեղծել ինժեներական քաղաք շուրջ 40 կազմակերպությունների մասնակցությամբ:
  Առաջիկա մի քանի տարիներին էներգետիկ և հանքաարդյունաբերական ոլորտներում ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» եւ «Լիդիան» ընկերությունների ներդրումները Հայաստանում կկազմեն 500 միլիոն ԱՄՆ դոլար:
    Ներկայումս քննարկումներ են ընթանում չինական մի ընկերության կողմից 450 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում պահանջող պղնձաձուլային գործարանի կառուցման վերաբերյալ:
    Էներգետիկ ոլորտում մեծ ներդրումներ են սպասվում նաև ԱՄԷ-ից Ocean Holding ընկերության կողմից, որը նպատակ ունի 2017-ից սկսած Հայաստանում ներդնել 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ֆոտովոլտային կայաններ կառուցելու և դրանք գործարկելու՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։
   Հայաստանը լուրջ ներուժ ունի տարածաշրջանում ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Դա է վկայում 80-ն թթ.-ի Խորհրդային Հայաստանի տնտեսության արդյունքների ուսումնասիրությունը, մասնավորապես՝ պարզվում է, որ արդյունաբերության մակարդակը մոտ 5-6 անգամ բարձր էր այսօրվա ցուցանիշներից և կազմում էր համախառն ազգային արդյունքի 68%-ը:
    Կազմելով ԽՍՀՄ-ի բնակչության ընդամենը 1,1 տոկոսը, Հայաստանը արտադրում էր ԽՍՀՄ-ի ռազմաարդյունաբերական  եւ տիեզերական համալիրի համար նախատեսված տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնային սարքավորումների և համակարգիչների 30-35 տոկոսը: Գործում էին 700 խոշոր գործարաններ, որոնց արտադրանքը արտահանվում էր 70 երկրներ: Այն ժամանակներում Հայաստանում մոտ 33 000 գիտնական է եղել, այսինքն 10 գիտնական 1000 բնակչի հաշվով, ինչը հիմք էր հանդիսանում տնտեսության բարձր աճի ապահովմանը: Այդ ցուցանիշով Հայաստանը ոչ միայն 15 խորհրդային հանրապետություններից առաջինն էր, այլ նաև ամբողջ աշխարհում առաջատար դիրքեր էր զբաղեցնում:
  Վերը նշվածը վստահություն է ներշնչում, որ արմատական բարեփոխումների  ծրագրի իրականացումը նոր շունչ կտա Հայաստանի կտրուկ զարգացման գործընթացին:

 

 

Արման Վարոսյան

 

GGI Insider ամսագրի մայիսյան համար   https://www.ggi.com/no-89-may-2017/

SaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSave

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

      • Ֆինանսական հաշվետվությունների կազմում՝ ՖՀՄՍ –ին համապատասխան
      • Հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում և հաշվարկում
      ավելին...
    • ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      • Իրավաբանական խորհրդատվություն
      • Կորպորատիվ, գործարարական, առևտրային, միջազգային առևտրային, կոմերցիոն, բաժնետիրական, ֆինանսական, հարկային, մաքսային իրավունքի ոլորտներում իրավական աջակցություն
      ավելին...
    • ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

      • Հաշվապահական
      • Հարկային
      • Իրավաբանական...
      ավելին...
    • ԿԱԴՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՈՒՄ

      • Աշխատանքային և ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի, ինչպես նաև համաձայնագրերի կազմում
      • Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի կազմում
      ավելին...
    • 1С ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

      • Վաճառքի, պահուստների և գնումների վերահսկում
      • Հաճախորդների հետ հարաբերությունների վերահսկում
      • Գնագոյացում
      ավելին...

ԱՐՏ-ԼԱՐ ՖԻՆԱՆՍ ԸՆԴ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ GENEVA GROUP INTERNATIONAL` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱԼԻԱՆՍԻ ԱՆԴԱՄ Է:

  • Արտ-Լար Բելառուս

    2013 թվականին «Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաունթինգ» ընկերությունը հիմնեց հաշվապահական «Յունայթեդ Ըքաունթս» ՍՊԸ Մինսկում:

    ավելին...
  • Ինչո՞ւ Մենք

    Ընկերության կայունությունն ու արդյունավետ կազմակերպումը: Ընկերության բարի համբավի և բարձր վարկանիշի ապահովումը: Անհատական...

    ավելին...
  • Դասընթացներ

    Մեր ընկերությունն առաջարկում է Ձեզ ուսումնական հատուկ ծրագրեր սկսնակներին և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացողներին:

    ավելին...
  • Մեր Կյանքը

    Մեր աշխատակիցների խստապահանջ վերաբերմունքը գործին չի խոչընդոտում աշխատանքային առօրյայում ջերմ միջավայր ձևավորել:

    ավելին...

2013 թվականին Լոնդոնում «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունն արժանացավ “Business Initiative Directions” (B.I.D.) միջազգային կազմակերպության “International Quality Crown Award” մրցանակին: B.I.D. կազմակերպության հիմնական գործունեությունն ուղղված է աշխարհի առաջադեմ ընկերություններում որակի մշակույթի ներդրմանը: «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության գործունեության հիմնական սկզբունքը հաճախորդների և աշխատակիցների առավելագույն գոհունակության ապահովումն է: Մենք ընդունում ենք Որակը, որպես բարձր մրցակցության հասնելու գործոն:
ավելին...

Գործընկերները

Հաճախորդների Կարծիքը

  • 153

    Աշխատակից

  • 1011

    Հաճախորդ

  • 14

    Տարվա փորձ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոնտակտային Տվյալներ

  • "Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ" ՍՊԸ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 48/2
Save

Կապ Մեզ Հետ

Անուն*
Invalid Input

Էլ. հասցե*
Invalid Input

Հաղորդագրություն*
Invalid Input