Բանաձև, որի շուրջ հարկավոր է մտածել

Այսօր կամ վաղը կարող է Ձեզ մոտ միտք ծագել, որը կդարձնի Ձեզ հաջողակ գործարար: Կարևորը՝ չկանգնել նույն տեղում: Սխալներից ու անհաջողություններից չի կարելի պարտվել կամ թուլանալ: Պարտվում է նա, ով ոչինչ չի անում կամ դադարում է անել: Մեր ժամանակը լի է հնարավորություններով ու առավելություններով, որոնք ամեն կատարած քայլի հետ տեսանելի են դառնում: Պետք է օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից, աշխատել քրտնաջան, և հաջողությունը կամաց-կամաց կգա: Սեփական հաջողության բանաձևի մասին մեզ հետ կիսվեց «ԱՐՏ-ԼԱՐ ՖԻՆԱՆՍ ԸՆԴ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» ընկերության նախագահ Արման Վարոսյանը:
 
-    Ի՞նչն է որոշում արդյունքը:
 
-    Ժամանակը մարդու սահմանափակ կապիտալն է: Եվ եթե չկարողանաս այն ղեկավարել, ոչինչ չես կարող անել: Ցավոք սրտի, այնպես է լինում, որ միշտ շտապում ենք, ժամանակը չի բավականացնում: Կամ երկար աշխատելուց հետո այլևս էներգիա չես ունենում: Առօրյայում էներգիա հասկացողության տակ հասկանում ենք հզորություն: Այդ երկուսի միաձուլումից կարող ես հրաշալի արդյունք գրանցել: Կարևորը անել այն, ինչ իրոք անհրաժեշտ է նպատակին հասնելու համար: Կատարված աշխատանքի ծավալը կապ չունի:
 
-     Ժամանակը կառավարելու մեթոդները (time-management) արդյունավե՞տ են Ձեզ համար:
 
-    Ժամանակի կառավարման մեթոդներն առանց էներգիայի վրա հսկողություն ունենալու արդյունավետ չեն կարող լինել: Բայցևայնպես, էներգիան չի կարող արդյունավետ կերպով ռեալիզացվել ժամանակից անկախ: Իսկ հստակ սահմանված ժամկետները նպաստում են աշխատանքում լավ հաջողությունների հասնել:
 
-     Անավարտ գործերի ազդեցությունը հետագա անելիքների վրա…
 
-     Անշուշտ: Դրանք ազդում են և՛ ժամանակի, և՛ էներգիայի, և՛ առողջության վրա: Այս դեպքում ժամանակը կառավարելու, թերևս, ամենակարևոր պայմանը՝ ավարտին հասցնել բոլոր գործերը, մինչև որ ձեր կատարած աշխատանքից գոհ մնաք:
 
-     Հաջողության հասնելով խնդիրներն ավելանու՞մ են, թե՞ պակասում:
 
-    Սխալ է այն կարծիքը, որ հաջողության հասնելով խնդիրները կվերանան: Դուք կարող եք մեծ հաջողություններ ունենալ, բայց մարդն Աստված չէ, մեզանից յուրաքանչյուրն էլ սխալվում է, լինում են վերելքներ ու վայրէջքներ: Նվիրվեք ձեր նպատակին: Հաճույք ստացեք ձեռքբերումներից և ուրախացեք նրանով, թե ինչ է ձեզ տալիս ամեն նոր օրը:

 

 

 

Անի Եսայան
SaveSaveSaveSaveSaveSaveSaveSave

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

      • Ֆինանսական հաշվետվությունների կազմում՝ ՖՀՄՍ –ին համապատասխան
      • Հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում և հաշվարկում
      ավելին...
    • ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      • Իրավաբանական խորհրդատվություն
      • Կորպորատիվ, գործարարական, առևտրային, միջազգային առևտրային, կոմերցիոն, բաժնետիրական, ֆինանսական, հարկային, մաքսային իրավունքի ոլորտներում իրավական աջակցություն
      ավելին...
    • ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

      • Հաշվապահական
      • Հարկային
      • Իրավաբանական...
      ավելին...
    • ԿԱԴՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՈՒՄ

      • Աշխատանքային և ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի, ինչպես նաև համաձայնագրերի կազմում
      • Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի կազմում
      ավելին...
    • 1С ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

      • Վաճառքի, պահուստների և գնումների վերահսկում
      • Հաճախորդների հետ հարաբերությունների վերահսկում
      • Գնագոյացում
      ավելին...

ԱՐՏ-ԼԱՐ ՖԻՆԱՆՍ ԸՆԴ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ GENEVA GROUP INTERNATIONAL` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱԼԻԱՆՍԻ ԱՆԴԱՄ Է:

  • Արտ-Լար Բելառուս

    2013 թվականին «Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաունթինգ» ընկերությունը հիմնեց հաշվապահական «Յունայթեդ Ըքաունթս» ՍՊԸ Մինսկում:

    ավելին...
  • Ինչո՞ւ Մենք

    Ընկերության կայունությունն ու արդյունավետ կազմակերպումը: Ընկերության բարի համբավի և բարձր վարկանիշի ապահովումը: Անհատական...

    ավելին...
  • Դասընթացներ

    Մեր ընկերությունն առաջարկում է Ձեզ ուսումնական հատուկ ծրագրեր սկսնակներին և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացողներին:

    ավելին...
  • Մեր Կյանքը

    Մեր աշխատակիցների խստապահանջ վերաբերմունքը գործին չի խոչընդոտում աշխատանքային առօրյայում ջերմ միջավայր ձևավորել:

    ավելին...

2013 թվականին Լոնդոնում «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունն արժանացավ “Business Initiative Directions” (B.I.D.) միջազգային կազմակերպության “International Quality Crown Award” մրցանակին: B.I.D. կազմակերպության հիմնական գործունեությունն ուղղված է աշխարհի առաջադեմ ընկերություններում որակի մշակույթի ներդրմանը: «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության գործունեության հիմնական սկզբունքը հաճախորդների և աշխատակիցների առավելագույն գոհունակության ապահովումն է: Մենք ընդունում ենք Որակը, որպես բարձր մրցակցության հասնելու գործոն:
ավելին...

Գործընկերները

Հաճախորդների Կարծիքը

  • 153

    Աշխատակից

  • 1011

    Հաճախորդ

  • 14

    Տարվա փորձ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոնտակտային Տվյալներ

  • "Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ" ՍՊԸ
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 48/2
Save

Կապ Մեզ Հետ

Անուն*
Invalid Input

Էլ. հասցե*
Invalid Input

Հաղորդագրություն*
Invalid Input