Մոտիվացիայի «ոսկե» կանոնը - Դուք ստանում եք այն՝ ինչը շարունակաբար պարգևատրում եք

      Մոտիվացիայի <<ոսկե>> կանոնը գործում է մարդկային շփման բոլոր հարթություններում՝ աշխատանքային, ընտանեկան, ընկերական և այլ: Գրեթե բոլոր գործատուները բնականոն ձևով օգտագործում են մոտիվացիայի հիմնական կանոնը՝ լավ աշխատող աշխատակցին ավելի բարձր վճարելով՝ քան վատ աշխատողին: Սակայն, պարգև համարվում են ոչ միայն աշխատավարձն ու պարգևավճարները, այլ նաև ուշադրությունը՝ իր բոլոր դրսևորումներով: Գոյություն ունի ուշադրության երեք տեսակ, որոնք, եթե դասակարգենք մարդկանց համար ցանկալի լինելու չափանիշով, կունենանք հետևյալ սանդղակը՝
    - Դրական ուշադրություն <<+>> (գովասանք, շնորհակալություն, հարգանք, հիացմունք և այլն)
   - Բացասական ուշադրություն <<-->> (քննադատություն, զայրույթ, պատիժ,  նվաստացում, վիրավորանք և այլն)
   - Ուշադրության բացակայություն <<0>> (արհամարանք, անտեսում)
    Ուշադրություն դարձրեք, որ մաթեմատիկայում դասակարգումն այդպես չէ՝ այնտեղ <<0>>-ն գտնվում է <<+>>-ի և <<->>-ի արանքում: Սակայն կյանքը մաթեմատիկա չէ և բոլոր դեպքերում, երբ խոսքը մարդկանց մասին է <<0>>-ն ամենավատ և ամենացածր նիշն է: Երբ մենք՝ մեր բացասական ուշադրությամբ (-) <<պատժում ենք>> այլ  մարդկանց վատ արարքը, իսկ լավ արարքի դեպքում՝ ուշադրության չենք արժանացնում, ջանք և ժամանակ չենք տրամադրում, դրանով մարդկանց լավ արարքը <<պարգևատրում ենք>> ուշադրության բացակայությամբ (0): Այդպիսի վերաբերմունքով՝ հիմք ընդունելով ուշադրության դասակարգման սանդղակը, մարդկանց վատ արարքի համար մենք նրանց <<պարգևատրում ենք>>, իսկ լավ արարքի համար՝ <<պատժում>>: Արդյունքում՝ մոտիվացիայի հիմնական կանոնը սկսում է գործել մեր դեմ: Մենք <<պարգևատրում ենք>> մարդկանց (աշխատակիցներ, հաճախորդներ, հարազատներ, բարեկամներ կամ ուղղակի ծանոթներ) վատ արարքները և արդյունքում ստանում ենք բազմաթիվ այդպիսի վատ արարքներ:
     Նկարագրվածը կոնկրետացնենք և դիտարկենք իրականության մեջ: Վերջին ժամանակաշրջանում ո՞ր աշխատակիցների հետ եք ձեր աշխատասենյակում ավելի շատ ժամանակ անցկացրել՝ պարզելու համար թե ի՞նչը դուր չի գալիս, ի՞նչը չի բավարարում աշխատանքում և ինչպե՞ս դրանք կարգավորել՝ նրանց, ովքեր անտրտունջ և առանց խնդիրներ ստեղծելու աշխատում են, թե՞ նրանց, ովքեր պարբերաբար խնդիրներ են ստեղծում ձեր համար: Ու՞մ աշխատավարձն եք ավելի հաճախ բարձրացնում՝ նրա, ով պահանջում է (կամ խնդրում է), թ՞ե նրա, ով այդ մասին չի բարձրաձայնում, բայց արժանի է: Ո՞ր հաճախորդների ծառայության վճարներն եք նվազեցնում նրա, ում հետ հարաբերությունները սահուն և անցնցում են, թե՞ նրա, ով անընդհատ <<արյուն է վերցնում>>:  Ո՞ր հաճախորդների հետ եք հաճախ շփվում՝ պրոբլեմատիկ, թե՞ ոչ պրոբլեմատիկ: Ո՞ր երեխայի համար եք պաղպաղակ գնում՝ պաղպաղակի համար լացող, թե՞ ցանկությունն իր մեջ ճնշող:
     Որպեսզի ավելի պարզ լինի քննարկենք երեխայի օրինակը: Լացի արդյունքում պաղպաղակ գնելով <<պարգևատրում եք>> երեխայի լացը, հետևաբար երեխան կշարունակի հենց այդ ձևով հասնել ցանկալի ամեն ինչին, իսկ համեստ երեխայի համար պաղպաղակ գնելով <<պարգևատրում եք>> նրա զուսպ լինելը և հետագայում նա իրեն կդրսևորի ճիշտ այդպես: Համեստ երեխայի համար պաղպաղակ չգնելու դեպքում, նա կգա այն համոզման, որ համեստությունը չի գնահատվում, այդ պահվածքով չի հասնում իր պահանջմունքների բավարարմանը և վաղ, թե ուշ նա էլ կսկսի իր ցանկալիին հասնել լացի միջոցով:
    Ձեր աշխատակիցների, հաճախորդների կամ շրջապատող մարդկանց մեջ ընտրեք այնպիսիներին, որոնք իրականում արժանի են <<պարգևատրության>> և դրական ուշադրության արժանացրեք, և դա արեք այնպես, որ նրանք հասկանան, թե դա ինչի համար է արվում: Եթե անեք ինչպես հարկն է՝ շատ կարճ ժամանակից կզգաք մոտիվացիայի <<ոսկե>> կանոնի ազդեցությունը:
     Եթե նկատեցիք և գիտակցեցիք, որ ինչ-որ պահի սխալ եք գործել, ապա պետք է՝ թեկուզ մեկ րոպե շուտ շտկել վերաբերմունքը:

 

Իլյազ Մարտիրոսյան

 

Թեմայի վերաբերյալ նախորդ հոդվածներ՝

Անձնակազմի կառավարման մշակույթը Հայաստանում http://bit.ly/2tPeDhk

Ի՞նչն Է մոտիվացնում աշխատողներին http://bit.ly/2w5BnXe

 

SaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSaveSave
  • 153

    Employees

  • 1011

    Clients

  • 14

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input