Կայուն, արդյունավետ, որակյալ

Կայուն, արդյունավետ, որակյալ աշխատանք՝ հիմնված էթիկայի, բարոյականության եվ անկեղծության վրա
Business Initiative Directions, կամ պարզապես B.I.D.: Կազմակերպություն, որի գլխավոր նպատակը որակի մշակույթի ներդրումն է: Որակն էլ ինքնին որոշվում է` համաձայն քվեարկության արդյունքի: Ամեն բան խոսում է օբյեկտիվ եւ արդար ընտրության մասին: Ասենք այն, որ քվեարկությանը մասնակցում են աշխարհի 179 երկիր, կամ որ B.I.D. միջոցով զարգացած ու ներդրված որակի համակարգը հիմնված է 30-ամյա փորձի եւ որակի ժամանակակից համակարգերի վրա: Ասել է թե` կազմակերպությանն այդօրինակ «որակի»շնորհումն իրապես որոշակի կարգավիճակ է ապահովում եւ «լավագույն» -ի կոչում տալիս:
Այդպիսով, «Լավագույն» տիտղոսը, 2013թ.-ի քվեարկության արդյունքով, ստացել է նաեւ հայկական կազմակերպություններից մեկը` «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» հաշվապահական ընկերությունը: Վերջինի սկզբունքներն են, որ ուշադրության եւ գնահատանքի էին արժանացրել այն: Եվ այդպես, դրանք են.
  • Ընկերության կայունությունն ու արդյունավետ կազմակերպումը
  • Ընկերության բարի համբավի եւ բարձր վարկանիշի ապահովումը
  • Անհատական մոտեցումը յուրաքանչյուր Պատվիրատուին
  • Միայն որակյալ եւ ամբողջական ծառայության մատուցումը
  • Մասնագիտական պատասխանատվությունը
  • Երկարատեւ գործակցությունը Պատվիրատուների հետ
  • Պատվիրատուների կարիքների համար լավագույն լուծումների կիրառումը
  • Հաճախորդների եւ գործընկերների հետ նրանց փոխհարաբերությունները հիմնվում են էթիկայի հիմնարար նորմերի, բարձր բարոյականության եւ անկեղծության վրա
  • Ծառայությունների մատուցման ընթացքին ձեռք բերված տեղեկատվության գաղտնիության պահպանումը, այդ թվում` Պատվիրատուի հետ պայմանագրի լուծարումից հետո:
Համաձայնի՛ր, որ բավական լուրջ սկզբունքներ են, որոնք հիրավի ակնածանքի են արժանի: Աշխատանքային երկար տարիներով ձեռքբերված վստահությունն ու փորձը հիմք են կարծելու, որ մրցանակը, ինքնին, որեւէ բան հետագային չի փոխի, այն, կարծես, ուղղակի լավ աշխատանքի հավաստագիրն է, եւս մեկ հաստատումը: «Աշխատանքի ոճային փոփոխություն չենք անելու, մենք արդեն ունենք սկզբունքներ, որոնք մեր աշխատանքի արդյունավետությունն են ապահովում: Հենց այդ էլ մեր աշխատանքի որակն է»,-ասաց հաշվապահական ընկերության նախագահ Արման Վարոսյանը: Մրցակցության մասին նա այդքան էլ մտահոգ չէ: Կարծում է, որ լավագույն որակի չափանիշը հենց պատվիրատուների վստահությունն է: Վերջինների «առատությունն» էլ դրդեց հիմնել ընկերության եւս մեկ մասնաճյուղ Բելառուսում: «Վստահ ենք, որ այնտեղ եւս հաջողություն պիտի ունենանք, քանի որ մեր սկզμունքներն են անփոփոխ»,-նշում է Ա.Վարոսյանը: Ասել է թե` երկրի փոփոխությունն այդքան էական չէ, կարեւորը որդեգրված եւ գործադրված, նաեւ ժամանակով ստուգված աշխատանքային գործելաոճն է: Բելառուսցիներին ուղղակի զարմացրել էր ընկերության մտահղացման գաղափարը: Նրանք վստահ են, որ եթե Արման Վարոսյանի ընկերության մասնաճյուղն այնտեղ կայանա, ապա այդ փաստը հպարտության լուրջ դրդապատճառ կարող է լինել` վերջինի համար:
Վերադառնանք մրցանակաբաշխությանը: B.I.D. որակի չափանիշներն են.
  • Որակի մակարդակը գնահատելու համար հաշվի է առնվում պատվիրատուների բավարարվածությունն ու տվյալ ընկերության գործունեության դրական արդյունքը
  • Հասնել Որակի համապատասխան մակարդակի` համաձայնեցնելով որակի QC 100 Մոդելի 100 կետին
  • Ողջունել աշխատակազմի կոլեկտիվ ջանքերը` պատասխանատու որոշումների ընդունման գործընթացին
  • Գործադրել կադրային, տեխնիկական եւ տնտեսական պահուստնեը` մշտական զարգացման հասնելու նպատակով: Հարգանք շրջակա միջավայրի հանդեպ:
  • Կադրային ռեսուրսների բաշխումը` իրենց որակավորման համապատասխան:
  • Աշխատակիցների ուշադրության կենտրոնացումն արտադրության առավել շահութաբեր ոլորտներին` լավագույն արդյունքի հասնելու նպատակով:
 
Այդ 7 չափանիշն էլ դարձան «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությանն Intenational Quality Crown միջազգային մրցանակ շնորհելու գաղափարախոսական հիմքը: Այդպիսով, Լոնդոնում նոյեմբերի 24-ին հայկական աութսորսինգային ընկերությունն արժանացավ այդչափ լուրջ եւ ծանրակշիռ գնահատանքի` B.I.D. մրցանակի: Այն տարիներ շարունակ նպաստել է մրցանակակիր ընկերությունների նկատմամբ պատվիրատուների հետաքրքրվածությունը բարձրացնելուն եւ որակը համընդհանուր խնդիր դարձնելուն` ստիպելով մտահոգվել նաեւ շրջակա միջավայրի վրա արտադրական գործընթացների ներգործության մասին: Ամեն տարի B.I.D. մրցանակաբաշխության արարողությանը շնորհվում են մրցանակներ` Որակի, Ղեկավարման, Տեխնոլոգիաների, Հեղինակավոր մակնիշ ունենալու, Գործարար հատվածի, Բիզնես-արդյունքի համար: Աշխարհի 179 երկրի լիդերների կարծիքի հիման վրա էլ այս տարին հատկանշական դարձավ մեր երկրի ներկայացուցիչ ընկերության` «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ»-ի համար: Շնորհավորում ենք` մաղթելով նորանոր հաջողություններ եւ բիզնեսի ընդլայնման նոր հեռանկարներ:


«ԲԻԶՆԵՍ ԿՈՆՑԵՊՏ» N1 (3), 2014
  • 153

    Employees

  • 1011

    Clients

  • 14

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input