Հաշվապահական աութսորսինգ. երբ խնայում ես ժամանակ ու նյարդեր

 



Press12Աութսորսինգը մերօրյա բիզնեսի անբաժան մասն է, երբ որոշակի բիզնես-գործընթացներ կամ արտադրական գործառույթներ հանձնում ես համապատասխան բնագավառում մասնագիտացող մեկ այլ ընկերության սպասարկմանը:
Հաշվապահական ծառայությունների աութսորսինգը շատ զարգացած է մեր օրերին: Այդ պարագային գործարարն իրեն ազատում է մի շարք հոգսերից՝ ժամանակ ու ռեսուրս ծախսելով բացառապես իր բիզնեսի զարգացման համար: Եվ այսպես, հաշվապահական աութսորսինգի մասին զրուցել ենք «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության հիմնադիր Արման Վարոսյանի հետ:

-Պարոն Վարոսյան, ինչու՞ պետք է գործարարն ընտրի հաշվապահական աութսորսինգ:

-Կան մի շարք պատճառներ. գումարի խնայողություն, որակ, մասնագիտական պատասխանատվություն, մասնագետների պարտադիր ստուգում, ժամանակակից հաշվապահական ծրագրերի առկայություն: Հաշվապահական աութսորսինգը մատչելի է: Եթե ունես անհատական գլխավոր հաշվապահ, մեկ հաշվետար, ապա նրանց համար աշխատավարձ ու հարկ ես վճարում, ինչն ավելի թանկ է, քան աութսորսինգը: Անհատական հաշվապահ ունենալը ենթադրում է նաև տարածք, տեխնիկա, ծրագրային ապահովում, անգամ գրենական պիտույքներ: Այսինքն, աութսորսինգը խնայում է տարրական գրենական պիտույքից մինչև հարկեր: Աութսորսինգ տրամադրող կազմակերպությունում մասնագետները շատ են, մեկ հարցի շուրջ մի քանի մասնագետ ու խմբեր են աշխատում, հաշվապահությունը չի վարվում մեկ մասնագետի կողմից: Մեր ընկերության օրինակով ասեմ, ունենք վերահսկողության բաժին, որը հարկային ստուգումներով է զբաղվում, աուդիտորական բաժին, որը կատարում է ընկերության ներքին աուդիտ, բոլորն էլ որակավորված մասնագետներ են: Մի բան է մեկ հաշվապահ ունենալը, մեկ այլ բան՝ մասնագետների մի ամբողջ խումբ: Անհատական հաշվապահի ոչ ճիշտ աշխատանքի պատճառով առաջացած ծախսերը գումարի կորուստ և ավելորդ գլխացավանք են յուրաքանչյուր գործատուի համար, իսկ աութսորսինգ կատարող ընկերությունն ինքն է կրում մասնագիտական պատասխանատվություն և ազատում է անիմաստ լարվածությունից:

-Կարծիք կա, որ հաշվապահական աութսորսինգը փոքր ու միջին բիզնեսին է առավելապես ձեռնտու, քանի որ մեծ ընկերությունները կարող են իրենց թույլ տալ ունենալ ամբողջական բաժին, ու կարևոր փաստաթղթերը, այսպես ասած, դուրս չհանեն: Այդպե՞ս է արդյոք:

-Չեմ կարող համաձայնել: Հաշվապահության վարումը աութսորսինգ կատարող ընկերության վստահած խոշոր ձեռնարկության վառ օրինակ է աշխարհահռչակ British Petroleum նավթային ընկերությունը, որի պայմանագրի արժեքը 1,5 մլրդ դոլար է: Ընդհանրապես ԱՄՆ-ում և Եվրոպայում հաշվապահական ծառայությունների աութսորսինգը շատ զարգացած է՝ փոքր և միջին ձեռնարկությունների 90%-ն օգտվում է աութսորսինգի ծառայությունից: 14 տարվա կյանք ունեցող մեր ընկերությունում նույնպես քիչ չեն խոշոր հարկատու համարվող հաճախորդները:

-Հաշվապահական աութսորսինգի ներմուծմամբ առաջիններից եք եղել Հայաստանում, գիտեմ, որ հիմա էլ հերթական նորամուծությունն եք նախատեսել՝  աութսթաֆինգի ծառայություն: Կխնդրեմ մանրամասնեք:

-Նոր ծառայություն` աութսթաֆինգ. ընկերություններին տրամադրում ենք աշխատուժ, ազատում ենք աշխատուժ փնտրելու, աշխատավարձ տալու ու հարկ վճարելու բոլոր ռիսկերից: Ընկերությունը դիմում է մեզ` նշելով, թե ինչ մանսագետի կարիք ունի: Մենք տրամադրում ենք մասնագետին, որը ծառայություն է մատուցում պատվիրատու ընկերությանը,  բայց գրանցվում է մեզ մոտ, աշխատավարձը տալիս ենք մենք, հարկերը վճարում ենք նույնպես մենք: Աշխատուժի հետ կապված բոլոր ռիսկերը մեզ վրա ենք վերցնում: Գործատուն այդ մասով էլ ազատվում է ավելորդ գլխացավից: Մի քանի աշխատակցի հետ աշխատելու փոխարեն աշխատում է միայն մեկ ընկերության` մեզ հետ, և ստանում որակյալ ու երաշխավորված ծառայություն:

-«Արտ-Լարը» նաև GGI (Geneva Group International) միջազգային անկախ հաշվապահական, իրավաբանական և խորհրդատվական ընկերությունների ալյանսի անդամ է: Ինչո՞վ է կարևոր այդ անդամակցությունը:

-2015 թ.-ի գարնանը մենք առաջարկ ստացանք Ալյանսի գլխամասից՝ միանալ իրենց: Մայիսին մեզ այցելեց Ալյանսի հիմնադիր և նախագահ Կլաուդիո Կոկկան: GGI-ին միանալու հիմնական պահանջը due diligence-ի անցկացումն ու հավանության արժանացումն էր, ինչը ստացվեց մեզ մոտ: 2015 թ.-ի հունիսից մեր ընկերությունը դարձավ Ալյանսի անդամ: Մեզ համար կարևոր է այդ անդամակցումը, քանի որ այն տալիս է հսկայական հնարավորություններ՝ գործակցելու աշխարհի 120 պետությունում գտնվող  GGI-ի ավելի քան 500 անդամի հետ, այսինքն, մենք այսօր աշխատում ենք 25 000-ից ավելի բարձրակարգ հաշվապահների, աուդիտորների, իրավաբանների և խորհրդատուների հետ:  Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ստանալ տեղեկատվություն այն երկրի հարկային դաշտի մասին, որտեղ նրանք ցանկանում են բիզնես ստեղծել: Նաև հանդիսանում ենք կապող օղակ՝ հաճախորդի և օտար երկրում գտնվոր GGI-ի անդամ ընկերության միջև: Բացի այդ «Արտ-Լար»-ը Գերմանական տնտեսական միավորման՝ DWV-ի հիմնադիր-անդամ է, որը ներկայացնում է գերմանական կազմակերպությունների շահերը Հայաստանում և Վրաստանում,  իսկ իր անդամներին  տրամադրում է շուկայի ուսումնասիրություններ, օգնում է Գերմանիայում գործընկերներ գտնել և մատուցում է շատ այլ ծառայություններ:

-Քանի որ լավատեղյակ եք այլ երկրների բիզնես միջավայրերին, կխնդրեմ ասել, թե, ըստ Ձեզ, ի՞նչ դիրք ունի Հայաստանը համաշխարհային շուկայում՝ նոր բիզնես սկսելու համար առկա միջավայրով, արդյո՞ք կա բարենպաստ հարկային քաղաքականություն:

-Հարկային համակարգի բարեփոխումները կատարվում են երկու հիմնական ձևով` նվազեցնելով հարկային բեռը և պարզեցնելով հարկերի վճարումը: Երկրորդ դեպքում, փոփոխությունների մի զգալի մասը վերջին տարիներին կապված է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցման հետ: Այսպիսով, ավելի քան 80 երկիր արդեն իսկ լիովին անցել է առցանց հաշվետվությունների փոխանցման և հարկերի վճարման, ինչն արագացնում է այդ գործընթացը, դարձնում է ավելի թափանցիկ և նվազեցնում է սխալների հավանականությունը: Հայաստանը նույնպես  անցել է առցանց հաշվետվությունների փոխանցման և հարկերի վճարման տարբերակին:
Հայաստանն աշխարհում ամենաբարենպաստ երկրներից է նոր բիզնես սկսելու համար: Այդ մասին է վկայում Համաշխարհային բանկի հրապարակած “Doing Business 2016” զեկույցը, համաձայն որի, Հայաստանը շարունակում է մնալ բարենպաստ երկիր՝ բիզնես սկսելու համար` 189 երկրից զբաղեցնելով 5-¬րդ հորիզոնականը: Համաձայն PWC (Paying Taxes 2016) ընկերության  զեկույցի,  բիզնեսի միջին հարկային բեռն ամբողջ աշխարհում (բոլոր վճարված հարկերի հավաքածուն) հասնում է շահույթի 40,8%-ին: Ըստ այդ ցուցանիշի, Հայաստանը գտնվում է 17-րդ տեղում՝  189 երկրից: PWC-ի տեղեկություններով, Հայաստանի ընդհանուր հարկային բեռը կազմում է 19,9%: Մեր հարևանների միջին հարկային բեռը անհամեմատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բացի Վրաստանից, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 16.4%, բայց, օրինակ, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Իրանում, Թուրքիայում և Ադրբեջանում կազմում է 40-ից 52%:

-Վերը նշվածը ենթադրու՞մ է արդյոք պետություն-հարկատու հարաբերության բարելավում:

-Պետք է նպաստել բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային օրենսդրության կատարելագործմանը, նաև պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսությամբ բարելավել և ընդլայնել հարկ վճարողների մասնակցությունը համակարգի բարեփոխումների գործընթացին: Ակտիվորեն կատարելագործվում է ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը, որտեղ յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը, այն ավելի արդյունավետ դարձնելուն և որ ամենակարևորն է՝ նպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

-Իսկ ի՞նչ է պակասում պետական ու մասնավոր հատվածին՝ հարկային բարձր մշակույթ ձևավորելու համար:

-Իմ կարծիքով, առաջին հերթին պետք է կազմակերպել ՀՀ հարկային դաշտի պարզեցման միջոցների գործընթացը, բարելավել հարկային վեճերի լուծման մեխանիզմը և հարկային մարմինների ու հարկատուների գործակցության էֆֆեկտիվությունը, զարգացնել քաղաքացիների հարկային խորհրդատվության ինստիտուտը:
Հարկային մշակույթի գաղափարն իր մեջ ներառում է ոչ միայն հարկատուների գործունեությունը, այլ նաև հարկային մարմիններինը: Ըստ որում, այդ գործունեությունը պետք է դիտվի համատեղ: Հարկային մարմինների գործունեության իրականացման մեթոդները թողնում են հիմնարար ազդեցություն հարկատուի վրա, նաև առկա է հարկատուի կողմից որոշ ազդեցություն  հարկային մարմինների վրա: Այդ ազդեցությունը դուրս է ընդհանուր մշակույթի գաղափարից և բերում է հակասությունների հարկատուների ու հարկային մարմինների միջև, ինչն էլ արգելակում է հարկատուների կողմից հարկերի վճարումը:

Որպես վերջաբան նշենք, որ «Արտ-Լարի» օրինակը այն քիչ հաջողակներից է, երբ հայկական ընկերությունն է մասնաճյուղ հիմնում այլ երկրում, այլ ոչ՝ հակառակը: Արդեն երեք տարի Բելառուսում գործում է հայկական «Արտ-Լար» ընկերության մասնաճյուղը` սպասարկելով 50 ընկերության:

 

 

 

 

Աղբյուրը` aysor.am

 

 

  • 153

    Employees

  • 1011

    Clients

  • 14

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input