Բիզնեսը խաղ է, ինչպես ֆուտբոլը...

 Հաջողության հասնելու և հաղթանակներ ունենալու համար քրտնաջան աշխատանքը կարևոր նախապայման է: Որքան շատ ես նվիրվում ու շատ ես ներդնում, այնքան շատ ես ստանում՝ փոխարենը դառնալով գործի նվիրյալ: «Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաունթինգ» ընկերության հիմնադիր Արման Վարոսյանը կիսվել է իր մտքերով, աշխարհայացքով: 
 - Որպես հաջողակ գործարար ու աշխատասեր մարդ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարելի է գումար վաստակել:
 - Գիտեք, աշխարհը փոխվել է, նրանց համար, ովքեր մտածում են բիզնես հիմնելու մասին այն նպատակով, որպեսզի գումար վաստակեն, շատ դժվար կլինի: Արեք այն, ինչը կարող եք, ինչը ձեզ հաճույք կպատճառի, ինչից ձեր շրջապատը կփոխվի, կբարելավվի: Այդ դեպքում անպայման կհասնեք հաջողության, գումար էլ կլինի, ինչու չէ:
 - Ի՞նչ բանաձևով է առաջնորդվում ընկերությունը հաճախորդներին գոհացնելու համար:
 - Ընկերությունը մեկ օրգանիզմ է: Ամեն ինչ այստեղ փոխկապակցված է: Մենք աշխատում ենք շղթայական ռեակցիայի պրինցիպով. իրենց ուժերի վրա վստահ և գնահատված աշխատակիցները միշտ կփորձեն գոհացնել հաճախորդներին: Մենք որոշել ենք, որ մեր հաճախորդները միշտ պետք է իրենց երջանիկ զգան: Ինչպե՞ս կարող է մարդը գոհացնել մի այլ մարդու, եթե նա ինքը շրջապատից կամ պայմաններից դժգոհ է:  
 - Ինչպե՞ս եք ձեռք բերել նման «թեթևությունը» կյանքի հանդեպ:
 - Ամեն խնդիր կարելի է լուծել, ամեն իրավիճակից էլ ելք կա: Բանը նրանում է, որ հարկավոր է սկզբից ինքներդ ձեզ ուղղեք, փոխվեք ներքուստ, աշխատեք ոչ թե կենտրոնանալ խնդրի վրա, այլ հասկացեք, թե ինչն է խանգարում ձեզ այդ խնդրի մեջ: Այդ ժամանակ կգտնեք ելքը:
 - Ինչի՞ վրա կծախսեք ձեր վերջին դրամը:
 - Լսե՞լ եք մի այսպիսի հրաշալի խոսք կա, Բ. Ֆրանկլինն է ասել. «Ամենաարդյունավետ ներդրումները կրթության մեջ են լինում»։ Նոր բան սովորելով միշտ էլ շահում ես, օգուտ ես քաղում, դա քո ներդրումն է ինքդ քո մեջ։
 - Երբևէ լսե՞լ եք «անհնարին է» արտահայտության մասին…շատ պոզիտիվ եք խոսում, կարծես թե այդպիսի բան չկա ձեզ համար։
 - Անկեղծ ասած, վերջերս շատ եմ նկատում հուսահատ մարդկանց, դժգոհ դեմքեր: Կարծում եմ, ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե ունես ցանկություն, աչքերդ փայլում են ու ոգևորված ես, ինտելեկտի մակարդակն էլ բավարար է, ապա կարծում եմ բարդ բան չկա: Փողը հեշտ չի լինում, գումար վաստակելու համար կամ պիտի ներդնեք ձեր ուժերը, կամ հենց գումարը, կամ էլ երկուսը միասին:
 -  Մարդը հասունանում է, երբ…
 - Երբ հասկանում է, որ ժամանակն է կայացնել ինքնուրույն որոշումներ: Նաև, երբ լողում է հոսանքին հակառակ: Իհարկե, եթե այդ հոսանքը վերջում կբերի նրան ճիշտ նպատակակետին: Ճանապարհներն են տարբեր պարզապես: Պատկերացրեք, որ բիզնեսը խաղ է, ինչպես ֆուտբոլը: Գոլ խփելիս մենք ուրախանում ենք, հրճվում: Անհաջողության դեպքում էլ՝ հիասթափվում ու տխրում: Ես մաղթում եմ, որպեսզի բիզնես կոչված այդ խաղը միայն հաճույք պատճառի ու լինի շահավետ:

 

Անի Եսայան

 

SaveSaveSave
  • 153

    Employees

  • 1011

    Clients

  • 14

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input