Ինքնավերահսկման մասին...

Ուոլթեր Միշելի հայտնի «զեֆիրային փորձի» ընթացքում ապացուցվեց, որ ինքնատիրապետում ունեցող մարդիկ կյանքում ավելի հաջողակ են: Նրանք արագ հասնում են սահմանված նպատակներին և ինքնադրսևորվում տարբեր ոլորտներում: Գիտնականները պնդում են, որ ինքնատիրապետելու ունակությունը կարելի է զարգացնել և առաջարկում են դրա համար 4 պարզ տարբերակ: Բայց, նախևառաջ, հասկանանք, թե ինչ է «զեֆիրային փորձը»: Այն անց է կացվել 1960-ականներին: 4 տարեկան երեխաներին տվել են զեֆիր և խոստացել ևս մեկ կտոր, եթե նրանք չուտեն դա առաջիկա 15 րոպեների ընթացքում: 40 տարիների ընթացքում Ուոլթերը հետևելով այդ երեխաներին, հոգեբանական թեստեր է անցկացրել, համեմատել նրանց ձեռքբերումները, կարիերայի աճը, անձնական կյանքը և այլն: 2006 թվականին գիտնականն ի վերջո հրապարակեց իր այդչափ երկար ուսումնասիրության արդյունքները: Պարզվել է, որ նրանք, ովքեր չեն կերել զեֆիրն անմիջապես, շատ ավելի քիչ կախվածություն են ունեցել, ինչպես նաև հուզական և միջանձնային խնդիրներ: Նրանք ավելի հաջողակ էին և կյանքի տարբեր ոլորտներում կարողացել են ինքնադրսևորվել:
Ինքնատիրապետումը դա սեփական զգացմունքները, հուզմունքները և վարքագիծը կառավարելն է: Ինքնատիրապետման պակասի ծայրահեղ դրսևորումը համոզմունքն է, որ «Այն, ինչը լավ է ինձ համար, ուրիշների համար նույնպես լավ է»: Դա կանխելու համար անհրաժեշտ է մարզել ինքնակառավարումը: Ահա չորս տարբերակ, որոնք կօգնեն ձեզ: Դրանց հեղինակը Հարրի Չեմբերսն է՝ «Միկրոմենեջմենթ» գրքի հեղինակը.
1. Հստակ գնահատեք, թե որ հաղթանակներին եք դուք ձգտում: Շատ հաճախ այն անձը, ով չգիտի, ինչպես ինքնավերահսկել իրեն, ձգտում է հաղթել ցանկացած վեճում: Նա նույնիսկ վիրավորվում է, եթե որևէ մեկը համաձայն չէ իր հետ («եթե մարդը համաձայն չէ իմ տեսակետի հետ, ապա նա ինձ չի հարգում»): Հաշտվեք այն մտքի հետ, որ մարդիկ մտածում են տարբեր կերպ, և հնարավոր չէ հաղթել բոլոր մարտերում: Մի վատնեք ձեր էներգիան անհեթեթ պայքարներում, սովորեք զիջել:
2. Հրաժարվեք այնպիսի հայտարարություններից, ինչպիսիք են «Չէ՞ որ ես ասում էի...»: Հարկավոր չէ ուրիշներին հիմարի դեր տալ, նրանց «աչքը խոթելով» կատարած սխալները: Ավելի խելամիտ է համեստ ներդրում ունենալ նրանց ապագա հաջողությունների գործում:
3. Հարգեք ուրիշների կյանքի փորձը: Ինքնավստահության պակասից տառապող մարդկանց սովորաբար մեղադրում են նրանում, որ նրանք չեն ցանկանում լսել ուրիշներին: Մարդուն լսել նշանակում է մտնել նրա դրության մեջ: Նա, ով չի կարողանում անել այդ բանը, անկեղծորեն չի հասկանում, թե ինչու է դա անհրաժեշտ: «Ինչու՞ լսեմ, եթե ես արդեն գիտեմ, թե ինչ է ասելու»: Նման մարդիկ խաբկանքի մեջ են, նրանց կարծիքով, իրենք գիտեն բոլոր հարցերի պատասխանները: Ժամանակ առ ժամանակ հիշեցրեք ինքներդ ձեզ, որ կյանքի փորձ ունեք ոչ միայն դուք: Աշխատակիցներն ու գործընկերները կարող են ձեզ հուշել այլընտրանքային տարբերակներ: Անշուշտ, նույնիսկ դուք ինչ-որ բաներ կսովորեք նրանցից:
4. Խուսափեք այլ մարդկանց որոշումները քննադատելուց: Եթե նույնիսկ համաձայն չեք ղեկավարության որոշումների հետ, ապա դա մի քննարկեք գործընկերների և ենթակաների հետ: Եթե դուք չեք կարող արտահայտել ձեր անհամաձայնությունն անմիջական ղեկավարությանը և ազդել որոշման վրա, ապա փորձեք ձեր կարծիքը պահել ձեր մեջ: Քանի որ դժգոհությունը վարակիչ է:

 

Անի Եսայան

Services

    • ACCOUNTING SERVICES

      • Preparation of financial statements in accordance with International Financial Reporting Standards (IFRS)
      • Planning and calculation of taxes, duties and other mandatory payments
      more...
    • LEGAL SERVICES

      • Legal consulting
      • Legal advice on corporate, entrepreneurial, trade, international trade, commercial, company, financial, tax, customs law
      more...
    • CONSULTANCY

      • Consultancy on accounting
      • Consultancy on taxes
      • Legal consultancy
      more...
    • HR MANAGEMENT

      • Drafting of employment contracts, service contracts, and agreements
      • Elaboration of employing organization's internal and individual acts
      more...
    • 1C SOLUTIONS

      • Sales, inventory and procurement management
      • Customer relationship management
      • Pricing
      • Operational resource planning
      more...
    • IMPLEMENTATION OF AN EFFECTIVE MANAGEMENT SYSTEM

      • Implementation of reports forms
      • Preparation of management and financial reports
      more...

ART-LAR FINANCE AND ACCOUNTING IS A MEMBER OF GENEVA GROUP INTERNATIONAL, A GLOBAL ALLIANCE OF INDEPENDENT PROFESSIONAL FIRMS

  • Art-Lar In Belarus

    “Art-Lar Finance and Accounting” established “United Accounts” LLC in 2013 to provide accounting services in Minsk.

    more...
  • Why "Art-Lar"?

    Sustainability and effectiveness of the Company
    Guarantee of the Company's good credit & reputation.

    more...
  • Trainings

    Trainings are becoming more and more popular day by day. One must have specified qualities, knowledge and skills to be effective.

    more...
  • Our Family

    In "Art-Lar Finance and Accounting" there’s always warm, family-friendly working environment, notwithstanding the high demands.

    more...

“Art-Lar Finance and Accounting” received the “International Quality Crown Award” from “Business Initiative Directions” (B.I.D.) international organization in London in 2013. The main purpose of B.I.D. is to spread the Quality culture in world’s leading companies. The key working principle of “Art-Lar Finance and Accounting” Company is to ensure customer and employees satisfaction. We recognize Quality factor as integral for high competitiveness achievement.
more...

Partners

Clients Say

  • 150

    Employees

  • 1008

    Clients

  • 15

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input