Այդքան էլ դժվար չէ նոր բան սովորելը...

     Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնց միջոցով կարելի է նոր բան սովորել, դարձնել ինքնակրթվելու գործընթացն ավելի դյուրին և արդյունավետ: Այդ մեթոդներն այնքան էլ հասարակ չեն: Դրանցից մի քանիսը վերցված են կենդանիների վարժեցման մեթոդիկայից, բայց դրանք հեշտությամբ կարող են օգտագործվել նաև մարդկանց դեպքում: Այս հնարքները կօգնեն արագացնել ուսուցումը և երկար ժամանակ պահպանել արդյունքները:
     1.    Երբ դանդաղ է ընթանում զարգացումը: Ուսուցանվողը պետք է հեշտությամբ կատարի նոր պահանջը: Չի կարելի ստիպել մարդուն արագացնել գործընթացը, հակառակ դեպքում նա արդյունք չի տեսնի և կհրաժարվի հետագա գործողություններից:
      2.    Վարքի յուրաքանչյուր էլեմենտ ունի իր ժամանակահատվածը: Դուք չեք կարող դելֆինին սովորեցնել երկու բարդ էլեմենտ կատարել միևնույն ժամանակ:
Երբեմն մենք շատ վարժություններ ենք կատարում, բայց առաջընթացը և արդյունքը շատ դանդաղ է: Պատճառն այն է, որ մենք փորձում ենք միանգամից բարելավել երկու կամ ավելի հմտությունների տարրեր: Օրինակ, երբ փորձում է մեկը գոլֆ խաղալ սովորել, նրա հիմնական սխալն այն է, որ ցանկանում է միանգամից անել և՛ չափավոր ուժեղ, և՛ ուղղորդված գնդակի հարված: Այս հմտության ձևավորումը կարող է մի քանի ամիս խլել: Այնինչ, գոլֆ խաղալ սովորելու համար ընդամենը մի քանի օր է պետք, եթե քայլ առ քայլ գործեք, առանց շտապելու:
     3.    Սովորել կարող եք ինչ-որ բան՝ սկսելով վերջից: Բաժանեք, օրինակ, բանաստեղծությունը, երգը, տեքստը մասերի և սկսեք հիշել այն վերջից: Խորամանկությունը նրանում է, որ դուք կշարժվեք առաջ անծանոթից դեպի այն, ինչը սովորել եք, իսկ դա հոգեբանորեն ավելի հեշտ է: Ծանոթ նյութը կծառայի դրականի ամրապնդմանը:
     4.    Ժամանակն է հարմարվել: Մեկ անգամ ձեռք բերված հմտությունը սովորաբար չի մոռացվում, բայց եթե խնդիրը դառնում է ավելի բարդ կամ իրավիճակը փոխվում է, ապա հմտությունը կարող է ժամանակավորապես «անհետանալ»: Օպերայի փորձերից մեկի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ. երգչախումբը շատ սխալներ է թույլ տվել երգելու մեջ, և դիրիժորը նույնիսկ սկսել է անհանգստանալ պրեմիերայի համար: Ձախողման պատճառը նոր ծանր հագուստն էր, անսովոր դեկորացիաները և նոր շարժումները: Աստիճանաբար երգիչները հարմարվեցին միջավայրին, սկսեցին երգել այնպես, ինչպես որ նրանք սովոր էին:
     Եթե երկար ժամանակ է անցել, և դուք չեք կարող հիշել, օրինակ, մի բանաստեղծություն, օտարալեզու բառեր կամ հեծանիվ վարելու տեխնիկան, ապա հարկավոր է սկսել հենց սկզբից, կոնկրետ ինչից եք սկսել սովորել տվյալ հմտությունը և արագորեն կրկնել զարգացման բոլոր փուլերը: Թարմացնելով հիշողությունը, կրկին կարող եք օգտագործել «մոռացված» հմտությունը:
     5.    Առանց ավելորդ բառերի: Մարդկանց վարքագիծը ավելի լավ է ձևավորել այնպես, որ նրանք նույնիսկ չնկատեն, այսինքն` ոչ գիտակցական մակարդակում: Հենց այդ պատճառով էլ ավելի լավ կլինի լինել քչախոս: Երբ դուք բարձրաձայն ասում եք. «Դու կվարձատրվես կամ քեզ կգովաբանեն եթե ... մաքրես սենյակդ, դադարես ծխել և այլն», ուսուցանումը դառնում է կաշառք: Անձը, գիտակցելով, թե ինչ է տեղի ունենում, կարող է դիտավորությամբ գործել հակառակ ձևով: Հատկապես պետք չէ բարձրաձայնել, որ դուք կարողացաք փոխել ուրիշի վարքագիծը («Տեսնու՞մ ես, ես կարողացա այնպես անել, որ դու թողնես ծխելը, բայց դու դա չես էլ նկատել»): Մարդուն կարող է դուր չգալ, որ իրեն «մանիպուլյացիայի են ենթարկել», և նա կկործանի ձեռք բերված արդյունքները, նույնիսկ եթե ինքը նախկինում ձգտում էր հասնել այդ արդյունքի: 
     6.    Ձեռքբերումների օրագիր: Դժվարագույն խնդիր է ինքներդ ձեզ սովորեցնելը, ինքնուրույն կրթվելը: Օրինակ, դուք կարող եք ձեր առջև դնել նպատակ վերահսկել ձեր քաշը կամ գերածախս չանել: Սովորաբար ինքնակրթությունը պահանջում է բավականին շատ ժամանակ, բազմաթիվ մեթոդների կիրառում, մինչև որ չի գտնվում իդեալական տարբերակը: Միակ աշխատող տարբերակը՝ ինքներդ ձեզ ամրապնդելու համար վարել ձեռքբերումների օրագիր: Երբ ձեզ թվում է, որ տեղում դոփում եք, բավական է նայել գրաֆիկին և տեսնել, որ այժմ իրավիճակը ամեն դեպքում ավելի լավ է, քան մեկ տարի առաջ:

 

Անի Եսայան

 

Services

    • ACCOUNTING SERVICES

      • Preparation of financial statements in accordance with International Financial Reporting Standards (IFRS)
      • Planning and calculation of taxes, duties and other mandatory payments
      more...
    • LEGAL SERVICES

      • Legal consulting
      • Legal advice on corporate, entrepreneurial, trade, international trade, commercial, company, financial, tax, customs law
      more...
    • CONSULTANCY

      • Consultancy on accounting
      • Consultancy on taxes
      • Legal consultancy
      more...
    • HR MANAGEMENT

      • Drafting of employment contracts, service contracts, and agreements
      • Elaboration of employing organization's internal and individual acts
      more...
    • 1C SOLUTIONS

      • Sales, inventory and procurement management
      • Customer relationship management
      • Pricing
      • Operational resource planning
      more...
    • IMPLEMENTATION OF AN EFFECTIVE MANAGEMENT SYSTEM

      • Implementation of reports forms
      • Preparation of management and financial reports
      more...

ART-LAR FINANCE AND ACCOUNTING IS A MEMBER OF GENEVA GROUP INTERNATIONAL, A GLOBAL ALLIANCE OF INDEPENDENT PROFESSIONAL FIRMS

  • Art-Lar In Belarus

    “Art-Lar Finance and Accounting” established “United Accounts” LLC in 2013 to provide accounting services in Minsk.

    more...
  • Why "Art-Lar"?

    Sustainability and effectiveness of the Company
    Guarantee of the Company's good credit & reputation.

    more...
  • Trainings

    Trainings are becoming more and more popular day by day. One must have specified qualities, knowledge and skills to be effective.

    more...
  • Our Family

    In "Art-Lar Finance and Accounting" there’s always warm, family-friendly working environment, notwithstanding the high demands.

    more...

“Art-Lar Finance and Accounting” received the “International Quality Crown Award” from “Business Initiative Directions” (B.I.D.) international organization in London in 2013. The main purpose of B.I.D. is to spread the Quality culture in world’s leading companies. The key working principle of “Art-Lar Finance and Accounting” Company is to ensure customer and employees satisfaction. We recognize Quality factor as integral for high competitiveness achievement.
more...

Partners

Clients Say

  • 150

    Employees

  • 1008

    Clients

  • 15

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input