Կնոջ բյուջե

     Այսօր կքննարկենք բավականին նոր հասկացություն ընտանեկան բյուջեում, որը կոչվում է «կնոջ բյուջե»: Այս հոդվածը կարդալուց հետո դուք կիմանաք, թե ինչ է կնոջ բյուջեն, ինչից է այն կազմվում և որտեղ է այն ծախսվում: Այնուհետև ինքներդ կորոշեք, թե արդյոք արժե օգտագործել այն, մասնավորապես՝ ձեր ընտանեկան բյուջեում և ինչ ձևով: Թեման ինքնին բավական սադրիչ է, բայց դրա համար էլ հետաքրքիր է:
     Հատկանշական է, չկա միանշանակ մեկնաբանություն այս հասկացության վերաբերյալ: Սակայն եթե ընդհանրացնենք բոլոր հնարավոր տարբերակերը, կունենանք երեք հիմնական կետ.
•    Կնոջ բյուջեն կնոջ եկամուտն է, որը նա ծախսում է բացառապես ինքն իր վրա: Ընդ որում, ամուսնու վաստակածն ուղղվում է ամբողջ ընտանիքի կարիքները հոգալուն: Այս առիթով նույնիսկ թևավոր արտահայտություն կա. «Կնոջ աշխատավարձը նրա աշխատավարձն է: Ամուսնու աշխատավարձը՝ ընտանիքի բյուջեն»:
•    Կնոջ բյուջեն ամուսնու վաստակածի մի մասն է, որն ամուսինը տրամադրում է կնոջը՝ վերջինիս անձնական ծախսերի համար:
•    Կնոջ բյուջեն ամուսնու վաստակածի մի մասն է, որն ամուսինը տրամադրում է անձնական և ընտանեկան ծախսերի համար:
     Բոլոր երեք տարբերակներում կա մեկ ընդհանուր անսխալական կանոն. կնոջ բյուջեն ընտանեկան բյուջեի որոշակի մասն է, որի 100%-ը կառավարվում է կնոջ կողմից:
     Միևնույն ժամանակ, կնոջ բյուջեն կարող է «ձևավորել» ինչպես ամուսինը, այնպես էլ կինը: Եվ այդ բյուջեն կարող է ծախսվել ինչպես միայն կնոջ անձնական կարիքների համար, այնպես էլ ընտանիքի կարիքները հոգալու համար: Սահմանումների նման տարբերություններից ելնելով, այնքան էլ պարզ չէ, թե ինչու է անհրաժեշտ այդ տերմինն ընդհանրապես: Դե, հավանաբար, հնչում է գեղեցիկ: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ կնոջ բյուջեն դա խառը տիպի ընտանեկան բյուջեի տեսակ է, որի կառավարիչը հենց կինն է: Ընդհանուր բյուջեի դեպքում նման տարբերակը հնարավոր չէ, քանի որ այն բացառում է ամեն տեսակի անձնական մասնաբաժիններ՝ ամուսիններից որևիցէ մեկի տնօրինությամբ: Եվ առանձին բյուջեի դեպքում նույնպես հնարավոր չէ, որովհետև ամուսիններից յուրաքանչյուրը ծախսում է իր վաստակածը ոչ միայն անձնական, այլև ընտանեկան կարիքների համար: Կնոջ բյուջեն կարող է գոյություն ունենալ միայն խառը (բաժնային) տեսակի ընտանեկան բյուջեի դեպքում, երբ վաստակողների եկամտի մի մասն ուղղվում է ընդհանուր ընտանեկան կարիքների համար, իսկ մյուս մասը՝ անձնական կարիքները հոգալու համար:
     Պե՞տք է արդյոք գործարկել ձեր ընտանիքում կնոջ բյուջեն, թե՝ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ ձևով: Սա խիստ անհատական մոտեցում է:  Եվ շատ կարևոր է, որ դրա պատասխանը հավասարապես բավարարի երկու կողմերին էլ: Հետևաբար, անհրաժեշտ է այս որոշումը կայացնել նախքան համատեղ տնտեսության վարումը, քանի որ հենց այս փուլում պետք է բաշխել դերերը, ընտրել ընտանիքի բյուջեի տեսակը, որը կգոհացնի ամուսիններից յուրաքանչյուրին: Դա պետք է մեծամասամբ կախված լինի կնոջ՝ հմուտ տնտեսվարող լինելու ունակությունից: Որպես կանոն, նրանք, ովքեր գրում են կնոջ բյուջեի մասին, ենթադրում են, որ այդ միջոցները գնում են կանացի ցանկությունները բավարարելու համար: Եթե տանը կա ամեն պայման, կա ծախսերի համար բավարար եկամուտ, ապա ինչու ոչ, եթե ամուսինը դրան դրական է վերաբերում: Բայց եթե, օրինակ, չունեք սեփական բնակարան, պետք է գումար խնայեք վերանորոգման, շինարարության, երեխաների կրթության կամ կյանքի այլ նպատակների համար, սրանք, իմ կարծիքով, ավելի շատ, ծախսերի առաջնային ուղղություն են, քան կնոջ բյուջեն, որը օգուտ չի բերի ընտանիքին:
     Ի դեպ, հետաքրքրական փաստ է, որ «ամուսնու բյուջե» հասկացություն դեռևս գոյություն չունի: Վերջ ի վերջո, ամենակարևորն այն է, որ ձեր ընտանիքի բյուջեն գործի այնպես, որ բոլորն էլ երջանիկ լինեն, բոլորը գոհ լինեն և տարաձայնություններ չլինեն:

 

 

Անի Եսայան

 

Services

    • ACCOUNTING SERVICES

      • Preparation of financial statements in accordance with International Financial Reporting Standards (IFRS)
      • Planning and calculation of taxes, duties and other mandatory payments
      more...
    • LEGAL SERVICES

      • Legal consulting
      • Legal advice on corporate, entrepreneurial, trade, international trade, commercial, company, financial, tax, customs law
      more...
    • CONSULTANCY

      • Consultancy on accounting
      • Consultancy on taxes
      • Legal consultancy
      more...
    • HR MANAGEMENT

      • Drafting of employment contracts, service contracts, and agreements
      • Elaboration of employing organization's internal and individual acts
      more...
    • 1C SOLUTIONS

      • Sales, inventory and procurement management
      • Customer relationship management
      • Pricing
      • Operational resource planning
      more...
    • IMPLEMENTATION OF AN EFFECTIVE MANAGEMENT SYSTEM

      • Implementation of reports forms
      • Preparation of management and financial reports
      more...

ART-LAR FINANCE AND ACCOUNTING IS A MEMBER OF GENEVA GROUP INTERNATIONAL, A GLOBAL ALLIANCE OF INDEPENDENT PROFESSIONAL FIRMS

  • Art-Lar In Belarus

    “Art-Lar Finance and Accounting” established “United Accounts” LLC in 2013 to provide accounting services in Minsk.

    more...
  • Why "Art-Lar"?

    Sustainability and effectiveness of the Company
    Guarantee of the Company's good credit & reputation.

    more...
  • Trainings

    Trainings are becoming more and more popular day by day. One must have specified qualities, knowledge and skills to be effective.

    more...
  • Our Family

    In "Art-Lar Finance and Accounting" there’s always warm, family-friendly working environment, notwithstanding the high demands.

    more...

“Art-Lar Finance and Accounting” received the “International Quality Crown Award” from “Business Initiative Directions” (B.I.D.) international organization in London in 2013. The main purpose of B.I.D. is to spread the Quality culture in world’s leading companies. The key working principle of “Art-Lar Finance and Accounting” Company is to ensure customer and employees satisfaction. We recognize Quality factor as integral for high competitiveness achievement.
more...

Partners

Clients Say

  • 150

    Employees

  • 1008

    Clients

  • 15

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input