Իդեալական ոչինչ չկա...

     Հաճախ է պատահում այնպես, որ ինչ-որ բան գնելու համար շատ ենք ընկնում փնտրտուքների մեջ, ինչի արդյունքում նյարդայնանում ենք, փչացնում մեր պլանները և այլն:
     Քեմբրիջի համալսարանի Բիզնես-դպրոցի դասախոս Վինսենթ Մաքը մի օրինակ է բերում: Գործընկերոջ հետ միասին քաղաքում սնվելու համար հարմար վայր եք փնտրում: Ի վերջո, գտնում եք ռեստորան, որին երկուսդ էլ հավանություն եք տալիս: Բայց, ցավոք սրտի, այնտեղ նստելու տեղ չկա: Քաղցած և հոգնած՝ ուղևորվում եք առաջին պատահած սրճարանը:
     Այս օրինակը Մաքն անվանում է «որոնման ավելցուկ»: Նման իրավիճակում ճիշտ կլիներ ընտրել մի վայր, որը հենց սկզբից ձեր երկուսի դուրը կգար՝ առանց մանրուքներին ուշադրություն դարձնելու: Մաքը և իր կոլեգաները պնդում են, որ այդ որոնումները ինչպես բիզնեսի, այնպես էլ ընտանեկան իրավիճակների համար տիպիկ են: Եթե այդ գործընթացում կա երկու մենեջեր, նրանք կփորձեն գտնել մարդու մեջ այնպիսի հատկանիշներ, որոնք դուր կգան երկուսին էլ: Եվ այդ ամենը կշարունակվի այնքան, մինչև չգտնվի երկուսին էլ հարմար մասնագետ: Սակայն կարող է պատահել այնպես, որ իդեալական թեկնածուն արդեն իսկ աշխատում է մեկ այլ ընկերությունում: Ճիշտ է, կա այլընտրանք. կարելի է վերցնել աշխատանքի մեկին, որն իդեալական կլինի մի մենեջերի համար: Ամեն դեպքում, այսպես թե այնպես, երկար փնտրտուքներից հետո երկու կոլեգա միմյանց կնայեն ամուսինների նման, ովքեր հերթական գնումներից հետո վիճել են միմյանց հետ: Այս իրավիճակում ավելի լավ է աշխատանքի ընդունել մեկին, որին հավանություն կտան երկու ղեկավարներն էլ:
      Հետազոտողները այդ եզրակացության են եկել՝ կիրառելով հակադարձ ինդուկցիայի մեթոդը (մաթեմատիկական մեթոդ, որը կիրառում են խաղերի տեսության մեջ): Այս մոտեցումը հատկապես կարևոր է այն ընկերությունների համար, որտեղ շատ մարդիկ մասնակցում են կադրային որոշումների կայացմանը: Ի վերջո, ինչպես պնդում է Մաքը, շատ դեպքերում «իդեալական թեկնածուի» հայեցակարգը ժամանակավրեպ է, բաժանված է իրականությունից: Եվ որքան երկարաձգվում են որոնումները, այդքան ավելի լարված են դառնում մենեջերների հարաբերությունները, որոնցից յուրաքանչյուրն իր կարծիքն է պնդում:      Ըստ փորձագետների, փոխզիջումների արդյունքը փոխադարձ վիրավորանքների խմորման գործընթացն է, որը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է ձեռնարկություններում չափազանց անցանկալի արդյունքների: Ավելին, գնալով ավելի դժվար է դառնում փոխզիջումների գալը: Որովհետև մերօրյա մենեջերները հիմնականում որոնում են ինքնուրույն՝ նստած համակարգչի առջև: Հետևաբար, մեծանում է հավանակությունը, որ նախքան որոշումներ ընդունելու փուլին անցնելը նրանց երևակայության մեջ կձևավորվի իրենց համար ցանկալի թեկնածուի կերպարը: Ավելի արդյունավետ կլինի, եթե մենեջերները սկսեն համագործակցել թեկնածուների որոնման առաջին փուլերում և պարզեն, թե ինչպիսի փոխզիջում կարող է ընդունելի լինել նրանց երկուսի համար, այդպես է կարծում Մաքը: Սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Առաջին խնդիրն այն է, որ մեկը կարող է լինել ավելի պահանջկոտ, քան մյուս մենեջերը: Երկրորդ խնդիրը խմբային մտածողության համախտանիշն է: Մարդը, ով ինքնուրույն է որոնում և եզրակացություններ անում, ավելի հավանական է, որ հետաքրքիր և անսովոր լուծումներ կգտնի: Եվ խմբակային աշխատանքի ժամանակ անհատները հակված չեն արտահայտել կարծիքներ, որոնք հակասում են մեծամասնության տեսակետին: Խմբային մտածողության համախտանիշն անհաջողություններ է առաջացրել ինչպես առանձին ընկերություններում, այնպես էլ պետությունների մասշտաբով:
     Չնայած վերոնշյալ խնդիրները չեն առաջանա այնպիսի պայմաններում, երբ մենեջերները որոշումներ են ընդունում բացառապես ընկերության շահերից ելնելով՝ անտեսելով սեփական ցանկությունները, սակայն իրական աշխարհում այդպիսի բան հազվադեպ է պատահում, և փոխել իրավիճակը խաղերի տեսության մեթոդով կամ այլ եղանակով առայժմ ռեալ չէ:

 

Անի Եսայան

 

Services

    • ACCOUNTING SERVICES

      • Preparation of financial statements in accordance with International Financial Reporting Standards (IFRS)
      • Planning and calculation of taxes, duties and other mandatory payments
      more...
    • LEGAL SERVICES

      • Legal consulting
      • Legal advice on corporate, entrepreneurial, trade, international trade, commercial, company, financial, tax, customs law
      more...
    • CONSULTANCY

      • Consultancy on accounting
      • Consultancy on taxes
      • Legal consultancy
      more...
    • HR MANAGEMENT

      • Drafting of employment contracts, service contracts, and agreements
      • Elaboration of employing organization's internal and individual acts
      more...
    • 1C SOLUTIONS

      • Sales, inventory and procurement management
      • Customer relationship management
      • Pricing
      • Operational resource planning
      more...
    • IMPLEMENTATION OF AN EFFECTIVE MANAGEMENT SYSTEM

      • Implementation of reports forms
      • Preparation of management and financial reports
      more...

ART-LAR FINANCE AND ACCOUNTING IS A MEMBER OF GENEVA GROUP INTERNATIONAL, A GLOBAL ALLIANCE OF INDEPENDENT PROFESSIONAL FIRMS

  • Art-Lar In Belarus

    “Art-Lar Finance and Accounting” established “United Accounts” LLC in 2013 to provide accounting services in Minsk.

    more...
  • Why "Art-Lar"?

    Sustainability and effectiveness of the Company
    Guarantee of the Company's good credit & reputation.

    more...
  • Trainings

    Trainings are becoming more and more popular day by day. One must have specified qualities, knowledge and skills to be effective.

    more...
  • Our Family

    In "Art-Lar Finance and Accounting" there’s always warm, family-friendly working environment, notwithstanding the high demands.

    more...

“Art-Lar Finance and Accounting” received the “International Quality Crown Award” from “Business Initiative Directions” (B.I.D.) international organization in London in 2013. The main purpose of B.I.D. is to spread the Quality culture in world’s leading companies. The key working principle of “Art-Lar Finance and Accounting” Company is to ensure customer and employees satisfaction. We recognize Quality factor as integral for high competitiveness achievement.
more...

Partners

Clients Say

  • 150

    Employees

  • 1008

    Clients

  • 15

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input