Մրցակցելու փոխարեն գերիշխեք

Մարդիկ հաճախ մեծ սխալ են գործում՝ մրցակցության մեջ են մտնում նրանց հետ, ում հետ բացարձակ պետք չէր:  Նրանք զբաղված են գրասենյակում իրենց կոլեգային հետևելով, փոխանակ ուսումնասիրեն իրենց ոլորտի հաջողակներին ու պրոֆեսիոնալներին: Տեսեք, եթե դուք մրցում եք հենց հանուն մրցելու, ապա ընդունում եք, որ դուք միևնույն կատեգորիայի մեջ եք, ինչպես և մյուս խաղացողները: Դուք չափազանց մտահոգված եք, թե ինչ են անում այդ մարդիկ, և ի վերջո կանեք նույնը և ճիշտ այնպես, ինչպես անում են նրանք: Մրցակցությունն ազդում է ձեր ստեղծագործական կարողությունների և դրանց դրսևորման վրա: Եվ առավելությունը միշտ էլ նրա կողմն է, ով փորձում է հաղթել և «ամեն կերպ» գերիշխել:
Բերենք օրինակ սպորտի ոլորտից: Կան հազարավոր պրոֆեսիոնալներ, վարպետներ, իսկ կան աստղեր ինչպես, օրինակ, Պելեն, Մուհամեդ Ալին, Մայքլ Ջորդանը և այլն: Ակնհայտ է, որ մյուս խաղացողները նույնպես տաղանդավոր են: Իսկ լավագույններն ամեն կերպ ձգտել են լինել առաջինը, նրանց օրինակ են բերում մյուսները:
Մրցակցությունն առանց առաջնորդ լինելու գերագույն նպատակի դատարկ բան է ու ժամանակի կորուստ:
Երբ դուք հասնում եք կատարելության ձեր գործում, ինչ էլ որ դա լինի, գոհանում եք արդյունքներից և մի տեսակ հանգստություն զգում: Այնքան հեշտ է, չէ՞, հանգստանալ, նպատակին հասնել, բայց դա չի օգնի ձեզ դառնալ հմուտ: Ընդհանրապես, դա վտանգավոր տեսանկյուն է: Եթե մի բանի մեջ հասել եք վարպետության, ապա ժամանակն է այլ աշխատանք կատարել: Այսպիսով, ինչպե՞ս սկսել գերիշխել, այլ ոչ թե գեթ մրցել: Ահա այն քայլերը, որոնք կօգնեն ձեզ կանգնել այդ ճանապարհին, ձեր գործում գերիշխելու ճանապարհին:
•    Որոշում կայացրեք լինել ամենալավը ձեր գործում:
•    Հետազոտեք, ուսումնասիրեք ոլորտի լավագույններին, գտեք այն ամենը, ինչը կօգնի ձեզ, նույնիսկ մանրուքները կարող են շատ օգտակար լինել ձեզ համար: Ի վերջո, կունենաք առավելություններ նրանց առջև, ովքեր գիրք չեն կարդում, չեն ուսումնասիրում այդ ոլորտը…
•    Մի համեմատվեք ուրիշների հետ: Մտածեք, թե ինչ տարբերվող առաջարկ ունեք, ինչով կտարբերվեք մյուսներից:
•    Ներկայացրեք ինքներդ ձեզ որպես փորձագետ ինչ-որ բնագավառում: Գովազդեք ձեզ այդ դերում և օգնեք մարդկանց որքան հնարավոր է շատ:
•    Առաջ անցեք բոլորից՝ ինչ էլ որ պատահի:
Վերջ ի վերջո մարդիկ ձեզ կսկսեն քննադատել: Այդ ժամանակ կհասկանաք, որ քիչ է մնացել կատարելության հասնելուն: Եվ դուք առաջ կանցնեք ձեր մրցակիցներից, թողնելով նրանց ետևում, իսկ վերջիններս կսկսեն ձեզանով հիանալ: Եվ երբեք մի մոռացեք, մրցակցությունը թույլերի համար է: Գերիշխեք, այլ ոչ թե՝ մրցակցեք: Եղեք վարպետները ձեր գործի, ոլորտի... Ինչ էլ որ պատահի, առաջ նայեք:

 

Անի Եսայան

 

Services

    • ACCOUNTING SERVICES

      • Preparation of financial statements in accordance with International Financial Reporting Standards (IFRS)
      • Planning and calculation of taxes, duties and other mandatory payments
      more...
    • LEGAL SERVICES

      • Legal consulting
      • Legal advice on corporate, entrepreneurial, trade, international trade, commercial, company, financial, tax, customs law
      more...
    • CONSULTANCY

      • Consultancy on accounting
      • Consultancy on taxes
      • Legal consultancy
      more...
    • HR MANAGEMENT

      • Drafting of employment contracts, service contracts, and agreements
      • Elaboration of employing organization's internal and individual acts
      more...
    • 1C SOLUTIONS

      • Sales, inventory and procurement management
      • Customer relationship management
      • Pricing
      • Operational resource planning
      more...
    • IMPLEMENTATION OF AN EFFECTIVE MANAGEMENT SYSTEM

      • Implementation of reports forms
      • Preparation of management and financial reports
      more...

ART-LAR FINANCE AND ACCOUNTING IS A MEMBER OF GENEVA GROUP INTERNATIONAL, A GLOBAL ALLIANCE OF INDEPENDENT PROFESSIONAL FIRMS

  • Art-Lar In Belarus

    “Art-Lar Finance and Accounting” established “United Accounts” LLC in 2013 to provide accounting services in Minsk.

    more...
  • Why "Art-Lar"?

    Sustainability and effectiveness of the Company
    Guarantee of the Company's good credit & reputation.

    more...
  • Trainings

    Trainings are becoming more and more popular day by day. One must have specified qualities, knowledge and skills to be effective.

    more...
  • Our Family

    In "Art-Lar Finance and Accounting" there’s always warm, family-friendly working environment, notwithstanding the high demands.

    more...

“Art-Lar Finance and Accounting” received the “International Quality Crown Award” from “Business Initiative Directions” (B.I.D.) international organization in London in 2013. The main purpose of B.I.D. is to spread the Quality culture in world’s leading companies. The key working principle of “Art-Lar Finance and Accounting” Company is to ensure customer and employees satisfaction. We recognize Quality factor as integral for high competitiveness achievement.
more...

Partners

Clients Say

  • 150

    Employees

  • 1008

    Clients

  • 15

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input