«Սառը զանգեր», թե՞ գրավիչ գովազդ

     Նոր հաճախորդներ գտնելը բավականին տարածված խնդիր է: Իսկ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատում է գրեթե ամեն գործարար, ղեկավար, տնօրեն կամ մենեջեր: Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք հիանալի կերպով խթանում են նոր հաճախորդների ներգրավմանը: Դիտարկենք մի քանի տարբերակ, որոնք առավել հայտնի են մարքեթինգային ոլորտում: Օրինակ, շատ արդյունավետ է այսպես կոչված «սառը զանգերի» մեթոդիկան: Քիչ ներդրում պահանջող այս մեթոդը օգնում է նոր ձևավորվող կազմակերպություններին զարգանալ: Այն ամբողջ աշխարհում վաճառքի ամենատարածված մոդելներից է: Սառը զանգերը կարող են ուղղված լինել այն հաճախորդներին, ովքեր երբևիցէ աշխատել են ձեզ հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով դադարեցրել են համագործակցությունը: Այդ դեպքում դրանք դիտվում են որպես կրկնակի առաջարկ: Զանգերը կարող են լինել նաև պոտենցիալ հաճախորդներին, ովքեր երբեք չեն աշխատել ձեզ հետ, սակայն նրանց կոնտակները ձեզ տվել են ներկայիս հաճախորդները:
Սառը զանգերի մեթոդիկան կիրառելիս շատ կարևոր հանգամանք է, որպեսզի գտնեք այն անձին, ով կայացնում է վերջնական որոշումը: Այդ պատճառով, զանգահարելիս աշխատեք շրջանցել տվյալ ընկերության քարտուղարուհուն, ով կպատասախանի ձեր հեռախոսազանգին: Օգտագործեք հնարավորինս քիչ բարդ բառեր, խոսեք դանդաղ ու հասկանալի:
     Գովազդն այսօր համարվում է նոր հաճախորդների ներգրավման ամենաարդյունավետ ինստրումենտներից մեկը: Ընկերության ղեկավարման և զարգացման համար կարևոր է գովազդի մասին հաճախակի հաշվետություն ներկայացնել: Գովազդի բազմաթիվ տարբերակների մեջ հարկավոր է որոշել, թե ընկերության համար ո՞ր տարբերակն է առավել ճիշտ: Վաճառքների անկման ժամանակ խուսափեք գովազդից, փոխարենը՝ ժամանակ տրամադրեք հաճախորդների հետ շփմանը, որպեսզի հասկանաք, թե ինչումն է խնդիրը:
Ինտերնետից օգտվողների թիվն այսօր բավականին մեծ է: Նրանք ձեր պոտենցիալ հաճախորդներն են: Պարզապես հարկավոր է ճիշտ մոտեցում ցուցաբերել: Այստեղ չափազանց էֆեկտիվ մեթոդ են համարվում կոնտեքստային գովազդը և վաճառք ներկայացնող տեքստերը: Հարկավոր է փորձել նոր հաճախորդների ներգրավման բազմաթիվ մեթոդներ, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեք և կիրառեք հենց այն մեթոդիկան, որը արդյունավետ կլինի ձեր ընկերության համար:
Մարքեթինգի ժամանակակից հայեցակարգը պահանջում է առավել մանրակրկիտ վերլուծություններ: Արդի շուկայական հարաբերություններում չափազանց կարևոր է վերահսկել ներդրված գումարը, հասկանալ, արդյոք կվերադառնան ձեր ներդրումները, թե դրանք պարզապես ավելորդ ծախսեր են:
 
 Անի Եսայան
 
Save

Services

    • ACCOUNTING SERVICES

      • Preparation of financial statements in accordance with International Financial Reporting Standards (IFRS)
      • Planning and calculation of taxes, duties and other mandatory payments
      more...
    • LEGAL SERVICES

      • Legal consulting
      • Legal advice on corporate, entrepreneurial, trade, international trade, commercial, company, financial, tax, customs law
      more...
    • CONSULTANCY

      • Consultancy on accounting
      • Consultancy on taxes
      • Legal consultancy
      more...
    • HR MANAGEMENT

      • Drafting of employment contracts, service contracts, and agreements
      • Elaboration of employing organization's internal and individual acts
      more...
    • 1C SOLUTIONS

      • Sales, inventory and procurement management
      • Customer relationship management
      • Pricing
      • Operational resource planning
      more...

ART-LAR FINANCE AND ACCOUNTING IS A MEMBER OF GENEVA GROUP INTERNATIONAL, A GLOBAL ALLIANCE OF INDEPENDENT PROFESSIONAL FIRMS

  • Art-Lar In Belarus

    “Art-Lar Finance and Accounting” established “United Accounts” LLC in 2013 to provide accounting services in Minsk.

    more...
  • Why "Art-Lar"?

    Sustainability and effectiveness of the Company
    Guarantee of the Company's good credit & reputation.

    more...
  • Trainings

    Trainings are becoming more and more popular day by day. One must have specified qualities, knowledge and skills to be effective.

    more...
  • Our Family

    In "Art-Lar Finance and Accounting" there’s always warm, family-friendly working environment, notwithstanding the high demands.

    more...

“Art-Lar Finance and Accounting” received the “International Quality Crown Award” from “Business Initiative Directions” (B.I.D.) international organization in London in 2013. The main purpose of B.I.D. is to spread the Quality culture in world’s leading companies. The key working principle of “Art-Lar Finance and Accounting” Company is to ensure customer and employees satisfaction. We recognize Quality factor as integral for high competitiveness achievement.
more...

Partners

Clients Say

  • 153

    Employees

  • 1011

    Clients

  • 14

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input