Բիզնես կառավարում

Բիզնեսը կառավարելու համար անհրաժեշտ է իմանալ կանոններն ու օրենքները, որոնցով այն գործում է, նրա զարգացման միտումները: Ընդգծենք երկու կարևոր պահ բիզնես կառավարման մեջ: Դա աշխատանքի պլանավորումը, կարգավորումը ու հսկողությունն են մի կողմից, և ֆինանսների կառավարումն ու հաշվառումը` մյուս կողմից: Դրանք երկուսն էլ որոշիչ են, միևնույն ժամանակ երկուսն էլ բացարձակ փոխադարձ կախվածության մեջ են: Պրակտիկայում, դա նշանակում է, որ դուք չեք կարող նրանցից որևէ մեկը լավ կատարել, եթե բավական ուշադրություն չեք դարձրել երկրորդին և, հակառակը: Ինչպես էլ չպատկերացնեք, դուք պետք է ձեր առջև դնեք բիզնես նպատակներ: Բիզնեսը հանուն բիզնեսի չի լինում հաջողակ. գտնում եք կատարողի, նրա առջև դնում եք խնդիրը՝ հասկանալի բացատրելով, թե ինչպիսի արդյունք է ակնկալվում, ինչ ժամկետներում, ինչն է կարելի անել և ինչը` ոչ, այդ ընթացքում տրամադրում եք նրան անհրաժեշտ միջոցներ (դա կարող է լինել միայն տեղեկատվություն, բայց կարող են նաև պահանջվել նյութական ներդրումներ, սարքավորումներ և այլն), բացատրում եք, ինչպես ձեզ տեղեկացված պահել և ինչպիսին է նրա պատասխանատվությունը: Այսքանը: Գործընթացի ժամանակ եղեք տեղեկացված: Հետաքրքրվեք, խթանեք, օգնեք, երբեմն զգուշորեն քննադատեք: Սակայն մի թողեք ամեն ինչ ինքնահոսի: Այն, որ դուք գրագետ պատվիրակել եք խնդիրը, դեռ չի նշանակում, որ ձեր դերն ավարտված չէ: Վերահսկեք այդ գործընթացը: Եթե մինչ այդ դուք ամեն բան ճիշտ եք արել, միևնույն է դա շատ ժամանակ չի պահանջի: Եվս մեկ շատ կարևոր պահ է բիզնես գործընթացների վերլուծությունը: Միշտ վերլուծություններ արեք: Ո՞ր գովազդը ավելի լավ աշխատեց, աշխատակիցներից ո՞վ է ավելի շատ շահույթ բերում, ո՞ր օրն է ավելի շատ վաճառք լինում և այլն: Ընկերության ընդլայնման հետ բոլորովին կորում է հնարավորությունը լիարժեք վերահսկելու նրա աշխատանքն այն անմիջականորեն հսկելու մեթոդներով, մանավանդ եթե ընկերությունը տեղաբաշխված է աշխարհագրորեն: Ամեն մի ղեկավար պետք է կամ հնարավորություն գտնի պատշաճ կառավարելու իր ստեղծածը՝ հիմնվելով հաշվետվության վրա, կամ նա ստիպված կլինի կամաց-կամաց իջնել <<բեմից>>: Սեփականատերերը, ովքեր որոշել են հեռու մնալ գործերից, պետք է սովորեն օգտագործել վարձու կառավարիչների և հեռակա կառավարեն սեփական բիզնեսը: Յուրաքանչյուր կառավարում խթան է, առաջընթաց դեպի անհրաժեշտ նշաձող: Եթե այդպիսին բացակայում է, ապա և ողջ համակարգն է փլուզվում:
Բիզնեսի էֆեկտիվ կառավարումը ոչ այլ ինչ է, քան կարողություն` պատասխանելու երեք պարզ հարցի.
1.Ի՞նչն է անհրաժեշտ փոփոխել:
2.Ինչո՞վ փոփոխել:
3.Ինչպե՞ս հասնել փոփոխության:
Էֆեկտիվ ընկերություններն առավելագույն ուշադրություն են հատկացնում անձնակազմի հետ աշխատանքին: Ընկերության գործունեության մասշտաբների աճին զուգընթաց պահանջ է առաջանում ներգրավելու կառավարման մասնագետի, այսինքն մենեջերի, կամ նույնիսկ հատուկ կառավարչական խմբի: Կառավարումը դա հսկողություն է: Հսկողության բանաձևն է՝ սկսել, փոփոխել, ավարտել: Դուք այն ժամանակ եք լավ կառավարում բիզնեսը, երբ լավ վերահսկում եք ձեր ապրանքի արտադրանքը սկզբում, տրամադրման ընթացքում և լավ ավարտում եք տրամադրումը:
 
Անի Եսայան
 
SaveSaveSaveSave

Services

    • ACCOUNTING SERVICES

      • Preparation of financial statements in accordance with International Financial Reporting Standards (IFRS)
      • Planning and calculation of taxes, duties and other mandatory payments
      more...
    • LEGAL SERVICES

      • Legal consulting
      • Legal advice on corporate, entrepreneurial, trade, international trade, commercial, company, financial, tax, customs law
      more...
    • CONSULTANCY

      • Consultancy on accounting
      • Consultancy on taxes
      • Legal consultancy
      more...
    • HR MANAGEMENT

      • Drafting of employment contracts, service contracts, and agreements
      • Elaboration of employing organization's internal and individual acts
      more...
    • 1C SOLUTIONS

      • Sales, inventory and procurement management
      • Customer relationship management
      • Pricing
      • Operational resource planning
      more...

ART-LAR FINANCE AND ACCOUNTING IS A MEMBER OF GENEVA GROUP INTERNATIONAL, A GLOBAL ALLIANCE OF INDEPENDENT PROFESSIONAL FIRMS

  • Art-Lar In Belarus

    “Art-Lar Finance and Accounting” established “United Accounts” LLC in 2013 to provide accounting services in Minsk.

    more...
  • Why "Art-Lar"?

    Sustainability and effectiveness of the Company
    Guarantee of the Company's good credit & reputation.

    more...
  • Trainings

    Trainings are becoming more and more popular day by day. One must have specified qualities, knowledge and skills to be effective.

    more...
  • Our Family

    In "Art-Lar Finance and Accounting" there’s always warm, family-friendly working environment, notwithstanding the high demands.

    more...

“Art-Lar Finance and Accounting” received the “International Quality Crown Award” from “Business Initiative Directions” (B.I.D.) international organization in London in 2013. The main purpose of B.I.D. is to spread the Quality culture in world’s leading companies. The key working principle of “Art-Lar Finance and Accounting” Company is to ensure customer and employees satisfaction. We recognize Quality factor as integral for high competitiveness achievement.
more...

Partners

Clients Say

  • 153

    Employees

  • 1011

    Clients

  • 14

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input